Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Մեզ ֆի­նան­սա­կան աջակ­ցու­թյուն պետք չի, թող մեր տղա­նե­րին հի­շեն»

SOCIETY

Կառավարությունը մարտի 21-ին հավանություն տվեց «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր:

Նախաձեռնությունը ոչ բոլորն են միանշանակ ընդունել: Շատերն ընդգծում են, որ անցած տարվա ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունն իր առանցքային և ամենակարևոր նպատակները չի իրագործել, մյուսներն էլ՝ թե կարևոր է օրացույցում ամրագրել ժողովրդի հաղթանակի օրը: Այս նախաձեռնության ընդունումից հետո քառօրյա պատերազմի հերոս Ժորա Եսայանի մայրը՝ տիկին Մարինեն, սոցցանցի իր էջով դիմեց կառավարությանը. «Ապրիլի վերջին օրը նշում եք որպես քաղաքացու օր, իսկ, պարոնայք ղեկավարներ, էս արդեն 7 ամիս է՝ խնդրել ենք, որպեսզի ապրիլին մեկ օր տրամադրեք որպես մեր հերոս տղաների հիշատակման օր: Չէ՞ որ նրանց շնորհիվ այս օրը կա և մենք կանք: Արժան չգտաք մի օր նվիրեք մեր որդիներին, այն տղաներին, որ իրենց կյանքի ամբողջ օրերը նվիրեցին ձեզ»: «Փաստի» հետ զրույցում տիկին Մարինեն նշեց, որ դեռևս յոթ ամիս առաջ այս հարցով դիմել են կառավարությանը և մասնավորապես Նիկոլ Փաշինյանին: Առաջարկ-խնդրանքը կառավարությանը ներկայացրել են Ապրիլյանում զոհված տղաների ծնողները.

«Սեպտեմբերին հրավեր ենք ունեցել Նիկոլ Փաշինյանի կողմից: Մեր հարցերը կոնկրետ վերաբերել են նրան, որ Եռաբլուրում պաստառ տեղադրվի Ապրիլ յանի տղաների նկարներով: Եռաբլուրում Ապրիլ յան պատերազմում զոհված ընդամենն ինը հերոս ունենք: Ցանկություն կար, որ գոնե բոլորի նկարները տեղադրվեին կամ էլ անուններով պաստառ լիներ: Բացի դա, խնդրեցինք ապրիլին հիշատակման օր սահմանել, սակայն այս հարցերից որևէ մեկին լուծում չի տրվել»,- ասաց տիկին Մարինեն՝ ընդգծելով, որ վերը նշված խնդրանքով դիմել են վարչապետին թե՛ բանավոր, թե՛ գրավոր: 

Տիկին Մարինեն նշեց, որ իրենք կառավարությանը խնդրել են մշտապես ուշադրության կենտրոնում պահել զոհվածների ընտանիքներին: Շատերը, օրինակ, քույրեր ու եղբայրներ ունեն, որոնք ունեն բարձրագույն կրթություն, սակայն չեն կարողանում աշխատանքի տեղավորվել: Բացի դա, Ժորայի եղբայրը սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, սակայն վարձավճարի որևէ զեղչ չի ստանում:

Որդեկորույս մայրը փաստեց՝ ինքը որևէ կերպ չի ցանկանում առանձնացնել, տարանջատել վերջին 25 տարվա ընթացքում զոհված որևէ զինվորի, սակայն, իր կարծիքով, ապրիլը կարմիր է ներկված.

«Չեմ ասում, որ ապրիլն ամեն օր հիշատակվի: Ուղղակի ապրիլին զոհերը շատ էին: Քառօրյան մի քիչ յուրահատուկ է, չգիտեմ, թե ինչ կլիներ, եթե տղաները չկանգնեին ու չպաշտպանեին երկիրը: Գուցե երկրորդ եղեռն լիներ: Որևէ զինվորի զոհվելու դեպք չեմ առանձնացնում: Բոլորն էլ զոհվել են հանուն հայրենիքի, հանուն մեկ նպատակի»,ընդգծեց Ժորայի մայրը:

Վերջինս հավելեց, որ քաղաքացիներն արձագանքում են իր գրառմանը՝ նշելով, որ պարտադիր չէ, որ կառավարությունն օր սահմանի, որ մարդիկ հիշեն տղաներին:

«Սակայն ցանկալի է, որ կառավարությունը հենց ինքը հիշի: Մենք դրանով ենք ապրում: Մեզ ֆինանսական աջակցություն պետք չի, մեր տղաներին որ հիշեն, դա էլ բավարար է»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal