Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արարատի մարզում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4%-ով, նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. Դատախազություն

SOCIETY

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից գործնական քայլեր են ձեռնարկվում հանրապետության տարածքում ավելացող բնակարանային գողությունների դեմ կանխարգելիչ պայքարի արդյունավետությունը կտրուկ բարձրացնելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:

Այդ շրջանակներում խորհրդակցություն է հրավիրվել ՀՀ Արարատի մարզի դատախազությունում՝ քննարկելու նշված հանցատեսակի դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, պլանավորելու համատեղ իրականացվելիք կոնկրետ գործողությունները: Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի փոխմարզպետը, խոշոր քաղաքային, ինչպես նաև գյուղական համայնքների ղեկավարները,  ոստիկանության և քննչական մարմինների մարզային կառույցների ղեկավարները:

Արձանագրվել է, որ մարզի տարածքում բնակարանային գողությունների դեպքերն աճել են 44,4 տոկոսով: Ընդ որում՝ զգալիորեն նվազել է այս հանցատեսակով բացահայտման ցուցանիշը. եթե 2017թ. չի բացահայտվել այդ տարի կատարված բնակարանային  գողության 63 դեպքից 34-ը, այսինքն՝ 54 տոկոսը, ապա 2018թ՝  91 դեպքից 61-ը կամ 67 տոկոսը: Ընդ որում՝ մարզում բնակարանային գողությունների բացահայտման անկման միտումը  դրսևորվում է վեջին 5 տարիներին շարունակ:  

Մարզի դատախազ Սևակ Հովհաննիսյանն անընդունելի է համարել իրավիճակի հետագա հանդուրժումը: Նա նշել է, որ այս հանցագործությունների բացահայտման ցածր մակարդակն ինքնին հանդիսանում է բնակարանային գողությունների աճի հիմնական պատճառներից:

Մարզում բնակարանային գողությունների բոլոր դեպքերում հանցագործության համար նպաստավոր պայմաններ են հանդիսացել բազմաբնակարան շենքերի ցածր հարկերում և առանձնատներում  ճաղավանդակների բացակայությունը, բարձր հարկերում մուտքի դռների փականների անապահով լինելը, բակերի և շքամուտքերի լուսավորության, տեսախցիկների բազմաբնակարան շենքերի մուտքի դռների և դրանց կոդավորված փականների բացակայությունը: Մարզի դատախազը նշել է, որ բնակարանային գողության դեպքերի կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու հիմնական միջոցը այդ պայմանները չեզոքացնելն է: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է հրատապ կարգով քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների  և լուսավորության բացակայության ծավալները, այնուհետ և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության վերոնշյալ տեխնիկական միջոցներով կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար:

Համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համապատասխան գույքագրումն իրականացնելուց հետո, ըստ գողությունների համար առավել ռիսկային գոտիների, քննարկել նշված ծրագրերն իրագործելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու հարցը: Առանձին համայնքների ղեկավարներ նշել են, որ բյուջեներով արդեն իսկ նախատեսված են միջոցներ՝ բնակավայրերի մուտքերը տեսանկարահանող սարքերով վերազինելու համար: Արարատի փոխմարզպետ Ա. Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում հարցը կքննարկվի նաև մարզխորհրդի ընդլայնված նիստում՝ հորդորելու համայնքների ղեկավարներին՝ հետևողական լինել նախանշված խնդիրների լուծման հարցում:

Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ մարզի դատախազությունը, հետևողականություն է դրսևորելու գործընթացի իրականացման հարցում և պարբերաբար տեղեկատվություն է ստանալու ինչպես փաստացի կատարված, այնպես էլ, ըստ եռամսյակների նախատեսված աշխատանքների մասին:

Մարզի դատախազը ոստիկանության մարզային վարչությանը հանձնարարել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների (բենզալցակայաններ, գազալցակայաններ, խանութներ և այլն), ֆիզիկական անձանց կողմից շահագործվող  տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև բնակավայրերի՝ գողերի կողմից առավել թիրախավորված հատվածներում ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը:

Մարզի դատախազության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազներին հանձնարարվել է հետևողականություն դրսևորել համայնքների կողմից ժամանակին տեղեկատվության տրամադարման հարցում, մասնակցել աշխատանքների իրականացման ընթացքում համայնքներում կազմակերպվելիք քննարկումններին, անհրաժեշտության դեպքում շրջայցերի միջոցով տեղերում ծանոթանալ կատարված աշխատանքներին:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal