Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Գնա­հա­տա­կան անձի՞ն, թե՞ հե­ղա­փո­խա­կա­նու­թյա­նը

POLITICS

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել, ըստ որի, պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում, «այն է՝ իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»: Հանձնաժողովը եզրակացրել է, որ «...

Սանասարյանի դրսևորած վարքագիծը նախադրյալներ է ստեղծել իր՝ որպես պաշտոնատար անձի կողմից ոչ օբյեկտիվ լինելու վերաբերյալ մտայնության ձևավորման համար, քանզի Պետական վերահսկողական ծառայության կողմից Երևանի պետական համալսարանում իրականացվող ուսումնասիրությունների առնչությամբ նրա՝ վերը մեջբերված հրապարակային հայտարարությունները և գրառումը ողջամտորեն կարող են ընկալվել և մեկնաբանվել որպես կանխակալ վերաբերմունքի դրսևորում և «ուժի ցուցադրում»։

Հանձնաժողովին դիմում էր ներկայացրել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ պնդելով, որ Սանասարյանն արել է հրապարակային հայտարարություններ, որոնք հանգեցրել են էթիկայի կանոնների կոպտագույն խախտումների։ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ:

Դեպքերի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կոմիտե: Ի դեպ, ուշագրավ է, որ հենց երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, թե այս պահին դեռևս չկան կասկածյալներ, հետևաբար չկան նաև մեղադրյալներ։

Առաջին հայացքից կարող է տապավորություն ստեղծվել, որ իշխանության ներսում կամպանիա է ծավալվում Դավիթ Սանասարյանի դեմ, մանավանդ, որ վերջերս նրա ծառայությունում տեղի են ունեցել կոռուպցիոն բացահայտումներ, ինչի հետևանքով երկու աշխատակից կալանավորված է։ Հենց այս դրամատիկ իրադարձություններից հետո ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են հայտնվում այն մասին, որ Դավիթ Սանասարյանի գլխին «սև ամպեր» են կուտակվել, ու նա շուտով պաշտոնանկ է արվելու։ Երեկ տարածված երկու հաղորդագրությունները կարծես թե լրացնում են ընդհանուր համատեքստը, թեև Սանասարյանը մի քանի անգամ հերքել է իր պաշտոնանկության մասին լուրերը, այդ մասին որևէ ակնարկ չի արել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաև՝ իր վերջին ասուլիսում, երբ լրագրողները նրան հարց տվեցին հնարավոր կադրային փոփոխությունների մասին։

Իհարկե, իշխանության ներսում կա պայքար, դա նույնիսկ բնական է ու անիմաստ է հերքել այդ փաստը, սակայն կարծում եմ՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումն ավելի բազմաշերտ է ու չի կարելի դրա խորքերում տեսնել միայն կոնկրետ գործը, առավել ևս՝ Դավիթ Սանասարյանին։

Բանն այն է, որ հեղափոխությունից հետո երկրում, այնուամենայնիվ, մշակույթ է փոխվել. իշխանությունը, դրական իմաստով, դարձել է շատ ավելի բազմակենտրոն ու բազմաշերտ։ Մենք պետք է աստիճանաբար գիտակցենք, որ նման հանձնաժողովները, դատարանները, նախաքննության մարմինները շատ հաճախ կարող են կայացնել որոշումներ, որոնք թելադրված չեն իշխանության բարձր կաբինետներից, կամ, առնվազն, կարող են հաճո չլինել կոնկրետ պաշտոնյաների համար։ Ի վերջո, հեղափոխությունը հենց նրա համար է տեղի ունեցել, որպեսզի անկախ հանձնաժողովները, դատարանները գործեն ինքնուրույն, որոշումներ կայացնեն ոչ թե «վերևների» հրահանգով, այլ օրենքների ու իրենց իրավասությունների շրջանակում։ Իհարկե, այլ խնդիր է, որ նոր մշակույթը դեռ ինստիտուցիոնալ դրսևորում չունի, ու ոչ բոլոր դեպքերում են համապատասխան մարմիններն ադապտացված նոր իրողություններին, մյուս կողմից, օրինակ, պարզ չէ, թե ինչ կոնկրետ քայլեր են հաջորդելու էթիկայի հանձնաժողովի որոշմանը։ Այլ խոսքով, դա զուտ բարոյակա՞ն նշանակություն ունի, թե՞ կարող է ունենալ կադրային հետևանքներ։

Սակայն խնդիրն ունի շատ ավելի խորքային շերտ ևս։ Հեղափոխության հարթակից իշխանության եկած գործիչները չեն կարողացել ձերբազատվել պոպուլիստական վարքագծից, հասարակությանը հաճոյանալու բարդույթից ու ավելի շատ զբաղված են ոչ այնքան իրենց լիազորությունների կատարմամբ, որքան PR-ով, որի հարմար հարթակ են դարձել սոցիալական ցանցերը։ Ֆեյսբուքյան լայվերը, գրառումներն ամենևին էլ միայն Դավիթ Սանասարյանի նախընտրած ոճը չեն, դրանով են «ապրում» իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչներն՝ առաջին դեմքից սկսած։ Ավելին՝ այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ մեր նոր պաշտոնյաները մրցավազքի մեջ են, թե նրանցից ով ավելի շատ հակակոռուպցիոն բացահայտում կանի, ինչի հետևանքով մենք, օրինակ, գիտենք, թե քանի դպրոցում ինչպիսի չարաշահումներ կան, սակայն այդպես էլ անտեղյակ ենք, թե ոլորտի զարգացման ինչպիսի հայեցակարգ ունի նախարարը։ Ու սա տիպական է բոլոր ոլորտների ու պաշտոնյաների մեծամասնության համար։Հեղափոխական էպատաժն ամենևին չի նպաստում կառավարման որակի բարձրացմանը կամ հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությանը, մանավանդ, երբ հասարակությունը գեղեցիկ տեսարանների հետևում բախվում է դատարկ սառնարանների գոյությանը։ Այս իմաստով՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը գնահատական է ավելի շատ ոչ թե Դավիթ Սանասարյանին, այլ հեղափոխականությանը, էպատաժին՝ առհասարակ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal