Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն»

BLOG

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ս/թ. մարտի 15-ին որոշեց Ռ. Քոչարյանի վերաբերյալ ընտրված կալանավորումը երկարացնել ևս երկու ամսով, ինչպես երևում է, դատարանի քայլերը շարունակում են մնալ անքննելի ու անհասկանալի, մինչդեռ յուրաքանչյուր դատական ակտ պետք է լինի պատճառաբանված ու հիմնավոր, օբյեկտիվ ու անաչառ ամեն դիտորդի աչքերում։

Մինչ այս կալանավորումը փոխելու պաշտպանական թիմի միջնորդությունները մերժելով՝ դատարանը որպես կալանքի հիմք՝ հիմնավոր էր համարում վարույթն իրականացնողի այն պնդումները, որ Քոչարյանը, մնալով ազատության մեջ, կխոչընդոտի քննությանը, կթաքնվի կամ կխուսափի քննությունից, մինչդեռ փաստերը խոսում են տրամագծորեն հակառակի մասին։

Այսպիսով՝

  1. Ռոբերտ Քոչարյանը, գտնվելով Հայաստանից դուրս, ինքնակամ ներկայացել է քննությանը։
  2. Ազատության մեջ լինելով անցած տարվա օգոստոսի 13-ից՝ քննությանը խոչընդոտող որևէ քայլ չի կատարել։
  3. Տեղեկանալով իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրվելու մասին՝ ինքնակամ ներկայացել է Երևան֊Կենտրոն ՔԿՀ՝ այդ կերպ ևս ցույց տալով, որ միայն արդարացի դատաքննության մեխանիզմներով է հասնելու իր իրավունքների վերականգմանը և նպատակ չունի խոչընդոտել կամ խուսափել քննությունից։

Ուշագրավն այն է, որ վերոհիշյալի հետ համակարծիք է մեղադրանքի կողմը ևս, այնինչ շարունակաբար աբսուրդի ժանրի կանոներով մեկնաբանում է, թե Նախագահ Քոչարյանը չի խոչընդոտել քննությանը չկալանավորվելու համար։

Հարկ եմ համարում նշել նաև, որ այժմ, երբ նախաքննությունն ավարտվել է, ըստ էության կատարված են քննչական֊դատավարական բոլոր գործողություններն, արդեն իսկ ձեռք են բերվել բոլոր այն ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի կողմի էական նշանակություն ունեն մեղադրանքի հաստատման իմաստով, հարցաքննված են բոլոր վկաները, Ռոբերտ Քոչարյանը, եթե մի պահ պատկերացնենք էլ, որ նույնիսկ ցանկանա խոչընդոտել քննությանն, անգամ տեսականորեն դա չի կարողանա անել, սակայն մեղադրանքի կողմը նման հիմնավորմամբ դարձյալ միջնորդում է կալանքի ժամկետը երկարացնել, իսկ դատարանը՝ բավարարում։

«Դատարանն արձանագրել է, որ կաշառքի դրվագով հիմնավոր կասկածն առկա չէ, ինչպես նաև հաստատվում է, որ Ռոբերտ Քոչարյանը 2018թ․օգոստոսի 13-ից դեկտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է ազատության մեջ, չի խուսափել քննությունից ինչը հաստատում է, որ կալանավորման այդ հիմքը բացակայում է», ասված է Նախագահ Քոչարյանի փաստաբանների հաղորդագրության մեջ։

Ըստ փաստաբանների՝ դատարանն անգամ քննության չի առել իրենց ներկայացրած ապացույցներն ու առարկությունները։ Դատարանը չի անդրադարձել պաշտպանական խմբի ներկայացրած մի շարք փաստարկներին, մասնավորապես՝

  1. Արտակարգ դրության հրամանագրի ստորագրման հետ կապված հիմնավորումներին։
  2. Նախագահի անձեռնմխելիության ինստիտուտին, թեև օրենքի տառի հստակ պահանջն է, որ վերջինս անձեռնմխելի է, և որ այս փուլում անձեռնմխելիությունը հերքելն անմեղության կանխավարկածի կոպտագույն խախտում է:
  3. Առկա չէ անդրադարձ նաև այն խնդրին, որ քրեական դատավարության կոպտագույն խախտում է անձին մեղսագրել ենթադրյալ արարք, որը կատարման պահին որպես այդպիսին քրեական օրենքով սահմանված չի էլ եղել։
  4. Դատարանը չի անդրադարձել կարևորագույն այն խնդրին, որ տվյալ նորմին հետադարձ ուժ տալն ինքնին հակասում է իրավունքի տրամաբանությանը։
  5. Վերջապես որևէ անդրադարձ չկա այն հարցին, որ որևէ անձ ցուցմունք չի տվել կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի դեմ։

Եվ ուրեմն որո՞նք են կալանքի հիմքերը, պայմանները, որո՞նք են դրանց՝ գործում եղած փաստական հիմնավորումները։

Նման պայմաններում անհասկանալի է՝ ինչու՞ է դատարանն անտեսել է վերը շարադրյալն ու տուրք տվել մեղադրանքի կողմի հիմնավորում կոչված զավեշտալի ենթադրություններին։

Ակնհայտ է՝ Քոչարյանի նկատմամբ առկա է ընդգծված վերաբերմունք՝ հրահանգ, պատվեր, իրավաքաղաքական հետապնդման, վենդետայի իրականցում, բայցևայնպես իրավակիրառը չի կարողանում իրապես կամք դրսևորել ու վերջապես դուրս գալ աբսուրդային ու զավեշտալի իրավիճակից, որում հայտնվել է։ Ցավալին այն է, որ այս ամենը լոկ դատավորների, քննիչների ու դատախազների վերաբերմունքը չէ։ Այդ անձինք ամենօրյա ռեժիմով հանդիպում են քրեադատավարական նման իրավիճակների, ներկայացնում ու քննության են առնում կալանավորման բազմաթիվ միջնորդություններ և միամտություն կլինի կարծել, թե բոլորն են դիլետանտ ու չեն տեսնում ոչ միայն կալանքի հիմքերի բացակայությունը, այլև հաճույքով իրականացնում են դատավարական խայտառակ խախտումներ՝ իրականում սա առնվազն պետության ղեկավարի վերաբերմունքն է, որը դրսևորվել է օրինակ հրապարակված երկու գաղտնալսումներում, որոնցից ակնհայտ է դառնում մեկ բան՝《Քոչարյանի կալանքը ուզես չուզես, պետք է տաս》խայտառակ տրամաբանությունն առկա է ու շարունակում է գործել։

Հանուն արդարության պետք է նշել, որ այս ամբողջ ընթացքում միայն մեկ դատավոր է ունեցել այնքան կամք ու քաջություն, որ չի տրվել տարատեսակ հրահանգների, շանտաժների, հարձակումների, հակառակը՝ ենթարկվել է բացառապես օրենքի պահանջին՝ արդարացիորեն ազատ արձակելով Նախագահ Քոչարյանին։

Ռ. Քոչարյանի կալանավորումը սովորական քրեական գործ չէ, սա այն եզակի դեպքերից է, երբ մենք ուղղակիորեն առնչվում ենք պետության ղեկավարի ինստիտուտի հետ, ուստի նախևառաջ հենց պետության համար սա ոչ այլ ինչ է, քան բացահայտ խայտառակություն, այլապես ինչպե՞ս կարելի է նախկին Նախագահին ինքնանպատակ, ապօրինի կերպով պահել կալանավորված։

Ցավալի է, որ ՀՀ Դատարանը կարող է Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահին կալանավորել առանց վերջինիս պաշտպանների փաստարկներն ու հակադարձումները լսելու, քննության առարկա դարձնելու՝ արհամարհելով իրավական ու բարոյական նորմերը։ Դատարանն այս իրավական խայտառակության համատեքստում որևէ կերպ չի անդրադառնում հիմնավոր կասկածի էությանը նույնիսկ, թեպետ հիմնավոր կասկածը կալանքի առաջնային ու գլխավոր պայմանն է։ Կարծում եմ՝ ԱԱԾ-ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցության գաղտնալսումից երևում է, թե ինչ ծաղրական ու քամահրական նշանակություն ունի հիմնավոր կասկած եզրույթը վերջիններիս համար։

Հ․Գ․Մարտի 19-ին վարչապետ Փաշինյանը պատասխանելով մարտի մեկի գործի բացահայտված լինելու վերաբերյալ հարցին՝ պատասխանել է՝ թե, պարզվել է, որ պարկուճներ են փոխվել և ուրեմն գործը բացահայտված է։ Այս կապակցությամբ ցանկանում եմ վարչապետ Փաշինյանին հիշեցնել, որ գործը ջուր է, բացի այդ ցանկանում եմ, որ վերջինս նաև չմոռանա, թե ինչպես էր կոկորդ պատառոտելով ի լուր համայն հայության ու աշխարհի բղավում, որ մարտի 1֊ը բացահայտված է ամբողջապես, ամբողջ ծավալով։ Իսկ գուցե վարչապետը գիտակցի՞, որ ամբողջ ծավալով բացահայտում ասելով ՀՀ քաղաքացուն ամենից առաջ հետաքրքրում է մեկ բան՝ ովքե՞ր են սպանել այդ տասը զոհերին, ինչու՞ մահացան այդ մարդիկ ու ինչու՞ տեղի ունեցավ այդ ողբերգությունը։ Մինչդեռ վարչապետը շարունակում է քամահրել զոհերի հիշատակը, նրանց մահն օգտագործում քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար ու շարունակաբար ստում, թե գործը, որն հստ իրեն՝ ջուր է, ամբողջապես բացահայտված է։ Ինչևէ, չկենտրոնանանք պարկուճների փոփոխման կամ նմանատիպ այլ՝ խելագարության աստիճանը գերազանցող անմիտ վարկածների աբսուրդային լինելու վրա ու պարզ հարց ուղղենք՝ ի՞նչ կապ ունի Ռոբերտ Քոչարյանն այդ ամենի հետ, ինչու՞ է հիմա կալանավորված, որո՞նք են նրան մեղսագրվող արարքի փաստական հանգամանքները»,-ֆեյսբուքյան իր էջում գրում է Վահե Եփրիկյանը։

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal