Օրակարգի «դատարկության» խորամանկ լուծում
POLITICSԱԺ հերթական քառօրյաները, բնականաբար, պետք է ընթանան չորս օր, բայց, ամենայն հավանականությամբ, այս քառօրյան էլ... քառօրյա չի լինի. արդեն այսօր աղքատիկ օրակարգը կսպառվի: Ներառված է մոտ 10 հարց, որից մեկը կառավարության 2018 թվականի կատարողականի հաշվետվությունն է: Հարցերի զգալի մասը միջազգային պայմանագրեր և դեկլարատիվ բնույթ կրող համաձայնագրեր են, ասել է թե՝ կոնկրետ օրենսդրական նախաձեռնությունները շատ քիչ են, եղածներն էլ կամ կառավարության նախաձեռնությունն են, կամ ընդդիմադիր պատգամավորների: Սակայն այս հարցի վերաբերյալ իշխանությունները որդեգրել են բավականին ճկուն տակտիկա: «Փաստ» թերթի տեղեկություններով, քառօրյային նախորդած՝ «Իմ քայլը» խմբակցության նիստի ժամանակ պատգամավորներին հանձնարարվել է լինել առավել ակտիվ և ելույթներով ու հարցապնդումներով «փակել» այդ «բացը», հատկապես այն դեպքերում, երբ քննարկվում է իրենց խմբակցության անդամի նախաձեռնությունը: Հենց դրանով էր պայմանավորված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի քննարկումների ընթացքը, որը հեղինակել էր ՔՊ-ական Հովհաննես Հովհաննիսյանը:
Հարցի քննարկումը դասական «ջուրծեծոցի» էր, քանի որ իշխանական պատգամավորները ունեցան մոտ 10 ելույթ և միմյանց հերթ չտալով՝ գովաբանում էին նախագծի գերկարևորությունը: