Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ադրբեջանի դիրքորոշումը ձախողման է տանում բանակցությունների վերսկսումը. Տիգրան Աբրահամյան

POLITICS

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև սպասվելիք հանդիպմանը, և բանակցություններին Արցախի մասնակցության սկզբունքի կարևորությանը: Ըստ Աբրահամյանի՝ Արցախի բանակցությունների ուղիղ ներգրավումը հնարավորություն կտա բանակցությունները տեղափոխել առավել կառուցողական և առավել էֆեկտիվ դաշտ: Իսկ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Արցախի վերադարձը բանակցություններին հարցը կտանի փակուղի, Աբրահամյանը համարեց ուղերձ միջազգային հանրությանը, որ հնարավոր ձախողումների պատճառն իրենք չեն, այլ իրականում հայկական կողմն է: «Ադրբեջանի դիրքորոշումը ձախողման է տանում բանակցությունների վերսկսումը, սա ուղղակի ձախողումից իրենց ապահովագրում է»,- ասաց նա:

-Պարո՛ն Աբրահամյան, առաջիկայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը, ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ հանդիպումից, և արդյոք Հայաստանի մասնակցությունը բանակցություններին առանց Արցախի կարող ենք դիտարկել որպես սկզբունքներից հրաժարվում: 

-Հարցը երկու հարթության մեջ պետք է դիտարկել. առաջինը դա այն հնարավորություններն են, որ միջնորդների ջանքերով հանգեցնեն նրան, որպեսզի բանակցությունները վերսկսվեն, և երկրորդն այն օրակարգն է, ինչի շուրջ պետք է սկսեն բանակցությունները: Ինչ վերաբերում է Արցախի՝ բանակցություններին ուղիղ ներգրավմանը, այսինքն՝ այս պարագայում նախկին ֆորմատի վերականգնմանը, որտեղ սեղանի շուրջ կային երեք կողմեր, ապա դա այն կարևոր հիմք է, որը հնարավորություն կտա բանակցությունները տեղափոխել առավել կառուցողական և առավել էֆեկտիվ դաշտ: Հասկանալի է, որ Արցախի ուղիղ ներգրավման մասին հայտարարությունները 2018թ-ի մայիսից հետո չեն արվել, դրանք արվել են տարբեր փուլերում, նաև դրանից առաջ, այդքան էլ հեշտ չէ այդ ձևաչափի վերականգնումը. եթե հեշտ լիներ, դա ավելի վաղ վերականգնված կլիներ, սակայն դա չի խանգարում Հայաստանին և Արցախին ջանքերն ավելի ուժեղացնել նաև այս ուղղությամբ: 

-Ըստ էության, Արցախի իշխանություններն իրենց հերթին հայտարարում են, Արցախի ժողովուրդը ոչ մի այլ երկրի կամ կառույցի չի լիազորել իր փոխարեն որոշելու իր ճակատագիրը: Կարո՞ղ ենք դիտարկել, որ և ՀՀ-ի և Արցախի իշխանությունների միջև Արցախի խնդրի լուծման տարբեր մոտեցումներ կան: 

-Մենք մի ժողովուրդ ենք, բայց այս պարագայում, քանի որ մենք ի սկզբանե գնացել ենք անկախության ճանապարհով և աշխատում ենք Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ապա անհրաժեշտություն է առաջացել հանդես գալ այս դիրքերից: Հարցը Հայաստանի ու Արցախի իշխանությունների հակասության մեջ չէ:

- ՀՀ-ի իշխանությունները բազմիցս նշել են, որ առանց Արցախի որոշման որևէ արդյունք ակնկալել պետք չէ, միաժամանակ Ադրբեջանի նախագահ Ալիևն ասում է, որ իրենց համար ձևաչափի փոփոխությունն անընդունելի է, և դրանով հայկական կողմը բանակցություններով հարցը տանում է փակուղի: Այստեղ մտավախություն չկա՞, որ խնդրի հետևողական պնդումը կարող է հարցը փակուղի տանել: 

-Եթե մենք առաջնորդվենք Ադրբեջանի նմանատիպ հայտարարություններով, ապա մեզ համար նպաստավոր ոչ մի մոտեցում չպետք է առաջ քաշենք, որովհետև դրանք, բնականաբար, կարող են հակասել Ադրբեջանի ընդհանուր շահերին: Բանակցություն ասվածը դրա համար է, որպեսզի կողմերը նստեն մեկ սեղանի շուրջ, քննարկեն, ողջամտություն դրսևորեն և երկխոսության միջոցով հասնեն փոխընդունելի տարբերակի: Այսինքն՝ Ադրբեջանն այս հայտարարությամբ ավելի շատ փորձում է ապահովագրել իրեն՝ նաև ուղերձ հղելով միջազգային հանրությանը, որ հնարավոր ձախողումների պատճառը իրենք չեն, այլ իրականում հայկական կողմն է:

Ադրբեջանի դիրքորոշումը ձախողման է տանում բանակցությունների վերսկսումը, սա ուղղակի ձախողումից իրենց ապահովագրում է: Սակայն իրականությունն այն է, որ Ադրբեջանի հայտարարությունը որևէ տրամաբանություն չունի, և, ըստ էության, հենց Ադրբեջանի կարծրացած մոտեցումներն էին, որոնք անընդհատ ձախողում, տապալում էին տարբեր փուլերում ձեռք բերված պայմանավորվածությունները, և ի վերջո հենց Ադրբեջանի այս մոտեցումներն էին, որ առ այսօր հնարավորություն չեն տալիս վերսկսել բանակցությունները: Էլ չասեմ, որ ոչ վաղ անցյալում հենց Ադրբեջանի այս մոտեցումներն են 2016 թ-ին հանգեցրել մարտական գործողությունների:

Ադրբեջանը ժամանակին ոչ միայն տապալեց բանակցությունները, այլև դիմեց հարցի կարգավորման ռազմական ճանապարհի: Վերջին շրջանում էլ Ադրբեջանը շարունակում է հայտարարել, որ հարցի ռազմական լուծումն իր օրակարգում է, ավելին՝ դա ընդգծվում է որպես հարցի լուծման առաջնահերթ ուղղություն:

-Չնայած դրան՝ համանախագահների կոչը՝ կողմերին տրամադրել խաղաղության, կարծես ավելի շատ Հայաստանի իշխանությունների կողմից է նկատելի, քան Ադրբեջանի: 

-Միջնորդների հորդորները ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասով տարբեր կերպ է ընկալվում Հայաստանում և Ադրբեջանում: Հասարակություններին խաղաղության նախապատրաստելու մասով միջնորդները մեծ աշխատանք ունեն Ադրբեջանում, քանի հայատյացությունն այնտեղ կրթական հաստատություններից է սկիզբ առնում, այսինքն՝ դրվում է բազային կրթական մակարդակով, և դրանով սերունդներ են կրթում: Այս պարագայում լավ կլիներ, որ միջնորդ երկրները ուժեղացնեին իրենց ջանքերը և իսկապես Ադրբեջանի հասարակությանը նախապատրաստեին խաղաղության գործընթացին: 

-Պարո՛ն Աբրահամյան, ի վերջո Հայաստանն ինչի՞ շուրջ է գնում բանակցությունների, արդյոք սեղանին կդրվե՞ն Մադրիդյան երեք սկզբունքները և վեց տարրերը, թե՞ կլինեն ավելի շատ կողմնակի հարցեր: Նաև Արցախի և ՀՀ-ի անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ասացին, որ պետք է հստակեցնենք՝ ի վերջո կողմերն ինչպես են ընկալում առաջարկված սկզբունքները: 

-Համանախագահները վերջին հայտարարության մեջ ընդգծել են, որ բանակցությունների հիմք պետք է վերցնել այն փաստաթուղթը, որը քննարկվել է 2009-2012 թթ-ի ընթացքում, այսինքն՝ ըստ էության, Մադրիդյան փաստաթղթի ընդունումից մինչև Կազանի գործընթացն ընկած ժամանակահատվածն է: Անվտանգության խորհրդի նիստում Հայաստանի վարչապետը նշեց, որ համանախագահների կողմից մատնանշված փաստաթուղթը ճշգրտման կարիք ունի, որովհետև դա տարընկալումների, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տալիս: Քանի դեռ նոր փաստաթուղթ չկա, կարծում եմ՝ այս փուլում որպես հիմք դա է վերցվելու, իհարկե, անհրաժեշտ պարզաբանումներից հետո:

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023