Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՊՆ-ից շուրջ կես միլիոն դոլարի հափշտակության գործով մեղադրյալի առողջական վիճակը պարզելու համար քայլեր չեն ձեռնարկվում

SOCIETY

ՀՀ պաշտպանության նախարարությունից 2013 թվականի շուրջ կես միլիոն ԱՄՆ դոլլարի հափշտակության գործը առայժմ կմնա կասեցված, եւ պարզ չէ՝ այն երբեւէ կշարունակվի՞ թե՞ ոչ։ Կոռուպցիոն այս լրջագույն գործի դատավարությունը շարունակելու հարցում կողմերից որեւէ մեկը շահագրգռվածություն չի դրսեւորում։ 

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից «Փաստինֆո»-ն հետաքրքրվեց՝ արդյո՞ք գործով մեղադրող դատախազը պատրաստվում է միջոցներ ձեռնարկել եւ միջնորդություն նշանակել՝ ՊՆ-ում տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման  ընթացքում առանֆնապես խոշոր չափերի հափշտակության մեջ մեղադրվող Աշոտ Սարգսյանի առողջական վիճակը պարզելու համար, քանի որ արդեն երկու տարի է՝ քրգործը դատարանում գտնվում է կասեցված։ Ի պատասխան՝ դատախազությունից ասացին, որ գործը գտնվում է դատարանի վարույթում, եւ դատարանն է լիազորված անհրաժեշտության դեպքում նման որոշում կայացնել։ Բանն այն է, որ 2013 թվականի օգոստոսի 21-ին «Էյ Ար-Այ Սի Թի» ՍՊ ընկերության՝ ՀՀ ՊՆ-ի հետ ստորագրած պայմանագրի կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործը 2017 թվականին կասեցվել էր մեղադրյալի առողջական վիճակի պատճառով։ Բացառված չէ, որ տեսականորեն նրա առողջական վիճակն արդեն բարելավվել է, եւ նա կարող է մասնակցել  նիստին, սակայն այս հանգամանքը իրավասու մարմիններին կարծես չի հետաքրքրում։

Նկատենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածը սահմանում է դատախազի լիազորությունները՝ քրեական գործը կամ նյութը դատարանում քննելիս։ Հոդվածի  1-ին մասի  4-րդ կետն ամրագրում է, որ  քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է`«ներկայացնել ապացույցներ եւ հետաքննության մարմնին նրա համար պարտադիր հանձնարարություններ տալ՝ ապահովելու դատարանին ապացույցներ ներկայացնելը»։

Այսինքն՝ Քրդատօրենսգրքի համաձայն՝ գործը դատարանում քննելու փուլում դատախազը ունի լիարժեք իրավունքներ՝ ապացույցներ ներկայացնելու, ինչպես նաեւ՝ հետաքննական մարմնին՝ տվյալ դեպքում՝ ոստիկանությանը,  հանձնարարելու ապահովել դրանց դատարանին ներկայացնելը։ Ի վերջո, դատախազն է հանդիսանում մեղադրող կողմ, եւ առաջին հերթին նա պետք է շահագրգռված լինի ապացույցներ ձեռք բերելու հարցում։

Նշենք նաեւ, որ մեզանում դատական համակարգը գործում է մրցակցային հիմունքներով, եւ ինչպես նույն Քրդատօրենսգիրքն է սահմանում՝ կողմերը քրեական դատավարությունում մրցակցային հիմունքներով իրականացնում են քրեական հետապնդում կամ պաշտպանություն։ Հետեւաբար՝ պաշտպանական եւ մեղադրող կողմերը պետք է դատարանին ներկայացնեն ապացույցներ։  Այս պահի դրությամբ՝ Դատախազության կողմից միջոցներ չեն ձեռնարկվում՝ դեպքի առթիվ ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ ՊՆ գնումների գործընթացում բացահայտված՝ նախորդ տարիների համար աննախադեպ հափշտակության այս գործը դատարան է ուղարկվել շուրջ 4 տարի առաջ, որտեղ գործի քննությունը կասեցրել են, իսկ ամբաստանյալին՝ կալանքից ազատել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Մի քանի այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության արդյունքում  քննչական կոմիտեին հաջողվել էր ձեռք բերել փաստաթղթերի բնօրինակները, որոնց համաձայն՝ տեսակոնֆերանս համակարգի ստեղծման համար սարքավորումների ձեռքբերման ընթացքում ներկայացվել են ուռճացված գներ, հաշիվ-ապրանքագրերում ներառվել են կեղծ տեղեկություններ, ինչի արդյունքում՝ նախնական տվյալներով հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ։

Կատարված խարդախությունը թաքցնելու նպատակով ձեռք են բերվել պայմանագրի տեխնիկական տվյալներին համապատասխան ապրանքներ, սակայն նշված ընկերության տնօրենի կողմից դրանց վերաբերյալ պատրաստվել են կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր. մուծվել է պայմանագրով նախատեսված հարկային պարտավորությունների ողջ գումարը, իսկ հափշտակված գումարներն ընկերության  հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ձևակերպվել են որպես կրեդիտորական պարտքեր:

ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար՝ 454.916,65 ԱՄՆ դոլարին համարժեք 186.136.612 մլն ՀՀ դրամ հափշտակելու համար ընկերության ղեկավար Աշոտ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Շուրջ կես միլիոն դոլարն առ այս պահը չի վերականգնվել։

Աղբյուր` Փաստինֆո

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal