Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշ­խա­նու­թյան «աքիլլ­ե­սյան գար­շա­պա­րը

ANALYSIS

Հայաստանում ստեղծվել է ուշագրավ, եթե չասենք՝ արտառոց իրավիճակ, համենայն դեպս՝ նման եզրակացության կարելի է գալ խորհրդարանի նախօրեի նիստին հետևելով։

Կառավարությանն աջակցող «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ վարվող կադրային քաղաքականությունը քննադատում են ավելի խիստ ձևակերպումներով, քան դա անում են ընդդիմադիր գործիչները կամ ԶԼՄ-ները։ Հնարավոր է, իհարկե, որ այս ամենը ներիշխանական հակասությունների հետևանք է, չբացառենք, սակայն, որ վարվող կադրային քաղաքականությունն օբյեկտիվորեն լցրել է նաև իշխանության խմբակցության ներկայացուցիչների համբերության բաժակը՝ հատկապես, որ մի շարք նշանակումներ սկանդալային պատմությունների առիթ են դարձել։

Իհարկե, տեսականորեն չենք բացառում, որ ամեն անգամ նման հայտարարություններից և, ընդհանրապես, արձագանքներից հետո որևէ մեկը պաշտոնանկ արվի, համենայն դեպս՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ձևավորվել է դրական մշակույթ՝ այն իմաստով, որ իշխանությունները շատ ավելի զգայուն են դարձել հանրային կարծիքի, բողոքի՝ թեկուզև լոկալ ակցիաների նկատմամբ։ Օրինակ՝ Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Ակնհայտորեն սա այն բանի հետևանք է, որ գյուղի միջնակարգ դպրոցի կոլեկտիվը ու առհասարակ համայնքը մերժում էին այս տնօրենին։ Գրեթե նույն պատմությունն է Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի տնօրենի հարցի շուրջ, ինչի մասին «Փաստը» գրել է դեռ անցած ամռանը։ Ութ ամսվա պայքարից հետո կոլեկտիվն, ի վերջո, հասել է մերժված տնօրենի պաշտոնանկությանը։ 

Իհարկե, դրական է, որ հեղափոխությունից հետո մեծացել է հասարակության սուբյեկտությունը, ու իշխանությունները հաշվի են նստում հասարակության, նրա տարբեր խմբերի դիրքորոշումների հետ՝ հրաժարվելով ամեն գնով իրենց նշանակած կադրերին պահելու արատավոր գործելաոճից։ Սակայն սա մեդալի մի կողմն է, գոյություն ունի քաղաքական պատասխանատվության ինստիտուտ, որը ենթադրում է, որ կադրային քաղաքականությունը պետք չէ իջեցնել էքսպերիմենտի մակարդակին՝ ավելորդ կրքեր հարուցելով համայնքներում, տարբեր կոլեկտիվներում։ Վերը նշված ՊՈԱԿ-ի գործունեությունն անհաջող կադրի հետևանքով ութ ամիս կաթվածահար է եղել, Ավշարի միջնակարգ դպրոցում կես ամիս խաթարված էր ուսումնական գործընթացը։ Ո՞վ կամ ովքե՞ր են պատասխան տալու այս վիճակի համար, ինչո՞ւ կանխավ չեն հաշվարկվում կադրային նշանակման ռիսկերը կամ չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կդառնա նախօրոք ճշտել համայնքի կամ կոնկրետ կոլեկտիվի տրամադրությունները։

Այս հարթության վրա խիստ ուշագրավ է Ավշարի դպրոցի պատմությունը։ Ուշագրավ է այն իմաստով, որ դարձյալ կապված է Արարատի մարզպետի գործունեության, նրա կադրային քաղաքականության, չարդարացված հեղափոխականության հետ։ Սա առաջին դեպքը չէ, որ մարզպետը կայացնում է որոշումներ, որոնք «հետևողականորեն» փորձում է առաջ մղել, հաճախ՝ հարվածելով վարչապետի հեղինակությանը, հետո նահանջում է հասարակության ճնշման տակ կամ «վերևների» հորդորով՝ «Տարոն ջան, սիրուն չի» տրամաբանությամբ։ Եթե հիշում եք, անցած տարեվերջին Գարիկ Սարգսյանը հասավ նրան, որ հրաժարական ներկայացրեց Ուրցաձորի համայնքապետը, որը, սակայն, բավականին համոզիչ հաղթանակ տարավ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններում՝ փաստորեն հաստատելով մազպետի փաստարկների սուբյեկտիվությունը։

Ժամանակն է, որպեսզի Նիկոլ Փաշինյանի թիմը ոչ թե քննադատությունների տակ մութ պատմություններ ու դավադրություններ որոնի, այլ ականջալուր լինի հասարակության բողոքներին ու վերացնի կադրային սխալ քաղաքականության հետևանքները՝ միևնույն ժամանակ մշակելով կոնկրետ սկզբունքներ, հայեցակարգ ու նաև բարձրացնելով կոնկրետ պաշտոնյաների պատասխանատվության խնդիր, որոնք ու որոնց հովանավորյալները հասարակական հուզումների առիթներ են ստեղծում՝ հանրային անվստահության մթնոլորտ ձևավորելով ոչ միայն կոնկրետ մարզպետի կամ նախարարի, այլ նաև վարչապետի հանդեպ։ Կադրային քաղաքականությունը դարձել է նոր իշխանության «աքիլլեսյան գարշապարը»՝ վտանգելով գլոբալ խնդիրների լուծումը, ընթացիկ օրակարգի սպասարկումը։ Սա իրականություն է, որը պետք է մտահոգի Նիկոլ Փաշինյանին, որովհետև քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է թիմի որակներով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023