Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նոր Հա­յաս­տան՝ հին բար­քե­րով

ANALYSIS

Երբ օրերս Սիրիայում ծուղակ-ականի պայթյունից հայ սակրավոր վիրավորվեց, թվում էր՝ այլևս որևէ մեկը չի առարկելու, որ խորհրդարանական պատվիրակություն կազմվի՝ Սիրիա մեկնելու ու տեղում հումանիտար առաքելություն իրականացնող մեր զինվորականներին հանդիպելու համար։

Համենայն դեպս, խորհրդարանական կառավարման համակարգի տրամաբանությունը հուշում է, որ հենց այդպիսի որոշում պետք է կայացվեր՝ թեկուզև այն պատճառով, որ ՊՆ-ն ԱԺ-ին հաշվետու գերատեսչություն է։ Սակայն հետհեղափոխական ու դեմոկրատացած Հայաստանում տարօրինակ ավանդույթներ են ձևավորվում, նույնիսկ՝ այնպիսինները, որոնք չեն եղել անգամ նախորդ իշխանությունների տարիներին։ Ասում են՝ երբ ժամանակին Մոսկվան Սերժ Սարգսյանին առաջարկել է Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկել, վերջինիս առարկության հիմնական մոտիվներից մեկն այն է եղել, որ խորհրդարանական փոքրաթիվ ընդդիմությունը դրանից մեծ աղմուկ կբարձրացնի՝ այդ հարցը որպես փաստարկ օգտագործելով նրա վարչապետության հեռանկարը վիժեցնելու համար։

Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ այդպես էլ մեր զինվորականները Սիրիա չմեկնեցին, սակայն դա չխանգարեց, որպեսզի Հայաստանում հաղթի թավշյա հեղափոխությունը, որի առաջնորդը, սակայն, Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկեց՝ առանց խորհրդարանի համաձայնության։

Նախօրեին էլ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի և ՊՆ-ի համատեղ փակ նիստ է կայացել, քննարկվել է Սիրիա խորհրդարանական պատվիրակություն ուղարկելու հարցը և մերժվել: Ուզածդ խորհրդարանական հանրապետությունում սա կարող էր սկանդալի պատճառ հանդիսանալ, որովհետև կստացվեր՝ գործադիր իշխանությունը գործում է օրենսդիր մարմնի վերահսկողությունից դուրս, ըստ այդմ՝ ավտորիտար է ու իրեն դուրս է դնում խորհրդարանի առջև հաշվետու լինելու իմպերատիվ պահանջից։

Սակայն ժողովրդավարության էտալոն համարվող հետհեղափոխական Հայաստանում պահպանվել է կառավարման սուպերվարչապետական համակարգը՝ ավտորիտար մշակույթով, հիմնված բացառապես մեկ մարդու քաղաքական հեղինակության ու խարիզմայի վրա։ Ավելորդ է ասել, որ Հայաստանում այսօր գործում է որոշումների ընդունման մի մեխանիզմ, որը ոչ միայն կապ չունի հեղափոխության արժեքների կապիտալիզացիայի, այլ նույնիսկ տարրական դեմոկրատիայի հետ։ Ամբողջ իշխանությունը կենտրոնացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքերում, իսկ կառավարությունն ու խորհրդարանի սահմանադրական մեծամասնությունն ապահովում են նրա անձնակենտրոն համակարգի դեմոկրատական քողածածկույթը։

Նույնիսկ ավտորիտար կառավարման անցած քսանամյակում դժվար է հիշել նման իրավիճակ, երբ խորհրդարանական ընդդիմությունը սիմվոլիկ, խորհրդանշական դերակատարություն ունենա՝ այն աստիճանի, որ անգամ չկարողանա խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների իրականացմանը։

Ընդունված է համարել, որ թավշյա հեղափոխությունը տվեց դեմոկրատական Հայաստանի մեկնարկը, սակայն դա առայժմ ֆորմալություն է, քանի դեռ Հայաստանում ոչ թե խորհրդարանն է իշխանության կենտրոնը, այլ վարչապետը՝ իր կաբինետով ու աշխատակազմով։ Խորհրդարանական մեծամասնությունն, ըստ էության, քաղաքական ֆունկցիոնալություն չունի ու, հանրապետական մեծամասնության օրինակով, դակում է այն նախաձեռնությունները, որոնք հաճո են կառավարությանը, ու մեխանիկական քվեարկությամբ մերժում է ընդդիմության առաջարկած օրենսդրական փաթեթները։ 

Ազգային ժողովը նախորդ քառօրյա նիստում չընդունեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների կողմից առաջադրված երկու նույնաբովանդակ օրենսդրական նախաձեռնություններ: Դրանցով առաջարկվում էր նախնական կալանքի մեկ օրը հաշվարկել որպես մեկուկես օր: Բովանդակային հիմնավորում, ըստ էության, չկար, ու գործում էր հին տրամաբանությունը՝ մենք ճիշտ ենք, որովհետև շատ ենք։ Քսանամյա այդ մտածողությունն անցած տարի հանգեցրեց հասարակության պոռթկմանն ու թավշյա հեղափոխությանը։ Համաշխարհային պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ դեմոկրատական կարգախոսներով տեղի ունեցած հեղափոխություններն, ի վերջո, ավարտվել են դիկտատուրայի հաստատմամբ։ Հուսանք, որ նման վերջաբան հայկական հեղափոխությանը չի սպառնում, սակայն դրա համար հույսը պետք է դնել ոչ թե իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի «բարության», այլ ժողովրդավարության անշրջելիությանը միտված ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal