Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյան չա­վարտ­ված «պա­տե­րազ­մը» Քո­չա­րյա­նի ու ՀՀԿ-ի ստվեր­նե­րի դեմ

ANALYSIS

Երբ ուշադիր վերլուծում ենք վարչապետի նախօրեի ասուլիսը, տպավորություն է ստեղծվում, որ ամբողջ չորսուկես ժամվա ընթացքում Փաշինյանն անընդհատ փորձում է իր իշխանությունը հակադրել Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀԿ-ի հետ՝ շարունակելով այդ ճանապարհով պահել հասարակության աջակցությունը։

Նման իրավիճակը հակասական տպավորություններ է թողնում։ Եթե նույնիսկ նախկին համակարգն ամբողջովին ապամոնտաժված չէ (օրինակ՝ գործում է տնտեսության հին կառուցվածքը), միևնույն է՝ ռեստավրացվելու հնարավորություններ գոնե այս պահին չի դրսևորում։ Ըստ այդմ՝ նախկինների թեման նույնիսկ արհեստական է թվում։ Այնինչ, պետք է հասկանալ, որ, այսպես կոչված, հակահեղափոխության թեման վաղուց արդեն «մոդայիկ» չէ: Կալանքի տակ պահվող Ռոբերտ Քոչարյանի ու հետևողական լռություն պահպանող Սերժ Սարգսյանի ստվերների դեմ պայքարելու փոխարեն Փաշինյանը պետք է կենտրոնանա զարգացման ծրագրերի, ապագայի վրա։ Հակառակ պարագայում՝ նորմալ քաղաքական մշակույթ չենք ունենա, մանավանդ՝ գործող խորհրդարանում գոյություն ունի ընդդիմություն՝ ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» դեմքով, ու այս իրավիճակում այնքան էլ ադեկվատ չէ քաղաքական պայքարը դարձյալ տեղափոխել «սևերի» ու «սպիտակների» հակադրության դաշտ։

Ավելին, հաճախ նույնիսկ նրանք, որոնք ոչ մի առնչություն չունեն նախկին համակարգի հետ, բարդույթավորվում են գործող իշխանությանը քննադատելուց՝ «ռևանշիստի» կամ «հակահեղափոխականի» պիտակին չարժանանալու համար։

Ստեղծված իրավիճակն, ըստ ամենայնի, ձեռնտու է առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի թիմին։ Պոզիտիվի, զարգացման ծրագրերի բացակայությունը գործող կառավարությանը ստիպում է գտնել հասարակությանը կոնսոլիդացնող երևույթներ, այդ թվում՝ «բոբոյի» կերպարով։ Սակայն իրականության մեջ հստակ է, որ հակահեղափոխության վտանգն այսօր գալիս է ոչ թե նախկիններից, այլ միանգամայն ուրիշ տեղից։

Քաղաքականությունը պայքար է և ունի խաղի իր կանոնները: Սակայն, եթե հակահեղափոխություն ասելով հասկացվում է սոսկ գործող իշխանություններին ընդդիմացող ցանկացած քայլ, ապա դա չի ենթադրում, որ իշխանության անպայման պետք է վերադառնան Ռոբերտ Քոչարյանը կամ ՀՀԿ-ն։ Իրականում կարող ենք բախվել հակահեղափոխության մոդիֆիկացված դրսևորմանը, ու այս պարագայում Փաշինյանը մեղավորներ պետք է փնտրի ոչ թե իր քաղաքական ախոյանների, այլ՝ յուրայինների ճամբարում։ Եվ դա՝ առաջին հերթին չհաշվարկված, չմտածված քայլերի պատճառով: Եթե հեղափոխության արդյունքները մինչև վերջ չկապիտալիզացվեն, այլ խոսքով, օրինակ, իրականություն չդառնա Նիկոլ Փաշինյանի ասած տնտեսական հեղափոխությունը, ապա մեծանում է անցած տարվա պատմական իրադարձությունների քաղաքական, սոցիալական հետևանքների չեղարկման վտանգը։ Երբ այսօրվա կառավարությունը չունի ծրագրային ու կադրային հենք՝ զարգացման ծրագրեր իրականացնելու համար, ապա ակամայից հենց ինքն է դառնում հակահեղափոխության հիմնական կենտրոն։

Ի դեպ, երբ վարչապետն անընդհատ ու սևեռուն խոսում է Քոչարյանի ու ՀՀԿ-ի մասին, ակամա ձևավորում է քաղաքական պայքարի որոշակի օրակարգ ու կառուցվածք, ինչը բացառում է որակապես նոր ընդդիմության ձևավորումը, որն ինստիտուցիոնալ որևէ առնչություն չի ունենալու հին համակարգի հետ։ Այդ ընդդիմությունը «Ֆերարիով» գործող իշխանությանը հետապնդելու խնդիր չունի, որովհետև նրան սպասում է ապագայում՝ պատասխան պահանջելու համար այն ծրագրերի չիրագործման համար, որոնք հնչել են հեղափոխական հարթակից։

Դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսի տրամաբանությունից՝ վարչապետն այնքան էլ խանդավառված չէ նման ընդդիմության ձևավորման հեռանկարով։ Նման ընդդիմությունն ամենևին էլ չի ձգելու «բոբոյի» կարգավիճակին, որի դեմ հնարավոր կլինի կոնսոլիդացնել հասարակությանը, ավելին՝ նրա համար դառնալու է իրական այլընտրանքի մարմնավորում, ինչի հետևանքով կառավարությունը ստիպված է լինելու հրաժարվել, այսպես կոչված, կարգախոսային քաղաքականությունից ու կենտրոնանալ կոնկրետ ծրագրերի վրա։

«Թեժ աշունը» կամ «թեժ գարունը» պատվերով համերգ չեն, դրանք լինում են, երբ հասարակության հարաճուն պրոբլեմները բախվում են իշխանության անկարողության պատին, իսկ պոպուլիզմն ու սուբյեկտիվիզմը բախվում են իրականության պատին։ Ընդ որում՝ հասարակության դժգոհությունները կարող են ինստիտուցիոնալիզացվել, եթե գոյություն ունի դրանց տրանսլ յատորի դեր կատարող ընդդիմություն։ Սակայն նույնիսկ նրա բացակայության պարագայում հասարակության դժգոհությունները, հիասթափությունները, խաբվածության զգացումը որևէ տեղ չեն անհետանում ու երկիրը կարող են ներքաշել պերմանենտ անկայունության փակուղի, որքան էլ դրա հնարավորությունը վարչապետը չի տեսնում։

Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի քաղաքական գնահատականները մասամբ են արտացոլում իրական վիճակը. նրա հիմնական մարտահրավերը ոչ նախկիններն են ու ոչ էլ՝ դեռ չձևավորված նոր ընդդիմությունը, այլ՝ թիմի, օրակարգի ու հայեցակարգային մոտեցումների բացակայությունը։ Քոչարյանի ու ՀՀԿ-ի ստվերների դեմ «պատերազմով» հասարակությանը երկար չես կոնսոլիդացնի։ Տնտեսական հեղափոխությունն էլ ոչ թե բազմամարդ հանրահավաքներ ու կարգախոսներ, այլ՝ նպատակային ծրագրեր ու արհեստավարժ թիմ է պահանջում։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal