Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բա­քուն հայտն­վեց իր լա­րած ծու­ղա­կում

ANALYSIS

Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամկետներն ու օրակարգը դեռևս հստակեցված չեն։ Ըստ ամենայնի, կողմերն ու միջնորդները տակավին հստակեցումների անհրաժեշտություն ունեն, սակայն հանդիպմանն ընդառաջ կարծես փոխվում է հայ-ադրբեջանական վերջին ամիսների հարաբերությունների համատեքստը։

Այսպես կոչված՝ «վերելակային» դիվանագիտությունն, ամենայն հավանականությամբ, այլևս չի գործում։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը հստակեցրեց իր դիրքորոշումը ԼՂ խնդրում, ինչն արտահայտվեց Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթով, Բաքուն առաջնագծում իրավիճակը սրելու փորձեր ձեռնարկեց։ Մարտի 13-ին արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևել յան ուղղությամբ՝ Ակնայի հատվածում, ադրբեջանական զինված ուժերը խախտել են հրադադարը։ Իլհամ Ալիևն, ըստ ամենայնի, վերադարձել է ելման կետ ու որդեգրել է նույն մարտավարությունը, ինչը բնորոշ է ադրբեջանական քաղաքականությանը՝ միջնորդների այցերից կամ երկու երկրների ղեկավարների հանդիպումից առաջ առաջնագծում սրել իրավիճակը՝ Հայաստանի ու համանախագահության վրա ճշում գործադրելու նպատակով։ Պաշտոնական Երևանը, սակայն, հավատարիմ է մնում իր քաղաքականությանը՝ տուրք չտալով Բաքվի սադրանքներին։

Մյուս կողմից՝ անցած շաբաթավերջին տեղի է ունեցել մի իրադարձություն, որը նոր ինտրիգ է հաղորդում հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ հատկապես Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ։

Շաբաթ օրվա գիշերը՝ ժամը 01։30 սահմաններում, ՀՀ հյուսիսարևել յան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած անհայտ անձ։ 

Ստորին վերջույթի հրազենային վիրավորումից հետո նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, հետո տեղափոխվել է բուժհաստատություն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի համաձայն՝ անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Էլվին Արիֆ Օղլու Հիբրագիմովը։ 

Լրագրողների հարցին, թե արդյոք հայտնաբերված անձը դիվերսանտ է, ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասել է .«Ոչինչ չեմ կարող բացառել, ցույց կտա քննությունը, գիտենք, որ քննությամբ էլ զբաղվում է ԱԱԾ-ն»: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն էլ հաստատել է, որ իր բնակիչներից մեկը մտել է ՀՀ տարածք։

Ադրբեջանը հաստատում է նաև, որ սահմանախախտը Ղազախի շրջանի գյուղերից մեկի բնակիչ Էլվին Հիբրագիմովն է։ Ադրբեջանական կողմը, սակայն, հայտարարում է, որ նա հոգեկան հիվանդ է, երկրորդ կարգի հաշմանդամ։

Հիբրագիմովը դիվերսա՞նտ է, թե՞ հոգեկան հիվանդ՝ ցույց կտա քննությունը, սակայն ուշագրավ է, որ այս միջադեպից հետո Բաքուն հայտնվել է իր իսկ լարած ծուղակում։

Փետրվարի 28-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանը 20 տարվա ազատազրկման է դատապարտել անցած տարվա ամռանը Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանին: Համաձայն դատավճռի՝ Ղազարյանը պետք է պատիժը կրի խիստ ռեժիմով հաստատությունում: Ադրբեջանը պնդում է, թե 35-ամյա Կարեն Ղազարյանը հայ հետախույզ է, որին գերեվարել են դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ: Հայկական կողմը հայտարարում է, որ այդ պնդումն ապատեղեկատվություն է և բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, Ղազարյանը երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում, քանի որ ունի հոգեկան խնդիրներ:

Ամիսներ շարունակ Բաքուն ցուցադրական ցինիզմով անտեսում էր հայկական կողմի ու միջազգային հանրության հորդորներն ու ի վերջո՝ դատավճիռ կայացրեց մի մարդու հանդեպ, որն ակնհայտորեն ուներ առողջական խնդիրներ։ Այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ Ալիևի իշխանությունը հումանիստական մոտեցումներ է ակնկալում հայկական կողմից, երբ նույն իրավիճակում է հայտնվել իր քաղաքացին։ Իհարկե, խորապես համոզված ենք, որ, ի տարբերություն Բաքվի, Երևանը ոչ միայն խոշտանգումների չի ենթարկի Ադրբեջանի քաղաքացուն, այլ իրական քննությամբ կպարզի նրա սահմանախախտության բուն պատճառը։

Ինչևէ, հիմա գնդակը գտնվում է Բաքվի դաշտում, ու կարծում ենք՝ առաջինը հենց Բաքուն պետք է հանդես գա Կարեն Ղազարյանին Էլվին Հիբրագիմովի հետ փոխանակելու նախաձեռնությամբ։ Համենայն դեպս, հայկական կողմն իրավական հարթության վրա չի կատարել որևէ քայլ՝ իրավիճակը փակուղային դարձնելու համար։

Ադրբեջանական քաղաքականությունը բնորոշ է ստեղծել ծուղակներ, որոնց որոգայթում, որպես կանոն, հայտնվում է հենց ինքը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer