Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այդ ամե­նից հե­տո չեն կա­րող մեղ­քը գցել կա­ռա­վա­րու­թյան վրա»

INTERVIEW

Հանքարդյունաբերության ճյուղին անդրադառնալուց առաջ նշենք, որ խոսքը միայն մետաղականին է վերաբերում, որն, ըստ էության, կարելի է երկու մասի բաժանել: Մի մասը անցյալ դարի 50-ականներից գործող մետաղական հանքեր են, որոնք շարունակում են խորհրդային տարիներին ձևավորված ավանդույթների համաձայն գործել, մյուս մասը անկախության ընթացքում շահագործված և շահագործվող հանքերն են:

Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ դիտարկումները ցույց են տալիս, որ ներկայում շարունակում են գործել միայն այն հանքերը, որոնց շահագործումը սկսվել է դեռևս խորհրդային տարիներից, իսկ անկախության տարիների բոլոր փորձերն անխտիր ձախողվել են: 

«Տարբեր պաշտոնյաներ, նրանց կողմից «պրախոդ» ունեցող և իրենց փոխկապակցված մարդիկ ունենալով հանքերի՝ սովետական տարիների տվյալները, որոշ տվյալներ են ավելացրել, փոքր հանքերի ուսումնասիրության լիցենզիաներ են ստացել և, լավագույն դեպքում, փորձել են իրենք շահագործել: Եթե չի ստացվել, դրանք վաճառել են այլ ընկերությունների: Բայց հետաքրքիր է, որ բոլոր փորձերն էլ ձախողվել են»,- ասաց Լ. Գալստյանը:

Ի դեպ, Համաշխարհային բանկի կողմից իրականացված՝ 2010-14 թվականներին Հայաստանում գործող մոտ 13 մետաղական հանքերի արդյունավետության մասին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դրանց 7-8-ը վնասով են աշխատում: Ներկայում դրանք դադարել են գործել, հանքերի շահագործման հետևանքների բեռը որպես նվեր թողնելով քաղաքացիներին ու երկրին: 

«Այդ ամենն արվել է ոչ թե ռեալ գործունեություն ծավալելու, այլ տարբեր ֆինանսական մախինացիաներ իրականացնելու համար: Այդ է պատճառը, որ ո՛չ դրանց ֆինանսական արդյունավետությունն է գնահատվել, ո՛չ էլ սոցիալական և բնապահպանական վտանգները: Ներկայում մենք ունենք 27 մետաղական հանքի շահագործման թույլտվություն, որոնցից այս պահին գործում է ընդամենը 7-ը: Դրանց մեծ մասն անգամ չի էլ գործել, ընդամենը բացել են, հետո վաճառել սրա-նրա վրա ու վերջ: Այս ամենը խոսում է այն մասին, որ տրված թղթերը չեն համապատասխանում իրականությանը: Թեղուտը բոլորի համար թող վառ օրինակ լինի, որը վերջին 30 տարիների հանքարդյունաբերության ոլորտի ամենախոշոր նախագիծն է եղել: Դա այն դասական պատկերն է, թե ինչպես են նորանկախ Հայաստանում հանքեր «շահագործվել»: Մնացած վայրերում նույն պատկերն է, ավելի փոքր մասշտաբներով»,-ասաց Լ. Գալստյանը: 

Ամուլսարի խնդիրը ճիշտ հասկանալու համար բնապահպանը խորհուրդ է տալիս ուսումնասիրել ողջ պատմությունը: Պարզվում է, որ 2005-ից է սկսվել այս «գաթան» թխվել: Նախ՝ 2005-ին բրիտանական օֆշորային կղզիներից մեկում գրանցվել է անցյալ և պատմություն չունեցող մի ընկերություն, որը նշել է, որ երեք երկրներում՝ Կոսովոյում, Թուրքիայում և Հայաստանում պետք է գործունեություն ծավալի: Հետագայում միջազգային ֆինանսական կառույցներից գումար ստանալու համար իր «ծրագրում» որպես բաժնետեր ներգրավել է նաև միջազգային խոշոր հանքարդյունաբերական ընկերության, որին էլ վստահելով՝ 2007 թ.- ին Ամուլսարի շահագործման համար միջազգային կառույցները գումար են տվել: 

«2010-11թթ. միջազգային ընկերությունը դուրս է եկել այդ ծրագրից, բայց ավելի վաղ՝ 2009 թ.-ին «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունն ու իր դուստր ընկերությունը, ունենալով թույլտվություն, հանքը կարող էին շահագործել, բայց չեն սկսել: 

2012, 2014-ին ևս թույլտվություններ է ստացել «Լիդիանը», բայց նորից ոչինչ չեն արել: Եվ վերջապես 2016 թվականին կարողացան ֆինանսավորում գտնել և սկսեցին շինարարական աշխատանքներն Ամուլսարում: Նախորդ կոռումպացված իշխանության կողմից տրված թույլտվությունների և լիցենզիաների ժամկետների անընդհատ և առանց որևէ խնդիրների երկարաձգման հարցը նոր իշխանությունները պետք է վաղուց հետաքննած և ուսումնասիրած լինեին: Բացի այդ, հանրությանն ու ժողովրդին էլ պետք է ներկայացնեին, թե ինչպես է պատահել, որ ծրագերն այդքան տարի նրանց սիրուն աչքերի համար, առանց որևէ խնդրի երկարաձգվել են: Եվ եթե նման ուսումնասիրություն իրականացվի, ապա Հայաստանն այնքան փաստեր կունենա, որ ոչ մի արբիտրաժ ռիսկ չի անի ինչ-որ օֆշորային ընկերության օգտին որոշում կայացնել»,- ասաց Լ. Գալստյանը:

Հետաքրքիր է, որ 2015թ.-ին, երբ «Լիդիանին» հաջողվել է ամերիկյան ներդրումային երկու ֆոնդից 330 մլն դոլար գումար ստանալ, ամերիկյան կառավարությունը սկսել է ավելի հետևողական լինել: Դրանից հետո «Լիդիանը» հայտարարել է, որ 2018 թվականի գարնանից են սկսելու ոսկի արտահանել, սակայն մինչ հեղափոխությունը սկսվելը կրկին մեկ այլ պաշտոնական հայտարարությամբ իրենց բրիտանական կայքում տեղեկություն են տարածել, որ շինարարության փուլում առաջացած խնդիրների պատճառով մոտ 12 %-ով իրենց ծախսերն ավելացել են:

«Այսինքն, հայտարարել էին, որ իրենք դեռևս 50 մլն դոլար ֆինանսավորում գտնելու խնդիր ունեն, այդ պատճառով իրենք չեն կարողանա 2018-ի գարնան վերջին ոսկի արտադրել և, ամենայն հավանականությամբ, երրորդ եռամսյակում կսկսեն ոսկու արդյունահանումը: Այդ ժամանակ ո՛չ իրենց ճանապարհներն էին փակված, ո՛չ էլ այլ երևույթներ կային: Ի դեպ, նշեմ, որ նման հայտարարություններն իրենք անգլերենով են տարածում, իսկ հայերենով տարածում են այն տեղեկությունները, որոնք իրենց է ձեռնտու: Ֆինանսավորողների համար այլ ինֆորմացիա են տարածում, ներսի համար՝ այլ, բայց իրականում մի քանի անգամ իրենք են իրենց ծրագրերը ձախողել: Ուստի, այդ ամենից հետո չեն կարող մեղքը գցել կառավարության կամ ճանապարհները փակողների վրա: Սա էլ պետք է հաշվի առնել՝ հասկանալու համար, թե ինչպես են հանրությանը մանիպուլ յացիայի ենթարկում, չնայած կան փաստեր, որոնք արբիտրաժային դատարան դիմելու դեպքում կարող են մեր հաղթաթղթերը դառնալ, ես դրանում միանշանակ համոզված եմ»,- ասաց Լ. Գալստյանը: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal