Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երկնաքերից մարդու գլխին ընկած մետաղադրամի հետևանքները

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մենք գիտենք, որ...

Երկնաքերից նետված մետաղադրամը կարող է անգամ մարդ սպանել, եթե ընկնի նրա գլխին:

Իրականում այդպես չէ:

Երկնաքերից ընկած մետաղադրամը ոչ միայն «մահացու» արագություն չի կարող հավաքել, այլ անգամ չի կարող թեթևակի վնասել մարդուն, քանի որ նետելուց ընդամենը մի քանի վայրկյան անց այն արդեն ազատ անկման արագացում չի ստանում: Իհարկե, այնպես չէ, որ Գալիլեո Գալիլեյի հայտնագործած ազատ անկման օրենքը սխալ է, ուղղակի այն չի գործում օդի դիմադրության պատճառով: 

Արագացման մեծությունը կապ ունի տեղանքի և բարձրության հետ, օրինակ՝ Երևանում այն 9,798 մ/վայրկյան է, հասարակածում՝ 9,7803 մ/վայրկյան, բևեռում՝ 9,832 մ/ վայրկյան և այլն: Ազատ անկումը մարմնի շարժումն է անօդ տարածության մեջ՝ ծանրության ուժի ազդեցությամբ։ Գալիլեյը 18-րդ դարի սկզբին հայտնաբերեց, որ ազատ անկումը ուղղաձիգ, հավասար արագացող շարժում է։ Ըստ օրենքի, բոլոր մարմիններն անօդ տարածության մեջ փոքր բարձրություններից տվյալ տեղում ընկնում են միևնույն արագացմամբ: Իրականում առօրյա դիտումները չեն հաստատում այդ օրենքը: Սովորական պայմաններում տարբեր մարմիններ տարբեր կերպ են ընկնում: Լազերային սկավառակը, օրինակ, ընկնում է արագ, իսկ թղթի կտորը՝ դանդաղ և, բացի այդ, բարդ հետագծով: Այս ամենի պատճառը օդի դիմադրությունն է: Այն հավասարակշռում է ազատ անկման արագացումը, քանի որ ինչքան արագանում է անկումը, այնքան էլ աճում է դիմադրությունը: Եթե այդպես չլիներ, ապա անգամ սովորական անձրևի կաթիլները կարող էին լինել մահացու, քանի որ նրանք թափվում են մեծ բարձրությունից: Մոլորությունը, որ երկնաքերից նետված մետաղադրամը կարող է անգամ մարդ սպանել, առաջացել է Նյու Յորքում 1931 թվականին կառուցված Empire State Building երկնաքերի տանիք այցելած մարդկանց շրջանում: Գրեթե 80 տարի երկնաքերի այցելուներին հիշեցնում են մետաղադրամի այս առասպելը, և նրանցից շատերը նույնիսկ փորձում են այն ստուգել՝ մետաղադրամ ներքև նետելով: Այնուամենայնիվ, պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ սովորական մետաղադրամը, եթե նույնիսկ նետվել է Օստանկինոյի հեռուստաաշտարակից, որը 100 մետր բարձր է Empire State Building-ից, միևնույն է, չի ունենա բավարար արագություն կամ կինետիկ էներգիա՝ մարդուն նկատելի վնաս պատճառելու համար: Սա նաև հաստատվում է տարբեր ժամանակներում մասնագետների կողմից կատարված բազմաթիվ փորձերի միջոցով: Իհարկե, այս լեգենդը հիմնված է ֆիզիկայի հայտնի օրենքի վրա, և այստեղ կա որոշակի ճշմարտություն: Ըստ օրենքի 10 վայրկյանի ընթացքում ընկնող մարմինը պետք է ստանա 350 կմ/ժ արագություն, իսկ սա մեծ թիվ է . դա այնպիսի արագություն է, որը մետաղադրամը վերածում է իսկական հրազենի գնդակի: Այս բոլորը ճիշտ է, բայց մի փոքր վերապահումով` օդի դիմադրությունը հաշվի չի առնվում: Ընդհանրապես, դիմադրության որոշումը շատ դժվար գործ է: Ֆիզիկայի դասընթացներում արագության և ուղիների հաշվարկները իրականացվում են առանց հաշվի առնելու օդի դիմադրությունը: Հաշվարկված է, որ մետաղադրամի վերջնական արագությունը, հաշվի առնելով դիմադրությունը, նվազում է բազմակի: Ի դեպ, արագության տատանումը կապված է մետաղադրամի ձևի հետ: Օրինակ, եթե մետաղադրամի եզրագիծը հարթ է, ապա արագությունը մեծ է, և՝ հակառակը: Օդի դիմադրությունն, ի վերջո, հավասարակշռում է ազատ անկման արագացումը, և մետաղադրամը ձեռք է բերում համարյա հաստատուն արագություն: Այսպիսով, կարևոր չէ, թե ինչ բարձրությունից է այն նետվել՝ 300 մետրից, թե 3 կիլոմետրից, ընկնելիս արդյունքը կլինի նույնը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal