Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Զին­վոր-զին­վոր, զին­վոր-սպա հա­րա­բե­րու­թյուն­ներ.բազ­մա­շերտ խնդրի ռե­ալ ու վե­րա­ցա­կան կող­մե­րը

INTERVIEW

Մեղրիի զորամասերից մեկում տեղի ունեցածը առկա ավելի լայն հարցի՝ բարոյահոգեբանական մթնոլորտի ընդամենը մի դրվագ է: Բարոյահոգեբանական մթնոլորտի առումով քննարկման ավելի մեծ դաշտ կա: Օրինակ, ապրիլ յան պատերազմը ցույց տվեց, որ լարված և ծայրահեղ պահերին բարոյահոգեբանական դաշտում մենք խնդիր չունենք, ինչը դժվար է ասել առօրյայում առկա միջանձնային հարաբերությունների մասին: Թեմայի շուրջ զրուցել ենք ՄԻՊ առընթեր զինծառայողների իրավունքների փորձագիտական խորհրդի անդամ, «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի հետ, որն այս պարագայում կարևորում է վերացական, զուտ հոգեբանության դաշտ չգնալու հանգամանքը: 

«Նախևառաջ պետք է հասկանանք, թե խնդիրը որտեղ է, որպեսզի կարողանանք լուծում տալ, հասկանալ՝ ով ինչ պետք է անի, որ բանակում միջանձնային հարաբերությունները բերվեն գոնե բարվոք վիճակի: Պետք է ասեմ, որ զինվոր-սպա, զինվոր-զինվոր հարաբերությունների հարցը դեռ մեր բանակի կազմավորման օրերից է գալիս: Այն ժամանակ դրա հիմքը դրեցին սպաները, քանզի որոշեցին, որ զինվորներից պետք է ընտրեն նրանց, որոնք կարող են իշխել մնացած զինվորներին և սպաների բացակայության ժամանակ դե ֆակտո կատարեն նրանց գործառույթները: Այստեղից էլ առաջացավ զինվոր-զինվոր միջանձնային հարաբերությունների բարդ խնդիրը: Այդուհանդերձ, շնորհիվ մեր արդեն գիտակից սպաների, որոշ ժամանակ հետո այդ խնդիրը ոչ թե իսպառ, բայց գոնե տեսանելիորեն վերացավ, իսկ զինվոր-զինվոր հարաբերությունները որոշակիորեն լավ մակարդակի բերվեցին»,-մեզ հետ զրույցում ասաց փորձագետը՝ նշելով, որ նույնը չի կարող ասել զինվոր-սպա հարաբերությունների մասին: 

Նա շեշտեց, որ այս պարագայում ևս ոչ թե պետք է փորձել մեղավորներ գտնել, այլ պետք է հասկանալ խնդիրը:

«Նախ՝ ինչ վերաբերում է սպաներին. քանի որ բանակը կիսափակ հաստատություն է, որոշ սպաներ գերազանցում են իրենց տրված լիազորությունները: Այնպիսի հրամաններ են արձակում, որոնք գոյություն չունեն կանոնադրության մեջ: Եվ այստեղ է, որ կարող է խնդիր ծագել զինվորի և սպայի միջև: Ինչ վերաբերում է զինվորներին, ապա կան այնպիսիք, որոնք հատկապես երիտասարդ սպաների հրամաններին չեն ենթարկվում, և ինչպես իրենց դրսևորել են քաղաքացիական կյանքում, այնպես էլ փորձում են դրսևորել նաև բանակում: Այնպես որ, այստեղ խնդիրը բազմաշերտ է: Պետք է տարանջատել և յուրովի լուծում գտնել»,-նշեց Կ. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, այս հարցում թե՛ հասարակությունը, թե՛ պետությունը անելիք ունեն:

Իսկ թե յուրաքանչյուրն ինչ չափաբաժնով, Կ. Հովհաննիսյանը նշում է. «Ամեն ինչ պետք է սկսել հենց դպրոցից: Ռազմագիտություն առարկայի դասավանդման առաջին ու կարևոր փուլը չպետք է զենք քանդել-հավաքելը լինի: Այդ փուլում ապագա զինվորներին իրենց պարտականություններին, ինչպես նաև ծառայության ընթացքում հնարավոր թե՛ հոգեբանական, թե՛ այլ խնդիրներին պետք է ծանոթացնել: Ապագա զինվորներին պետք է նաև ինտեգրել բանակային կյանքին: Օրինակ, այնպես անել, որ 10-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններում ամառային արձակուրդների ժամանակ գոնե մեկ ամսով զորամասերում կարողանան ծանոթանալ, հասկանալ՝ ո՞ւր են գնալու և ինչի՞ համար են գնալու, քանի որ երբեմն տպավորություն է, թե զինվորը գնում է ոչ թե հայրենիքին ծառայելու, այլ ինքնահաստատվելու»:

Մեր զրուցակցի խոսքով, պետության դերակատարությունը հենց վերոնշյալ համատեքստում պետք է լինի:

«Ինչ վերաբերում է հասարակությանը, ապա կան օրինակներ, երբ ծնողների դաստիարակության հիմքում կոմպրոմիսի գնալն ու խնդիրները խոսքով լուծելու հանգամանքը չէ: Ասում են՝ ուժդ չի պատում, խփի՛ր: Ծնողները հաճախ հենց իրենք են ուժի կիրառումը դաստիարակության մեջ մտցնում: Ծնողները ևս պետք է իրենց վրա աշխատեն: Մեծ հաշվով, այստեղ մեկ-երկու հարց չէ, սա լայն խնդիր է, որին պետք է բոլորով կարողանանք լուծում տալ»,-ասաց նա: 

Վերադառնալով զրույցի սկզբում նշված բարոյահոգեբանական դաշտին՝ փորձագետը նշեց. «Եթե զուտ գնում ենք հոգեբանության դաշտ, խնդրին արդեն լուծում չենք տալիս: Այդպես վերացական դաշտ ենք գնում: Պետք է ռեալ նայենք: Օրինակ, եթե զինվորը եկել է զորամաս, և հրամանատարական կազմը տեսնում է, որ զինվորը չի ադապտացվում տվյալ միջավայրին, խնդիրներ է ստեղծում, ապա նրան պետք է հեռացնել այդ միջավայրից և մեկ այլ զորամաս տեղափոխել, մի այնպիսի զորամաս, որտեղ, միգուցե, կադապտացվի: Այսպիսի լուծումներով պետք է առաջնորդվենք և ոչ թե փորձենք զորամասեր հոգեբաններ բերել: Դա այս պարագայում մի քիչ վերացական է, որովհետև եթե զինվորը խնդիր ունի, միևնույն է, երբեք զորամասում հոգեբանի մոտ չի գնա: Այլ զորամասեր տեղափոխելով՝ պետք է հասկանալ՝ որտեղ են ադապտացվում: Մեր բանակը տարբեր ստորաբաժանումներ ունի: Կան այնպիսիք, որտեղ հնարավոր է ծառայությունը կազմակերպել երկու-երեք հոգով: Միգուցե հենց այդ ստորաբաժանումներ պետք է տանել, ինչը խնդրին գոնե որոշ չափով լուծում կտա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal