Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ով ինչ­պես ցան­կա­նում, այն­պես էլ ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նը». գոր­ծու­նե­ու­թյան տե­սակ­ներ, որոնք խնդիր­ներ են առա­ջաց­րել

INTERVIEW

Զբոսաշրջության ոլորտը բազմաթիվ կարգավորումների կարիք ունի, բայց կան խնդիրներ, որոնք առաջնային են: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջության քաղաքականության առաջնահերթ խնդիրների իր ցանկն ունի:

Խոսելով ոլորտի մասին՝ «Փաստի» հետ զրույցում նա ընդգծեց Հայաստանի ճանաչելիության բարձրացման կարևորության մասին, ինչը նախորդ տարի տեղի ունեցած իրադարձությունների արդյունքն էր:

«Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել թե՛ կուտակած ռեսուրսի, թե՛ ճանաչելիության բարձրացման վրա: Մենք պետք է կարողանանք այդ ամենից ճիշտ օգտվել: Մասնավորապես, մենք պետք է կարողանանք ճիշտ կառավարել զբոսաշրջիկների այն հոսքերը, որոնք սպասվում են: Սա նշանակում է, որ մենք առաջին հերթին պետք է մտածենք այն մասին, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկները մեր երկրից ոչ թե հիասթափված, այլ բարձր տպավորություններով գնան: Երբ բարձր տպավորություններով գնան, մեր երկրի մասին կպատմեն իրենց ընկերներին, հարազատներին: Իսկ եթե մենք սպասվող հոսքերից, զբոսաշրջիկների թվից գլուխներս կորցնենք ու ցածրորակ ծառայություններ մատուցենք, այդ դեպքում հակառակը կստացվի: Եթե լավի դեպքում մարդիկ հիմնականում բավարարվում են հարազատների ու ընկերների շրջանակով, ապա վատի դեպքում յուրաքանչյուր դժգոհ զբոսաշրջիկ մեր երկրի հանդեպ արդեն հարյուրավոր մարդկանց շրջանում բացասական կարծիք կձևավորի: Սա անպայման պետք է հաշվի առնենք ու շատ լրջորեն մտածենք ինչպես ծառայությունների որակի, այնպես էլ ճիշտ քաղաքականություն վարելու մասին»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեխակ Ապրեսյանը զբոսաշրջությանն առնչվող գործունեության մի քանի տեսակներ թվարկեց, որոնք պետք է կարգավորել նաև օրենսդրական դաշտում:

«Զբոսավար, զբոսաշրջային օպերատոր, զբոսաշրջային գործակալ: Ցանկը կարելի է շարունակել, բայց գործունեության այս տեսակներն առնվազն պետք է լիցենզավորվեն կամ առնվազն սահմանվեն որպես ծանուցման ենթակա գործունեության տեսակներ: Սա շատ կարևոր է մրցակցության, բարենպաստ ներդրումային միջավայր ապահովելու համար: Մեծ հաշվով, նշվածը կարևոր է նաև մեր երկիրը ճիշտ ու հավուր պատշաճի ներկայացնելու համար: Ինչու եմ սա նշում, որովհետև մենք այդ առումով այսօր խնդիր ունենք. ով ինչպես ցանկանում, այնպես էլ ներկայացնում է Հայաստանը: Այնպիսի իրավիճակ է, երբ չկարգավորված դաշտում զբոսավարի ծառայություն մատուցողները, որոնք նաև ոչ բավարար գիտելիքներ ունեն, կարող են ներկայացնել Հայաստանը: Բացի այդ, օտարերկրյա ոչ բարեխիղճ գործարարները մուտք են գործում Հայաստան, իրենց զբոսավարով այստեղ ծառայություններ են մատուցում և իրենց տեսանկյունից են ներկայացնում մեր մշակույթը, պատմությունն ու ժառանգությունը: Մենք այս առումով խնդիրներ ենք ունենում»,-նշեց Մ. Ապրեսյանը:

Բացի նշվածներից, տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը կարևորեց զբոսաշրջային ծառայություններ իրականացնող տրանսպորտային միջոցների աշխատանքը ավելի դյուրին դարձնելու անհրաժեշտությունը, մասնավորապես՝ մաքսային արտոնություններ տալը. «Սահմանային անցակետերում նշված տրանսպորտային միջոցների համար պետք է բարենպաստ միջավայր լինի: Ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող զբոսաշրջային տրանսպորտը ևս պետք է ազատվի մաքսավճարից»:

Մեխակ Ապրեսյանն ընդգծեց, որ վերոնշյալ բոլոր խնդիրները և դրանց համալիր լուծումներն օրենսդրական նախաձեռնությունների տրամաբանության մեջ են: 

«Զբոսաշրջության կոմիտեն այդ օրենքների նախագծերը մշակել է, և մենք մեր աջակցությունն ենք հայտնում դրանք կյանքի կոչելու համար: Առհասարակ, ոլորտի բարելավմանն ուղղված բոլոր միջոցառումները պետք է համալիր իրականացվեն: Մենք նպատակային ու մարքեթինգային քաղաքականություն պետք է վարենք, ինչը ևս կարևոր է: Բացի այդ, ապահովելով պետական և մասնավոր համագործակցություն, պետք է կարողանանք մեր առջև դրված նպատակներին հասնել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal