Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Որ­տե՞ղ է սկսվում ու վեր­ջա­նում իշ­խա­նու­թյան ճիշ­տը...

POLITICS

Սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է կառավարության համար, երեկ սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ընդգծել է՝ չպետք է առևտրային գործընթացները դիտարկել կամ փոխկապակցել սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ։

«Մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք, այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև, եթե մեր քաղաքացու սոցիալական մեթոդը մայթին՝ սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն, առևտուր անելն է, նշանակում է, որ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո», - ասել է վարչապետը։

Փաշինյանը տեսականորեն համարժեք է ձևակերպել խնդիրը, ու տվյալ դեպքում ակնհայտ է նրա խոսքի գոնե անուղղակի կապն այն իրադարձությունների հետ, որոնք վերջին օրերին կատարվում են Օպերայի հարակից տարածքում։ Ակնհայտ է, որ մարդիկ ունեն բիզնես անելու իրավունք, սակայն դա չպետք է տեղի ունենա հանրային շահերի, հանրային տարածքների հաշվին։ Մյուս կողմից՝ պետությունը որոշումներ կայացնելիս պետք է հաշվի առնի շահառու բոլոր կողմերի շահերը, հակառակ դեպքում՝ սուբյեկտիվիզմը կարող է ծնել կոռուպցիոն երևույթներ, որոնք հանրագումարում ստվերելու են նույնիսկ ամենալուսավոր նախաձեռնությունը։

Թերևս տեղին է մի փոքր անդրադարձ կատարել մի զգայուն թեմայի, որն առնչվում է հանրային ու խմբային շահերի բախմանը։ Դրանց սահմանը շատ հարաբերական է, երբ պետությունը ճիշտ չի ձևակերպում խնդիրները, կամ՝ երբ սոցիալական տարբեր խմբեր վարքագծային ոչ համարժեք կանոններ են որդեգրում։

Օրինակ՝ Հայաստանում բոլորը սիրում են օրինականությունը, մինչև այն չի բախում իրենց դուռը։ Ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցներն ու սեփականատերերն անցած օրերին պնդում էին, թե իրենցից ոմանք ակտիվ մասնակցել են հեղափոխությանը։ Չենք ուզում կասկածի տակ դնել նրանց անկեղծությունը, ընդամենն ուզում ենք արձանագրել, որ մոտ մեկ տարի առաջ այս մարդկանց մոտ գործել է արդարություն հաստատելու, ամենաթողությունը վերացնելու հրամայականը, ու նրանք փողոց են դուրս եկել՝ մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների օրինակով։ Այսօր արդեն այդ մարդիկ ընդդիմանում են կառավարությանը, որովհետև հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան նրանք պատկերացրել են միայն ուրիշների արած ապօրինությունների վերացման համատեքստում, իսկ իրենց մասնակցությունն անցած տարվա իրադարձություններին ընկալում են որպես ինդուլգենցիա։ Այս մտածողությամբ հեռու չենք գնա, պատկերավոր ասած՝ երկիր չենք դառնա։

Մյուս խնդիրն այն է, թե քանի ճշմարտություն կա իրականում։

Օրինակ, քաղաքապետարա՞նն է ճիշտ, թե՞ նրա գործողություններից տուժող բիզնեսը, կամ՝ գրավատների սեփականատերերի մոտիվնե՞րն են արդարացի, թե՞ բյուջեն լցնելու կառավարության ջանքերը։ Բոլոր դեպքերում՝ կարող ենք ժամերով վիճել, բերել թեր ու դեմ տասնյակ փաստարկներ։ Օրինակ, բոլորը համաձայն են, որ Օպերայի տարածքը պետք է բարեկարգվի, սակայն առնվազն տարակուսելի է, որ խոսքը վերաբերում է ոչ թե բոլոր սրճարաններին, այլ՝ դրանցից երեքին կամ հինգին։ Կամ՝ գրավատների գործող տուրքերն իսկապես ցածր են, սակայն արդյո՞ք արդարացված է այնպիսի տուրքերի սահմանումը, որը հանգեցնելու է նրան, որ փոքր բիզնես համարվող այս ոլորտը կլանվի բանկերի կողմից։ Ճիշտ քաղաքականություն մշակելու կամ «միակ ճշմարտությանը» հասնելու համար ամենաանհրաժեշտ բաղադրիչներից մեկը կարգավորման ազդեցության գնահատականն է, այլ խոսքով՝ որևէ օրենքի կամ որոշման բոլոր հետևանքների խորքային անալիզը, դրանց երկարաժամկետ կամ կարճաժամկետ էֆեկտի գնահատումը։

Եվ վերջապես՝ բոլոր դեպքերում չէ, որ իշխանությունը կարողանում է ձևակերպել հանրային շահը, մանավանդ՝ եթե չկան օրենսդրական հստակ սահմանումներ, իշխանության քայլերը շատ դեպքերում դառնում են սուբյեկտիվ՝ բացարձակ ճշմարտացիության ու իրավացիության սինդրոմի, չմտածված որոշումների հետևանքով։ Օպերայի տարածքը պետք է կառուցապատվի, ու այս հարցում բոլորս քաղաքային իշխանության հետ համակարծիք ենք, սակայն «ազատագրում» բառը շատերս չենք ընդունում. Օպերայի տարածքում բիզնես անողներն ու աշխատողներն, ի վերջո, մեր հայրենակիցներն են, ու պետք չէ կամայականության դեմ պայքարը կլիշեավորել թշնամու դեմ պատերազմին բնորոշ արտահայտություններով։ Ըստ այդմ, շատ կարևոր է պարզել, թե որտեղ է սկսվում ու որտեղ է վերջանում իշխանության ճիշտը...

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal