Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացման խնդրին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի. Դավիթ Բաբայան

POLITICS

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի Գլխավոր տեղեկատվական վարչության պետ Դավիթ Բաբայանի հարցազրույցը  NEWS.amգործակալությանը:

Վերջերս թիվ մեկ թեման  բանակցային գործընթացում Լեռնային ՂարաբաղիմասնակցություննէՈրո՞նք են պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումներն այս հարցում:

Եթե չվերականգնվի լիարժեք բանակցային ձեւաչափը, ապա խաղաղ գործընթացի միակ արդյունքը կարող է լինել միայն ռազմավարական կարեւորություն ունեցող Անդրկովկասյան տարածաշրջանում կայունության եւ խաղաղության պահպանումը:

Վերջերս ավելի հաճախ է հնչում կարգավորման սկզբունքների եւ հայտնի տարրերի վերանայման կամ վերագնահատման  գաղափարը: Ինչի՞ մասին է խոսքը:

Չեմ կարծում, որ կարգավորման հիմնական սկզբունքները կարող են վերանայվել: Այնպիսի հիմնարար տարրերը, ինչպիսիք են խաղաղ կարգավորումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը եւ նման ինքնորոշման փաստի ճանաչումը, պետության տարածքային ամբողջականությունը մշտապես կլինեն  կարգավորման գործընթացի հիմնարար  բաղադրիչներ:

Այլ հարց է, որ հակամարտության կողմերը այս սկզբունքների վերաբերյալ տրամագծորեն հակառակ տեսլական ունեն: Օրինակ՝ նույն տարածքային ամբողջականության սկզբունքը Ադրբեջանը նվազագույնը  տեսնում է որպես նախկին Ադրբեջանի ԽՍՀ սահմանների վերականգնում, առավելագույնը՝ Երեւանի, Սեւանի շրջանի, Զանգեզուրի եւ ներկայիս Հայաստանի Հանրապետության այլ տարածքների միացում:

Մեզ համար այս մոտեցումը բնականաբար անընդունելի է եւ մենք միշտ հայտարարում ենք, որ անցյալին վերադարձ չի կարող լինել:

Կարելի է արդյոք համարել, որ հայկական կողմերի դիրքորոշումները սկսել են տարբերվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ երեք սկզբունքների նկատմամբ ամբողջական մոտեցման եւ  ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթության դիրքորոշումներից:

Մինսկի խմբի համանախագահները, ինչպես որ իրենք բազմիցս հայտարարել են, դատավոր չեն: Նրանք բարդագույն հակամարտության կարգարվորման միջնորդներ են:

Հետեւաբար, նրանց գործունեության հիմնական ուղղությունը կողմերի դիրքորոշումների մոտեցմանը նպաստելն է, ինչպես նաեւ ներդրումը՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության պահպանմանը: Ինչպես արդեն ասացի, տրամագծորեն հակառակ դիրքորոշումներ ունի մի կողմից Ադրբեջանը, մյուս կողմից՝ Արցախը եւ Հայաստանը:

Ինչպե՞ս եք վերաբերվում ազատագրված տարածքների փոխանցման մասին հայտարարություններին: Արդյոք նման սցենարը նոր ագրեսիայի սպառնալիք չունի

Անցյալին վերադարձ չի կարող լինել՝ ոչ սահմանների հարցում, ոչ էլ կարգավիճակի հարցում: Ավելին, իմ խորին համոզմամբ, Արցախի համար կարեւոր բաղադրիչ է անվտանգությունը, որի պահպանումը բացառապես կարգավիճակով, նույնիսկ ամենաբարձր, ինչպիսին է միջազգայնորեն ճանաչված անկախ պետության կարգավիճակը, չի կարող ապահովել մեր անվտանգությունը նրա առանցքային հարթություններում: Վերջին տասնամյակները ի հայտ են բերել մի շարք նման նախադեպեր:

Հետեւաբար, առանց անվտանգության ապահովման պատշաճ մակարդակի, որը կապահովվի սեփական ուժերով, մեր ժողովրդի ապագան եւ նրա պետականությունը, ընդ որում ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում, շատ խաբուսիկ կլինի:

Այս համատեքստում հիմնական ասպեկտներից մեկը Արցախի սահմաններն են: Արցախը նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմաններում որպես անկախ պետություն անկենսունակ  կազմավորում է՝ Ադրբեջանի համար գայթակղություն ստեղծելով վերջնականապես ուժով լուծելու ղարաբաղյան հիմնախնդիրը՝ պարզապես այն ոչնչացնելով:

Ձեր «Ադրբեջանանա-ղարաբաղյան հակամարտության հիդրոքաղաքականությունը» գրքում դուք պարզորոշ ցույց եք տալիս  Ղարաբաղի դեմ Բաքվի իրականացվող ճնշման քաղաքականությունը: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կարող են լինել հետեւանքներն այն դեպքում, եթե Հայաստանը եւ Ղարաբաղը սնուցող գետերի ակունքները հայտնվեն հակառակորդի ձեռքում

Սա  ամենավառ օրինակներից մեկն է, թե ինչ կարող է տեղի ունենալ Արցախի եւ Հայաստանի հետ, եթե մեր երկրի անվտանգության համակարգը թուլանա: Ադրբեջանը, անշուշտ, անմիջապես կսկսի  ճնշում գործադրել՝  չխորշելով ամենաանմարդկային մեթոդներից, ինչպիսին հիդրոահաբեկչությունն է: Ադրբեջանը բազմաթիվ անգամներ դիմել է  նման մեթոդների, ինչը մենք չենք մոռացել եւ չպետք է մոռանանք:

Ձեր կարծիքով՝ հայկական կողմերը բավականաչափ ուշադրություն դարձնու՞մ են Ադրբեջանի կողմից ղարաբաղյան տարածքների օկուպացմանը

Մենք մշտապես բարձրացնում ենք այդ հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին եւ տարբեր միջազգային հարթակներում: Չնայած, կարծում եմ, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին ներքին լրատվադաշտում, հանրային, գիտավերլուծական շրջանակներում:

Մի փոքր Արցախում ներքին քաղաքականության մասին: Վերջերս Դուք       ստեղծել էիք Արցախի Պահպանողական կուսակցությունը 2020-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակով:  Ինչպե՞ս եք տեսնում աշխատանքը մինչեւ ընտրությունները  եւ հետագայում օրենսդիր մարմնում:

Բնականաբար, բավականին մեծ եւ քրտնաջան աշխատանք է սպասվում, որը նույնպես շատ պատասխանատու է եւ հետաքրքիր: Մենք ունենք կամք, էներգիա, այս ուղղությամբ աշխատելու պատրաստակամություն:

Որո՞նք են ձեր կարծիքով Արցախի հիմնական սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման ուղիները

Խնդիրները շատ դինամիկ երեւույթ են: Ցանկացած պետությունում եւ հասարակությունում դրանք միշտ եղել են, կան եւ կլինեն: Ավելին՝ մեկ հարցի լուծումը նոր խնդիրներ է ստեղծում եւ դրանց լուծման ուղիներ գտնելու անհրաժեշտություն:

Ցանկացած, նույնիսկ ամենադժվար խնդիրների արդյունավետ լուծման բանաձեւը կազմված է մի շարք բաղադրիչներից, որտեղ առանցքային դեր ունի պրոֆեսիոնալիզմը, ազնվությունը, պարկեշտությունը, երկրի եւ ժողովրդի հանդեպ սրտացավ վերաբերմունքը, ինպես նաեւ լավատեսությունը եւ անսասան կամքը:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal