Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հե­ղա­փո­խա­կա­նու­թյան ու թիրախայնության վտան­գա­վոր սինդ­րո­մը

ANALYSIS

Ցանկացած հեղափոխություն իր հետ բերում է դրական ու բացասական երևույթներ, ու միայն պատմությունն ու ժամանակը կարող են ճշգրիտ գնահատական տալ, թե կոնկրետ իրադարձությունն ինչպիսի ազդեցություն, հետևանք ունեցավ երկրի կամ ժողովրդի համար։ Հայկական թավշյա հեղափոխությունը բացառություն չէ, եթե նույնիսկ դրա առաջնորդները խոսում են կատարվածի բացառիկության մասին. մեր երկիրը համաշխարհային համատեքստի, գլոբալ զարգացումների մաս է ու չի կարող զարգանալ՝ ընդհանուր օրինաչափություններից, զարգացումներից դուրս։

Ավելին, եթե Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը դիտարկենք համաշխարհային բրենդի համատեքստում, ապա դժվար չէ նկատել, որ այն աշխարհում տարածված պոպուլիզմի հայկական դրսևորումն է, ընդ որում՝ «պոպուլիզմ» եզրույթն այս դեպքում չի կարելի գնահատել բացառապես դրական կամ բացասական իմաստներով։ Պոպուլիզմի նոր ալիքը Ֆրանսիայում չեղարկեց Հինգերորդ հանրապետության երկկուսակցական քաղաքական համակարգն՝ իշխանության բերելով Էմմանուել Մակրոնին, որը մեր հեղափոխության առաջնորդի օրինակով՝ ըստ էության, խոսում էր «իզմ»-երի դեմ։ ԱՄՆ-ում իշխանության ղեկին հայտնվեց Դոնալդ Թրամփը, որը վաշինգտոնյան էլիտայի ներկայացուցիչ չէր, ավելին՝ նախագահ դարձավ բիզնեսից կամ «փողոցից», որովհետև մինչ ընտրվելը չէր զբաղեցրել որևէ պետական պաշտոն։ Կամ՝ բրիտանական Բրեքզիտը սոցիալական ընդվզման դրսևորում էր։ Այս բոլոր իրադարձությունները նույնպես հեղափոխություն են՝ յուրովի. ի վերջո՝ պետք է հաղթահարենք այն բարդույթը, որ հեղափոխություններ տեղի են ունենում միայն փողոցում կամ բարիկադների վրա։

Այսպիսով, արձանագրենք, որ թավշյա հեղափոխությունը համաշխարհային պոպուլիստական բրենդի լոկալ, հայկական դրսևորում է։ Նման իրադարձություններին բնորոշ են, այսպես կոչված, բարիկադային դրսևորումները։

Քաղաքական հարթության վրա այդ դրսևորումները նույնիսկ հասկանալի են։ Երբ նախկին համակարգի հետ ասոցացվող կուսակցությունները ընդդիմանում են հանրային տրամադրություններին կամ կռիվ են տալիս ժամանակի ու պատմության դեմ, «սևի ու սպիտակի» հակադրության բանաձևը, ինչքան էլ պրիմիտիվ, աշխատող է՝ առնվազն ռեստավրացիայի շարժման գաղափարական, ինստիտուցիոնալ հիմքերը վերացնելու համար։

Բայց տեսարանները հեղափոխության միայն սկզբնական փուլին բնորոշ դրսևորումներ են։ Յուրաքանչյուր իրադարձություն երկսայր է։ Մի կողմից՝ ՀՀԿ-ին խորհրդարանական ընտրություններում պարտության մատնելը հեղափոխության արդյունքների կապիտալիզացիայի կարևոր նախապայմանն էր, մյուս կողմից՝ դեկտեմբերի 9-ը դարձավ այն սահմանագիծը, որից հետո հակահեղափոխությանը հաղթած ժողովուրդը սկսեց պահանջել հաց, այլ խոսքով՝ լատենտ կամ բացահայտ հասկացրեց, որ հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան ուզում է տեսնել իր կյանքում՝ ձգտելով բարեկեցության ու անվտանգության՝ բառի լայն իմաստով։

Պատահական չէ, որ հենց խորհրդարանական ընտրությունների շրջանում Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել տնտեսական հեղափոխության մասին։ Սակայն ակնհայտ է, որ տնտեսական հեղափոխության մասին անհնար է խոսել նույն հռետորաբանությամբ, ինչը գործածվել է քաղաքական հեղափոխության ժամանակ։ Այլ խոսքով՝ հիմա, օրինակ, «սևերի ու ապիտակների» հակադրության թեզը ոչ միայն համարժեք չէ, այլ նույնիսկ վտանգավոր է ու կարող է անգամ ծանր հետևանքներ ունենալ։ Մի առիթով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը միանգամայն ճիշտ էր նկատել, որ դուխով քաղաքական հեղափոխություն են անում, իսկ տնտեսական հեղափոխության համար փող է պետք։

Տնտեսական հեղափոխության իրականացման համար կառավարությունն ավտոնոմ ռեսուրսներ չունի, միջազգային դոնորներն էլ չեն շտապում բացել իրենց առատ քսակներն՝ աչքի առաջ ունենալով նույն Ուկրաինայի կամ Մոլդովայի փորձերը, որտեղ միջազգային դոնորների ներդումներն ավելի շատ հանգեցրեցին ոչ թե ինստիտուցիոնալ բարեփոխումների, այլ՝ կոռուպցիոն սխեմաների ու սկանդալների։ Այս համատեքստում միանգամայն պահնջարկված են «դրսի», հատկապես ռուսաստանահայ գործարարները. ի վերջո, նրանցից, օրինակ, Սամվել Կարապետյանն ու Ռուբեն Վարդանյանը Հայաստանում տարիներ շարունակ կատարել են երկարաժամկետ ներդրումներ, ներարկումներ տնտեսության մեջ՝ առանց շեշտված քաղաքական դիվիդենտի։

Հեղափոխությունից հետո՝ նաև իշխանության քաջալերմամբ, հրապարակայնորեն հաճախ են հանդիպում դիրքորոշումներ, որոնք այս և այլ գործարարների անունները կապում են նախկին համակարգի հետ՝ արհեստականորեն ստեղծելով հակահեղափոխության նոր թիրախներ։ Նախկին իշխանության ներկայացուցիչների հետ առնչություններ ունենալը հանցագործություն չէ, մանավանդ համոզված ենք՝ Կարապետյանին ու Վարդանյանին այդ շփումների մեջ հետաքրքրել է ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ՝ առաջին հերթին, նորմալ բիզնես մտածողությունը։

Նրանք մարդիկ են, որ ռուսաստանյան միջավայրում հասել են մեծ հաջողությունների, փորձել են օգտակար լինել հայրենիքին, ու կարող են իրենց բիզնես մտածողությամբ ու նոր ներդրումներով մեծապես նպաստել տնտեսական հեղափոխությանը։ Այս գործարարներին Հայաստանի հին համակարգի հետ կապելը կամ «թալանչիության», «մեր փողերը ուտելու» մեջ մեղադրելը զավեշտականից բացի ընդամենը պոպուլիստական տրյուկ է, որը հասարակության համար ստեղծում է նոր արհեստական թիրախներ՝ այս դեպքում,սակայն, վտանգելով տնտեսության զարգացման հեռանկարը։

Հասարակության համար նոր թիրախներ ստեղծել պետք չէ. ի վերջո, եթե Սամվել Կարապետյանը, Ռուբեն Վարդանյանը կամ ռուսաստանահայ մեկ այլ գործարար Հայաստանում փակեն իրենց բիզնեսները, դադարեցնեն բոլոր բարեգործական ձեռնարկները, ապա դրանից, առաջին հերթին, տուժելու է մեր հասարակությունը։ Հակառակը՝ առնվազն երկու հանգամանք կարող են նպաստել, որ ռուսաստանահայ կապիտալը Հայաստանում մեծացնի իր ներկայությունը՝ մեծապես նպաստելով տնտեսական հեղափոխության իրականացմանը։ Անցած տարի տեղի ունեցած հեղափոխությունը նոր հեռանկարներ է բացել Հայաստանի համար, մյուս կողմից՝ Ռուսաստան-Արևմուտք հակադրությունը ու Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են խթան հանդիսանալ, որ ռուսաստանահայ բիզնեսը որոշի իր կապիտալի մի մասը տեղափոխել ավելի ապահով Հայաստան։ Բայց Հայաստանն ապահով կդառնա, եթե հաղթահարի հեղափոխականության, առավել ևս՝ թիրախայնության վտանգավոր սինդրոմը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal