Երկու մեքենա, այգետնակ և 42 874 դրամ. սոցապ նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը
SOCIETYՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է այգետնակ: Այլ անշարժ գույք հայտարարագրված չէ: Գ. Գասպարյանը հայտարարագրել է նաև «Range Rover Vogue 4.2» և «Renault Clio 1.4» մակնիշի ավտոմեքենաներ:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցը կազմել է 42 874 ՀՀ դրամ:
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտը կազմել է 250 000 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Գ. Գասպարյանը փոխնախարարի պաշտոնին է նշանակվել 2019թ. փետրվարին: Հավելենք, որ նա 2009-2010 թթ. աշխատել է էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես կառավարման փորձագետ, այնուհետ վերապատրաստման և զարգացման թիմի ղեկավար։ 2013-2019 թթ. հիմնադրել է և ղեկավարել «Բուն» գիտամշակութային հիմնադրամը: Նա ռազմավարական պլանավորման, ֆինանսական հոսքերի կառավարման և առևտրային գործառնությունների փորձագետ է։
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ