Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հին «ուր­վա­կան­նե­րի» վե­րա­դար­ձը, կամ՝ «սիլ­վա­շիր­խա­նյա­նա­կա­նու­թյան» սինդ­րո­մը

POLITICS

ԱՄՆ-ում 2016-ի նախագահական ընտրությունների, այսպես կոչված, «ռուսական հետքի» մասին կրքերը աստիճանաբար մարելու են, համենայն դեպս՝ նախօրեին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը 2016 թվականի նախընտրական արշավի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի միջև դավադրություն կամ համակարգված ուղղորդում չի հայտնաբերել։ Հայաստանում ոչ մի պետական մարմին կամ «հատուկ դատախազ», նույնիսկ անցումային արդարադատության ենթադրյալ մարմիններ հասարակությանը չեն կարող համոզել, որ Հայաստանում 1995-96թթ.-ից սկսած՝ մինչև թավշյա հեղափոխությունը, արդար ընտրություններ են եղել. մեր երկրում, ցավոք, չկան պետական այնպիսի ինստիտուտներ, որոնց համապատասխան եզրակացությունները կարողանան համոզիչ լինել հասարակության համար։

Շաբաթ օրը պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին կանչել են Հատուկ քննչական ծառայություն՝ օրերս Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակի «հետքերով»: Նախօրեին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ նյութեր են նախապատրաստում 1998 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու դրվագով։ ՀՔԾ-ն, թերևս, կատարել է օրենքի պահանջը, մանավանդ, որ հայտարարության հեղինակը մի մարդ է, ով 1998-ին ղեկավարել է Քոչարյանի նախընտրական շտաբը։ Հենց այդ պատճառով էլ Շիրխանյանի բաց նամակը ամբողջ շաբաթվա ընթացքում դարձավ բուռն քննարկումների նյութ՝ ոչ միայն քաղաքական հարթակներում, այլ նաև՝ սոցիալական ցանցերում։

Այս տարվա մարտի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հատուկ ուղերձով, թվում էր՝ քաշված է գիծը հին ու նոր Հայաստանների միջև, ու տխուր անցյալը չի ներխուժի հետհեղափոխական օրակարգ՝ խժռելով ապագային միտված քաղաքական, հանրային դիսկուրսը։ Փաստորեն՝ մենք գերագնահատել ենք Փաշինյանի ուղերձի միանգամայն դրական լիցքերը։

Անցյալի հանցագործություններն, անշուշտ, պետք է քննարկվեն ու բացահայտվեն. սա պետության կարևորագույն ֆունկցիաներից մեկն է, սակայն երբ հարցերը զուտ իրավական հարթությունից դուրս են գալիս ու դառնում են բացառապես քաղաքական օրակարգ, ապա անցյալին անդրադարձն ավելի շատ բացասական, քան դրական երևույթ է դառնում։

Նույն Շիրխանյանի հայտարարությունը բազմաշերտ գործընթացների աղբյուր կարող է դառնալ։ Օրինակ՝ կգտնվեն մարդիկ, ովքեր ՀՔԾ-ից կպահանջեն քննության առարկա դարձնել 1996-ի նախագահական ընտրությունները, մանավանդ, որ շատերի կարծիքով՝ 98-ը 96-ի հետևանք է։ Այստեղ է, որ առաջանում են կարևոր հարցեր՝ անցյալը քննելու հարցում մինչև ո՞ւր է հասնելու պետությունը ու արդյո՞ք գործելու է օրենքը, թե՞ քաղաքական կոնյուկտուրան։

Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև ստեղծվում են բոլոր պարարտ պայմանները, որպեսզի հեղափոխության հակառակորդները կամ պարզապես չեզոք մարդիկ բարձրաձայնեն, որ թիրախավորվում է կոնկրետ անձ՝ ակնարկելով, թե խնդիր է դրված ամեն գնով Ռոբերտ Քոչարյանի վրա «գործ սարքել»։ Այսինքն, պատմության վերանայման գործընթացը, ըստ այդ նույն կարծիքների, անընդմեջ պտտվում է մեկ անձի շուրջ: Այլ խոսքով՝ եթե խնդիր է ձևակերպվում անցյալի հանցագործությունները բացահայտել, ապա նախ՝ անկախ Հայաստանի պատմությունը չի սկսում 1998-ից, երկրորդ՝ հազիվ թե անցած այդ ողջ ժամանակահատվածի մեղավորը մեկ անձ է. անհրաժեշտ է կատարել առավել համապարփակ քննություն, մանավանդ, որ Երրորդ հանրապետության պատմության բոլոր կարևոր դրվագներն, առաջին հերթին, քաղաքական գնահատականի անհրաժեշտություն ունեն։

Մյուս կողմից՝ «սիլվահամաբարձումյանականությունը», կամ, որ ավելի դիպուկ է, «սիլվաշիրխանյանությունը» դառնում է արդարադատության կամ «հեղափոխական տրիբունալի» չափորոշիչ։

Այս ամենն իր մեջ երկշերտ (գուցե՝ բազմաշերտ) վտանգ է պարունակում։

Նախ՝ քաղաքական, հանրային դիսկուրսը հետևողականորեն տեղափոխվում է անցյալ՝ ներկային, ապագային վերաբերող օրակարգ ձևակերպելու փոխարեն։ Այս ամենի հետևանքով մեր քաղաքական համակարգը կարող է հայտնվել սարդոստայնում՝ ավելի խորացնելով քաղաքական ինստիտուտների ու մտքի ճգնաժամը Հայաստանում։ Երկրորդ վտանգն այն է, որ, այսպես կոչված, անցյալի գնահատման գլխավոր ֆիգուրանտները հենց անցյալի «ուրվականներն» են, որոնք կապ չունեն նոր Հայաստանի հետ, որոնք խաղում են բացառապես որոշ անձերի հետ իրենց անձնական հակասությունների ու ներկայիս իշխանություններին սիրաշահելու, սեփական անձը այլոց հաշվին «փրկելու» մղումներով։ 

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal