Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


IQOS-ի օգտագործումը ռուսական ռեստորաններում. Կողմ և դեմ դիրքորոշումներ

SOCIETY

Ռուսական մամուլն անդրադարձել է ռուսական ռեստորաններում IQOS-ի օգտագործմանը և հարցում անցկացրել՝ պարզելու, թե ինչու են վերջիններս կողմ կամ դեմ իրենց տարածքում IQOS օգտագործելուն, և որոնք են փաստարկները կամ առարկությունները։ Սկզբնաղբյուրը այստեղ։

Որոշ ռեստորաններում հյուրերին թույլատրված է օգտագործել ծխախոտի տաքացման համակարգեր, մինչդեռ որոշ ռեստորաններ մարդկանց դուրս են հրավիրում: Փորձենք հասկանալ, թե ինչու՞ է այդպես և որտե՞ղ է ճշմարտությունը:

IQOS-ը ծխախոտի տաքացման էլեկտրոնային համակարգ է: Դրա օգտագործման ընթացքում այրման գործընթաց տեղի չի ունենում, բացակայում է մոխիրը, ծխի փոխարեն գոլորշի է արտազատվում: Սիգարետի նման կպչուն հոտ չի առաջանում. այն տարբերվում է և զգալիորեն ավելի թույլ է։
Փակ տարածքներում ծխախոտի տաքացման համակարգերի օգտագործման դեմ Ռուսաստանում ուղղակի արգելք չկա, գործընթացը կարգավորվում է տվյալ ռեստորանի կամ բարի ներքին կանոններով: Այդ պատճառով որոշ ռեստորաններ իրենց մոտ տեղադրում են «IQOS friendly» նշաններ և թույլ են տալիս օգտագործել էլեկտրոնային համակարգը սրահներում, իսկ մյուսները չեն ողջունում IQOS-ի օգտագործումը իրենց տարածքում: Մենք զրուցեցինք երկու կողմերի հետ էլ:

IQOS FRIENDLY ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

   

ՆԱՏԱԼԻԱ ՄԻՏՉԻՆԱ, BEER FAMILY PROJECT ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏՆՕՐԵՆ - «Մենք անցյալ ձմռանը թույլատրեցինք IQOS-ի օգտագործումը: Երբ հայտնվեց այս սարքը, մենք հասկացանք, որ դա կարող է լինել հաճախորդների նկատմամբ հոգատարությունն արտահայտող գերազանց ժեստ, որը մեզ կազատի հյուրերին -20 ջերմաստիճանի պայմաններում դրսում ծխել հրավիրելու անհրաժեշտությունից: Միևնույն ժամանակ, մենք հասկանում ենք, որ IQOS—ը զերծ չէ ռիսկերից։ Սեղանների վրա մենք ունենք «IQOS friendly» ցուցանակներ: Եվ մենք նախազգուշացնում ենք մեր հյուրերին, որ եթե նրանց կողքին նստեն երեխաներ կամ լինեն դժգոհություններ, ապա նրանք ստիպված կլինեն դադարեցնել IQOS-ի օգտագործումը։ Սրա նկատմամբ բոլորի վերաբերմունքը շատ դրական է։

Մենք Ռոսպոտրեբնադզորից հարցրել ենք IQOS-ի օրինականության մասին: Նրանք չունեն հստակ պատկերացում այն մասին, թե ինչպիսի օրենսդրական ակտեր պետք է կիրառել այս իրավիճակում: Ծուխ չի արտազատվում, գրեթե ոչ մի հոտ չկա: Սա շատ նուրբ պահ է և կարծում եմ, նախաձեռնող մարմինները դեռևս չեն կարողանա դա բացատրել»:

ՍԵՐԳԵՅ ԶՈՒԲԿՈՎ, PALM BRASSERIE ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ: «IQOS- ի նկատմամբ լոյալ լինելը այնպիսի անհրաժեշտություն է, որն առաջացավ բարերում ծխելու արգելքի պատճառով: Մեզ համար ամենակարևորը մեր հյուրերի հարմարությունն է, ովքեր այլևս ստիպված չեն ծխել դրսում, հատկապես վատ եղանակային պայմաններում: Իհարկե, ամեն դեպքում մարդիկ նկատում են գոլորշին, ուստի այցելուներին նախ հարցնում ենք, թե արդյո՞ք նրանք դեմ չեն, եթե կողքի այցելուն IQOS օգտագործի։ Եվ ըստ այդմ մենք այնպես ենք նրանց տեղավորում սրահում, որպեսզի բոլոր հյուրերին հարմար լինի: Այնպես որ, բացասական կողմերի մենք երբեք չենք հանդիպել»:

 

ՍԻԴ ՖԻՇԵՐ, THE HAT GROUP-ի համասեփականատեր - «Մեր բարում այսպիսի մի օրենք կա. արեք այն, ինչ ցանկանում եք, եթե դա չի խանգարում ուրիշներին: Ընդհանուր առմամբ, հենց սա է սահմանում մեր վերաբերմունքը IQOS-ի նկատմամբ: Եթե այն չի խանգարում, ուրեմն թույլատրված է. The Hat-ում, «Аптека» -ում և «Общества анонимных дегустаторов» -ում մենք IQOS friendly ենք: Ընդհանուր առմամբ սիգարետ ծխելը ոչ թե ճաշի սեղանի շուրջ, այլ բարի մյուս կողմում՝ հին և հարգալից ավանդույթ է և ես ուրախ կլինեմ այն վերակենդանացնել, բայց ցավոք, դա մեր քաղաքում արգելված է »:

 

ՓՈՐՁԱԳԵՏԻ ԿԱՐԾԻՔ

ՆԱԴԵԺԴԱ ԴՐՈԲԻԼԿՈ․ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՈՒ 

- «Արդեն մի քանի տարի է, ինչ «Քաղաքացիների առողջության պաշտպանությամ մասին» դաշնային օրենքը արգելում է ծխելը ռեստորաններում, բարերում և սրճարաններում։ Սակայն սահմանափակումը չի վերաբերվում ծխախոտը փոխարինող այլընտրանքային միջոցների օգտագործմանը: Այսպիսով, օրենքը չի արգելում հանրային սննդի հաստատություններում IQOS տաքացման համակարգի օգտագործումը: Եվ ես կարգավորող մարմիններից այլ ձևի մեկնաբանման չեմ հանդիպել:
Կարծում եմ, որ IQOS-ի ամենուրեք օգտագործումը թույլատրելու կամ առանձին գոտի ստեղծելու որոշումը կայացնելիս, հաստատության սեփականատերը պետք է հաշվի առնի իր այցելուների պրոֆիլը: Օրինակ, այն բարերում, որտեղ տարիքով մեծ հանդիսատես է գալիս լարված աշխատանքային օրից հետո հանգստանալու՝ տրամաբանական է, որ այցելուներին հնարավորություն ընձեռվի օգտագործել IQOS: Սա կարող է դառնալ որոշակի մրցակցային առավելություն և հնարավոր է նաև ներգրավի լրացուցիչ այցելուներ: Մանկական սրճարանների դեպքում դա անընդունելի է: Ամեն դեպքում IQOS-ի գոլորշին պարունակում է նիկոտին և նման արտադրանքը նախատեսված է միայն չափահաս ծխողների համար»:

ԳԱՍՏՐՈՆՈՄԻԱՆ ԱՌԱՆՑ IQOS-ի 

 

ԻԳՈՐ ՄԵԼՑԵՐ, LA PERLA, LA PERLA NERA, LA PERLA SEAFOOD BAR, PETROV-VODKIN սեփականատեր։  - «Մեր ռեստորաններում IQOS-ի օգտագործման արգելքի երկու հիմնակա ն պատճառ կա: Նախ, մեր հայեցակարգը հիմնված է գաստրոնոմիայի վրա, ուստի հյուրը պետք է զգա ճաշատեսակների և գինիների ամբողջական բույրը: Երկրորդ պատճառն այն է, որ մեր օդաքարշը բավարար ուժեղ չէ, որպեսզի անմիջապես վերացվեն կողմնակի հոտերը: Օրինակ, բարձր առաստաղներ ունեցող ռեստորաններում առաջարկվում է նաև նարգիլե, հետևաբար IQOS-ը խոչընդոտ չէ:

Մեզ հազվադեպ են հարցնում IQOS-ի մասին, ըստ ամենայնի, ունենք հյուրերի նման թիրախային լսարան: Ամեն դեպքում, հյուրերի հարցին ի պատասխան, երբ մերժում ենք IQOS-ի օգտագործումը, ոչ ոք չի առարկում, քանզի մենք բացատրում ենք, թե ինչու ենք արգելում սարքի օգտագործումը»:

ՎԱԼԵՆՏԻՆԱ ԻՈՍՏ, 《ITALY GROUP》ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ. - «Մենք միշտ հոգ ենք տանում մեր հյուրերի մասին, ճաշատեսակների համի մասին և ձգտում ենք ապահովել, որ դահլիճում չլինեն կողմնակի հոտեր, որոնք կարող են խանգարել հյուրերին՝ վայելելու ռեստորան այցելությունը: Հետևաբար, մենք թույլ չենք տալիս օգտագործել IQOS, նույնիսկ այն պայմանով, որ հարակից սեղանների առջև հյուրեր չկան: Ի վերջո, այցելուները կարող են գալ ցանկացած պահի»:

ԱՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՈՎ, «ԱՐԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՈՎԻ ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐ» ԽՄԲԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ - «Իմ առաջին Probka ռեստորանի հայտնվելու պահից, այնտեղ ծխելն արգելված էր: Դա հանրային վայրերում ծխելու արգելքից գրեթե 10 տարի առաջ էր: Ինչու՞ եմ այդպիսի որոշում կայացրել: Ինձ պարզապես դուր է գալիս, երբ ռեստորանում թարմ թխված հացի կամ թարմ եփված սուրճի հոտ է գալիս։

Ես օրենքների և կանոնների պարզության կողմնակից եմ, որպեսզի հեշտությամբ հնարավոր լինի դրանք հիշել և դրանց հետևել: Ես հասկանում եմ, որ IQOS-ը չունի ծուխ և չունի հոտ, բայց ամեն դեպքում դրա օգտագործումը արգելված է նաև ինքնաթիռում: Մենք այնպես ենք նախագծված, որ սահմանափակումներով արգելքները չեն գործում: Աշխատակիցների մտքում հնարավոր չէ ստեղծել նմանօրինակ բանաձև. «Ընդհանրապես այս կամ այն արարքը արգելված է, բայց եթե գործերը այսպես են գնում, ապա կարելի է»: Բացի դրանից, ցանկացած արգելքի, եթե այն հիմնավորված և ողջամիտ է, մարդկանց մեծամասնությունը հարգանքով է վերաբերվում:
Ես շատ ճկուն մոտեցում ունեմ, և ընդունում եմ, որ որոշ պայմաններում մենք կարող ենք թույլատրել IQOS-ի օգտագործումը։ Բայց դրա համար ինձ անհրաժեշտ են բավականին համոզիչ փաստարկներ»:

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer