Ներիշխանական հակասությունների ուշագրավ ենթատեքստերը
POLITICSԻշխանության ներսում բավականին լուրջ հակասություններ են սկսվում, որոնք կարող են ուշագրավ զարգացումներ ստանալ: «Փաստ» օրաթերթն իր հրապարակումներից մեկում արդեն անդրադարձել է այն հանգամանքին, որ իշխանության ներսում լուրջ տարաձայնություններ կան, այսպես կոչված, «բուն հեղափոխական» (կամ, այլ կերպ ասած, «նիկոլական») և «սորոսական» թևերի միջև, և որ վերջիններս անհանգստություններ ունեն, թե «նիկոլականներն» ուզում են «քցել» իրենց:
Թերթը պարզել է, որ այդ հակասություններն ունեն մի քանի խորքային պատճառներ, որոնցից առաջնայինը երկուսն են. նախ՝ լուրջ պայքար է գնում իշխանության ներսում վերադասավորումների ու ազդեցության գոտիների համար, և երկրորդ` «սորոսականների» իշխանությունը թուլացնելու կամ ընդհանրապես իշխանական օղակից հանելու փաստը հետագայում ՌԴ վրա թանկ «վաճառելու» խնդիր է լուծվում` որպես լոյալության դրսևորում: Նշվածի վառ օրինակ կարող են հանդիսանալ Դավիթ Սանասարյանի շուրջ բարձրացած աղմուկը, իշխանական ֆեյքերով և տեղեկատվական «սլիվներով» ամենատարբեր մեկնաբանություններ տարածելն ու թեմայի արհեստական սրացումը: Լուրերի համաձայն` մութ ամպեր են կուտակվում ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավերևում, ով նույնպես ակնհայտ արևմտամետ գործիչ է: Այս համատեքստում ուշագրավ են նաև ԵՊՀ-ում ընթացող գործընթացները, երբ «Ռեստարտ» նախագիծը տանուլ տվեց հերթական «ճակատամարտը»: