Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ո՞վ և ինչքա՞ն է պարտք Ռուսաստանին. տվյալներ, որոնք դժվարությամբ են բացահայտվում

INTERNATIONAL NEWS

vz.ru-ն գրում է, որ Ռուսաստանը բացահայտել է, թե ինչքան են իրեն պարտք արտասահմանյան երկրները: Այդ գումարը 2019 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հասնում է մինչև 40 միլիարդ դոլարի, ընդ որում՝ պարտքերի որոշ մասը դեռ «սովետական» պարտքեր են (պարտքեր, որոնք անցել են Ռուսաստանին, որպես ԽՍՀՄ իրավահաջորդի): Ժամանակակից Ռուսաստանը շարունակում է վարկավորել իր դաշնակիցներին: Տեղեկություններն այն մասին, թե ում, ինչ նպատակով և ինչքան գումար է տրվել, Ռուսաստանում բացահայտվում են շատ ժլատորեն և ոչ հաճույքով: Իրականում ներկայիս պարտքերի այս բացահայտումն էլ հենց այնպես չի կատարվել, դա պետք էր արտասահմանյան ներդրողների՝ եվրոբոնդերի ներդրման համար: Իսկ որո՞նք են ներկայիս Ռուսաստանի պարտապանները: Նշենք, որ ԽՍՀՄ-ից մնացած 145 միլիարդ դոլար պարտքը 2016 թվականին դարձել էր 34 միլիարդ դոլար, իսկ այդ թվականից հետո խոշոր պարտքերի ներումներ չեն եղել: Ռուսաստանը ամբողջությամբ կամ մասամբ ներել է որոշ երկրների պարտքերը՝ սկսած Ուզբեկստանից, Ղըրղըզստանից, Մոնղոլիայից, վերջացրած Կուբայով, Իրաքով, Ալժիրով, Սիրիայով և այլն: Ամենախոշոր ներված պարտքերից են Կուբայի 90 միլիարդը, Իրաքի 21 միլիարդը, Մոնղոլիայի և Աֆղանստանի 11-ական միլիարդները և Հյուսիսային Կորեայի 10 միլիարդը: Ըստ «Алор Брокер»-ի ներկայացուցիչ Ալեքսեյ Անտոնովի, սխալ է ասել, որ ներկայիս Ռուսաստանի տված արտաքին պարտքերը ձևավորվել են միայն ԽՍՀՄ-ի ժամանակ, քանի որ այն ժամանակվա պարտքերը իրենց հիմնական մասով արդեն մարված կամ դուրս գրված են, այսինքն՝ Ռուսաստանը ներկայումս էլ է շարունակում պարտքով փող տալ: Իսկ ո՞ր երկրներն են ներկայիս Ռուսաստանից պարտք վերցնողները: Սրանց կարելի է բաժանել երեք մասի. վարձատրություն լոյալության համար, վարկ՝ զենք, տեխնիկապես բարդ սարքավորումներ գնելու կամ կառուցելու (օրինակ՝ ատոմակայան) համար, և պարտք բնական ռեսուրսներ (նավթ, գազ) գնելու համար: Օրինակ, այնպիսի երկրները, ինչպիսին են Բելառուսը և Ղըրղըզստանը, ունեն արտաքին առևտրի, ռազմաբազաների տեղակայման, ահաբեկչության ու նարկոտրաֆիկի տեսակետից առանցքային ստրատեգիական նշանակություն և ֆինանսների կարիք, ուստի նրանց վարկ է տրվում: Ըստ էության, սա ոչ թե գումար է լոյալության համար, այլ վարձատրություն ծառայության դիմաց, որը վարկատու երկիրը տալիս է վարկառու երկրին նրա արտաքին քաղաքականությունը և առևտուրը կազմակերպելու համար: ԱՄՆ-ի՝ այս տեսակի վարկերը ահռելի են և անհամեմատելի Ռուսաստանի վարկերի հետ, քանի որ Ռուսաստանի համար իր ազդեցությունը տարածելու գոտիները սահմանափակ են ԱՄՆ-ի հետ համեմատած: Ավելի հաճախ Ռուսաստանը վարկավորում է որևէ երկրի, օրինակ, «Ռոսատոմի» միջոցով ատոմակայան կառուցելու կամ էլ իր սեփական զենքը վաճառելու համար: Այս դեպքերում ստացվում է այնպես, որ տրված գումարը անգամ տրվող երկիր չի հասնում և մնում է Ռուսաստանում: Մի խոսքով, սա ավելի շուտ ոչ թե վարկավորում է, այլ լիզինգ: Պարտք տալու երրորդ տեսակը ևս դժվար է պարտք տալ համարել, քանի որ այդ պարտքը ապահովված է լինում բնական ռեսուրսներով: Սա ամենաապահովագրված վարկավորումն է: Սրա տիպիկ օրինակ է Իրանի և Վենեսուելայի վարկավորումը Ռուսաստանի կողմից: Միջազգային պատժամիջոցների առկայության պայմաններում այս երկրները վարկավորվում են՝ փոխարենը տալով իրենց բնական ռեսուրսները՝ նավթը և գազը: Սա ավելի շուտ նմանվում է առևտրի՝ շրջանցելով պատժամիջոցները: Բելառուսը սիրում է Ռուսաստանից վարկ վերցնել: Ընդ որում, սիրում է նաև դժկամությամբ պարտքը հետ տալ, ձգձգում է կամ էլ նորից պարտք ուզում: Օրինակ, այս տարի Բելառուսը Ռուսաստանից մեկ միլիարդ դոլար է խնդրել՝ ընդ որում, նախկին 630 միլիոն դոլարը չմարած: Բարդ է վիճակը 2011 թվականին Ուկրաինայի վերցրած 3 միլիարդ դոլարի վարկը վերադարձնելու հարցում: Մինչև 2016 թվականը այդ երկիրը պարտաճանաչ կերպով տալիս էր տոկոսները, բայց վարկը մարելու ժամկետին հանկարծ հայտարարել է, որ դա եղել է քաղաքական նպատակներով տրված վարկ, և ինքը չի պատրաստվում վերադարձնել այն: Հայաստանը նույնպես ակտիվորեն վարկեր է վերցնում Ռուսաստանից: Այսպիսով, պետության՝ 2019 թվականի համար պլանավորված 490 միլիոն դոլար վարկի հիմնական մասը՝ 343 միլիոնը, տալու է Ռուսաստանը: Հինգ տարի առաջ Ռուսաստանը Հայաստանին տրամադրել էր 270 միլիոն դոլարի վարկ` մինչև 2026 թվականը Հայկական ԱԷԿ-ի շահագործման աշխատանքները ֆինանսավորելու համար: 2018 թվականի վերջի դրությամբ Հայաստանը խնդրել է երկարաձգել վարկի մարման ժամկետները: Աղքատ երկրի համար բավականին դժվար է նույնիսկ այդպիսի փոքր գումարները հետ տալը: 2016 թվականին Հայաստանը Ռուսաստանից երկու տարի ժամկետով 200 միլիոն դոլարի վարկ է ստացել ռուսական զենք ձեռք բերելու համար: Ըստ «Финам» պետական կոնցեռնի աշխատակից Ալեքսեյ Կորնեևի, ԽՍՀՄ-ի ժամանակ արտասահմանյան պետություններին վարկեր տալը գաղտնի տեղեկատվություն էր, և սովորաբար այն տրվում էր բուն քաղաքական նպատակներով նյութական և ռազմական օգնության տեսքով, և ժամանակակից Ռուսաստանում ևս այդ տեսակետից քիչ բան է փոխվել: Արդյունքում Ռուսաստանը վարկավորում է այն երկրներին, որտեղ ունի իր շահերը և հաճախ հաշվի չի առնում անգամ այն, որ այդ վարկերը ավելի հավանական է, որ չվերադարձվեն:

Կամո Խաչիկյան

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal