Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հո­գե­կան առող­ջու­թյան պահ­պան­ման առումով կա­րիք ունենք ավե­լի շատ խո­սե­լու և անե­լու»

INTERVIEW

Խորհրդային տարիներից որոշ թեմաներ շրջանցելու ավանդույթ էր ձևավորվել, հավանաբար տպավորություն առաջացնելու համար, թե դրանք իրականում չկան, իսկ եթե կան, ապա մեզ չեն վերաբերում: Դրանցից մեկն էլ հոգեկան առողջության թեման էր: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ մոտեցումը մնաց ժողովրդի «մտքում» և, օրվա հոգսերով տարված, հաճախ շատերի ուշադրությունից դուրս են մնում հոգեկան տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ու նրանց շրջապատի կյանքն ու ճակատագիրը: Չնայած ոլորտը գտնվում է պետական վերահսկողության ներքո, սակայն անցած 30 տարիների ընթացքում այն հասցրել էր բավականին խնդիրներ կուտակել, և դրանք այնքան շատ էին, որ դրանց մեկ հոդվածում անդրադառնալ հնարավոր չէ: Բայց, որ այս մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտություն կա, միանշանակ է:

Արդեն մի քանի ամիս է՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով սիրով համաձայնեց պատասխանել «Փաստի» կողմից ուղարկված գրավոր հարցերին, որոնք ներկայացնում ենք առանց լրացուցիչ մեկնաբանությունների:

- Պարոն Խաչատրյան, առողջապահության փոխնախարարի պաշտոնից հետո ներկայում ղեկավարում եք Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, ո՞ր պաշտոնն էր ավելի հոգեհարազատ:

- Ինձ համար երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն, թեպետ հասկանալի է, որ իրապես շատ տարբեր են: Նախորդը ավելի շատ կապված էր առողջապահության քաղաքականության հետ, ավելի ընդարձակ և լայն ազդեցությամբ դիրք է, իսկ ներկայի պաշտոնը շատ ավելի կոնկրետ և չափելի խնդիրներով, հիվանդի, բուժանձնակազմի, կազմակերպության ամենօրյա ամենամեծ և ամենափոքր խնդիրներին է առնչվում, ցանկացած որոշում կամ գործողություն անմիջապես տեսանելի է դառնում, արդյունքը երևում է, ինչը ինձ համար շատ գրավիչ է: Այդ երկու պաշտոնները իրար հետ համեմատել համարյա հնարավոր չէ, իսկ ինձ հոգեհարազատ է այն պաշտոնը, որտեղ ես անելիք ունեմ, որտեղ իմ փորձը և գիտելիքը կարող է արդյունք տալ:

- Ազգային կենտրոնի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ ՄԻՊ ներկայացուցիչների այցելություններից հետո: Մինչ այդ կառույցը կարծես փակ ռեժիմով էր աշխատում և հնարավոր չէր այնտեղ տիրող իրավիճակի մասին որևէ ռեալ տեղեկություն ստանալ: Դուք այն ժամանակ փոխնախարար էիք, Դուք էլ չգիտեի՞ք՝ ինչ է կատարվում ներսում և ինչո՞ւ:

- Նախ, այս հարցը էլի է հնչել, առիթ չեմ ունեցել պատասխանելու: Հույս ունեմ, որ այս պատասխանից հետո կփակվի: Նախարարի յուրաքանչյուր տեղակալ ունի իր կոորդինացման ոլորտները, ինչը կանխորոշվում է նախարարի հրամանով: Ինձ` որպես հոգեբուժության ոլորտի կոորդինատոր, նշանակել է ներկա նախարարը՝ 2018թ. հունիսին:

Մինչև այդ պահը, իհարկե, ոլորտի մասին տեղեկատվությունը հասանելի եղել է, բայց անմիջական մասնակցություն քաղաքականության իրականացմանը` ոչ: Այսպիսով ես, որպես նախարարի տեղակալ, կոորդինացրել եմ հոգեբուժությունը վեց ամիս: Տեղեկացնեմ, որ այդ ժամանակը ամբողջությամբ բոլոր խնդիրներին տեղեկանալու և լուծելու համար բավարար չէ, սակայն բազմիցս այցելել եմ հոգեբուժական հիվանդանոցներ, քննարկումներ եմ կազմակերպել և հիմնական մարտահրավերներին տեղյակ եմ եղել: Նաև այս ժամանակահատվածում մի շարք կանոնակարգումներ են ընդունվել, ինտենսիվ աշխատել ենք հոգեկան առողջության մասին ՀՀ օրենքի նախագծի վրա, այդ թվում՝ ժամեր շարունակ օրենքի դրույթները քննարկվել են ՄԻՊ-ի համապատասխան աշխատակիցների հետ: Հիմա, երբ հոգեբուժական կլինիկայի ղեկավարի պաշտոնակատար եմ, միանշանակ կարող եմ ասել, որ հիվանդանոցի բացարձակ բոլոր խնդիրներին տիրապետել և դրանք շտկել նախկին պաշտոնում եղած ժամանակ հնարավոր չէր: Նույնիսկ լինելով տնօրենի պաշտոնակատար՝ հաճախ խնդիրները իրենց ողջ խորությամբ և մանրամասներով բացելը շատ դժվար է լինում և ժամանակատար:

- Ձեր ղեկավարած կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերից մեկում գրված է, որ կառույցում այլևս տաբուներ չկան, բաց քննարկման ենթակա են նույնիսկ այն խնդիրները, որոնք անգամ աշխատակիցների համար են ցավոտ:  

Խնդրում եմ ասեք, ո՞րն է ամենացավոտ հարցը, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել:

-Խնդիրները բազմազան են, սկսած հիվանդների իրավունքների և ազատությունների պաշտպանությունից ընդհուպ մինչև հասարակ կենցաղային խնդիրները, մաքրությունը և արժանավայել կեցությունը, բուժումը, խնամքը, կոյուղին և ջրամատակարարումը, ջեռուցումը, հիվանդանոցի՝ նախկինում կուտակված տասնյակ միլիոնավոր դրամի պարտքերը... Սրանցից յուրաքանչյուրի մասին և էլի տասնյակ ցավոտ թեմաներով ժամեր կարող եմ պատմել, բայց արդեն նաև այս երկուսուկես ամիսների ընթացքում արված աշխատանքի և ակնհայտ փոփոխությունների մասին շատ բան կա ասելու:

- Ոլորտն իսկապես ծանր է, ինչ-որ տեղ նաև փորձաքար բժիշկ-մասնագետների աշխատանքի և որպես մասնագետ կայանալու համար, եթե համեմատենք այլ երկրների համանման կառույցների հետ, ի՞նչ մակարդակի վրա են Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների բուժման, նրանց հանդեպ բուժանձնակազմի վերաբերմունքի հարցերը, եթե հաշվի առնենք, որ ՄԻՊ զեկույցում բավականին ցավալի արձանագրումներ կային: 

- Հոգեբուժական ծառայությունները Հայաստանում լրջագույն փոփոխությունների կարիք ունեն: Մի շատ կարևոր տարբերություն այլ երկրների հետ այն է, որ մենք կարիք ունենք ավելի շատ խոսելու հոգեկան առողջության պահպանման մասին,ավելի շատ գործ անելու այդ ուղղությամբ, քան հենց հոգեկան հիվանդությունների բուժման: Նմանություններից` մեր բժիշկ մասնագետները ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն, ի զորու են և ցանկություն ունեն լուծելու իրենց առաջ կանգնած բոլոր մարտահրավերները: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal