Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանության ճգնաժամ. երբ պոպուլիստական որոշումները բախվում են իրականության հետ

POLITICS

Ապամոնտաժվում են Օպերայի մերձակայքում գործող որոշ սրճարաններ և սրճարանների որոշ հատվածներ: Սա ապամոնտաժման առաջին փուլն է: Քաղաքապետարանի այս որոշմանը դեմ են ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերը և աշխատակիցները, որոնք բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով դադարեցնել գործողությունը։ Օպերայի հարակից տարածքը պետք է մաքրել. այս հարցում կարծես բոլորը միակարծիք են, մյուս կողմից՝ իշխանության ցանկացած որոշում պետք է լինի մոտիվացված, հստակ, բոլոր շահառուների կարծիքը հաշվի առնող, որովհետև սրճարանների սեփականատերերն, օրինակ, իրենց հերթին նշում են, որ բիզնես գործունեության ծավալման համար կնքված պայմանագրերի ժամկետները չեն ավարտվել, իրենք ներդրումներ են արել, վարկեր վերցրել և այլն:

Թերևս իրավիճակի հակասականությունը պատճառ դարձավ, որ քաղաքապետարանը՝ հանդիպելով դիմադրության, ժամանակավորապես, ավելի շուտ՝ մի քանի ժամով կասեցնի ապամոնտաժման աշխատանքները։ Երեկ աշխատանքները սկսելու մի քանի փորձ դարձյալ արվեց, չնայած բողոքի շարունակվող ակցիաներին: Սակայն հարցն իրականում բուն գործընթացը չէ. փաստացի գործ ունենք ավելի խորքային պրոբլեմի հետ, որը կոչվում է իշխանության ճգնաժամ։

Օպերայի տարածքի շուրջ, գրավատների հետ կապված և համանման մի քանի այլ իրադարձությունները օրինաչափություն են նոր Հայաստանի համար, որովհետև հերթական անգամ պոպուլիստական որոշումը բախվում է իրականության հետ։ Իսկ փակուղային իրավիճակից պոպուլիստական ելքեր չկան, մանավանդ՝ քաղաքային իշխանությունները համառորեն չեն կարողանում բացատրել, թե ինչու են Օպերայի հրապարակի «մաքրումն» իրականացնում սելեկտիվ, կամ՝ ինչո՞ւ է քաղաքային իշխանությունն առայժմ ասոցացվում միայն քանդողի հետ՝ այդպես էլ հանդես չգալով կրեատիվ որևէ նախաձեռնությամբ։ Սրանք սկզբունքային հարցեր են, եթե նույնիսկ իշխանությունը փորձում է «ջրել» դրանք։ Օրինակ՝ եթե տարածքում գործող երեք սրճարան փակվում է, իսկ մյուսները շարունակելու են գործել, ապա հասարակության մոտ օբյեկտիվ կասկածներ կարող են առաջանալ, թե գործ ունենք կոռուպցիոն լատենտ դրսևորումների, ռիսկերի, կամ՝ քաղաքական հաշվարկով կայացված որոշումների հետ։

Քանդման ենթակա սրճարանների սեփականատերերը նախօրեին պահանջում էին հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն, ի վերջո, համաձայնեցին հանդիպել Երևանի քաղաքապետին։ Դարձյալ թվում էր՝ գտնվել է արդյունավետ լուծում, որովհետև նման իրավիճակներում ամենաընդունելի ձևաչափը երկխոսությունն է, որը մի կողմից հնարավորություն է տալիս, որպեսզի իշխանություններն իրականություն դարձնեն իրենց որոշումները, մյուս կողմից՝ նախադրյալներ է ստեղծում, որպեսզի մյուս շահառուները ստեղծված իրավիճակից դուրս գան նվազագույն կորուստներով։ Երկխոսություն, որպես այդպիսին, իհարկե, չկայացավ, որովհետև քաղաքապետարանում սրճարանների սեփականատերերի հետ չհանդիպեցին ո՛չ քաղաքապետը, ո՛չ էլ՝ գլխավոր ճարտարապետը. իշխանության գլխավոր բանակցողը Կենտրոն համայնքի ղեկավարն էր, որը համակարգում էր ապամոնտաժման աշխատանքները ու, ըստ էության՝ նոր ասելիք չուներ սրճարանների պատասխանատուներին։ Արդյունքում ցույցերը երեկ շարունակվեցին Մաշտոցի պողոտայում՝ ճանապարհ փակելով, ինչը հանդիպեց ոստիկանության կոշտագույն դիմադրության: Եղան քաշքշուկներ, բերման ենթարկվածներ...

Սակայն խնդիրը սրճարանների կամ գրավատների սեփականատերերի ու աշխատողների իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը չէ: Խնդիրը որոշումների կայացման ու դրանց ապահովման ընթացակարգերն ու տրամաբանությունն է: Իշխանության հերթական նախաձեռնությունը, մեղմ ասած, միանշանակ չի ընդունվում։ Պատճառները տարբեր են։ Նախ՝ իշխանության այս որոշումը, ինչպես և մի շարք այլ որոշումներ, նույնպես զուրկ է կոնցեպտուալ բաղադրիչից ու իրավիճակային է, եթե նույնիսկ ունի օբյեկտիվ հիմքեր ու միտված է նախկինում կատարված ապօրինությունների վերացմանը։ Հետո՝ Երևանի ավագանու և, ըստ այդմ, քաղաքապետի ընտրությունը ոչ թե այդ անձերի, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր։ Նույնը կարելի է ասել դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին: Այսինքն՝ Երևանի գործող քաղաքապետը, նախարարները, պատգամավորները, այլ պաշտոնյաներ փաստացի որոշում կայացնողներ չեն, այլ գտնվում են Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության ստվերում։ Իշխանությունը հիմնված է բացառապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության վրա, ու հասարակության մեծամասնության համար միայն նա է ասոցացվում իշխանության հետ։ Նման իրավիճակի շարունակվելու դեպքում իշխանության ճգնաժամն անխուսափելի է։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer