Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­յաս­տա­նի «ուկ­րա­ի­նա­զա­ցի­ա­յի» վտանգ­նե­րը

ANALYSIS

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները նախօրեին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ սպառնացել են փակել կենտրոնական փողոցները, եթե կառավարության ներկայացուցիչները չլսեն իրենց: Կասկած չկա, որ եթե խնդիրը լուծում չստանա, բողոքավորները կդիմեն նման քայլի, համենայն դեպս՝ անցած օրերին իրենց իրավունքները նույն մեթոդով էին պաշտպանում Օպերայի հարակից տարածքի ապամոնտաժվող սրճարանների սեփականատերերն ու աշխատակիցները։

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը թևակոխել է առնվազն պերմանենտ անկայունության փուլ, երբ սոցիալական տարբեր խմբեր իրենց օրակարգը սպասարկելու համար դիմում են փողոցային տարբեր ակցիաների օգնությանը՝ երկար կամ կարճ ժամանակով պրոբլեմներ հարուցելով հասարակության մյուս խմբերի, նրանց ազատ տեղաշարժի համար։

Փողոց փակելը դարձել է քաղաքական կամ սոցիալական պայքարի նոր բրենդը, ու դա օրինաչափ է, որովհետև ընդվզման այս միջոցն արդյունավետ աշխատել է թավշյա հեղափոխության օրերին։ Մյուս կողմից՝ պայքարի ձևն ինքնին հաջողության երաշխիք չէ ու պետք է համահունչ լինի առաջադրված օրակարգին, խնդրին։

Իհարկե, իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ Հայաստանում տեղի ունեցող լոկալ հուզումները բնական երևույթ են ու արդյունք են նրա, որ հեղափոխությունը քաղաքացիներին վերադարձրել է ազատությունները, ցույցեր ու երթեր անելու իրավունքը։ Այս պնդումը մասամբ ճիշտ է, համենայն դեպս՝ հիմա մարդկանց չեն ահաբեկում բողոքի ակցիայի մասնակցելու համար։ Մյուս կողմից՝ բողոքի ակցիաներն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ երկրում աշխուժացել է քաղաքական կյանքը կամ քաղաքացիական հասարակությունն ավելի պահանջատեր է դարձել։ Ճիշտ հակառակը՝ ինստիտուցիոնալ ընդդիմության վակուումը դարձել է մեր քաղաքական կյանքի հրատապ հարցերից մեկը, իսկ քաղաքացիական հասարակությունը նույնիսկ թուլացել է, որովհետև նրա ներկայացուցիչներից շատերն ինտեգրված էին «քայլողների» թիմին ու հեղափոխությունից հետո դարձան պետական պաշտոնյաներ։

Երկրում բողոքի լոկալ ակցիաներն ոչ արդյունավետ կառավարման հետևանք են. նախկին համակարգի թողած տխուր ժառանգությանն ավելացել է հեղափոխության կադրերի ոչ պրոֆեսիոնալիզմը, թափթփվածությունը, որոշ դեպքերում՝ սուբյեկտիվիզմը։ Հետհեղափոխական ոչ արդյունավետ կառավարմանը պայմանականորեն տանք «ուկրաինազացիա» անվանումը. Ուկրաինայում Պետրո Պորոշենկոյի հետհեղափոխական իշխանության անարդյունավետ կառավարումը երկիրը վերածել է ակտիվ եռացող կաթսայի, որն ամեն րոպե կարող է պայթեցնել քաղաքական, տնտեսական համակարգերը, նաև ծնել է կոռուպցիոն երևույթներ, որովհետև ֆունկցիոնալ դեգրադացիան այլ հետևանքներ ունենալ չի կարող։

Երբ «Ռեստարտ» խումբն իրականացրեց «աղբամանի» անհաջող փորձը, Հայաստանի «ուկրաինազացիայի» վտանգն ավելի իրական դարձավ, ու սա ահազանգ էր, որպեսզի ոստիկանությունը համարժեք արձագանքի կատարվածին։ Բայց պետության հարկադրանքի միջոցները բավարար չեն. եթե ուզում ենք զերծ մնալ բացասական հետևանքներից, Նիկոլ Փաշինյանը պետք է ձևավորի արդյունավետ կառավարման համակարգ, որը կարողանում է ընդունել հայեցակարգային որոշումներ ու հետևողականորեն իրականացնել դրանք։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded