Yerevan, 08.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Բո­լոր առում­նե­րով Թե­ղու­տում հան­քա­վայր շա­հա­գոր­ծելն ան­թույ­լատ­րե­լի է

INTERVIEW

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում  անդրադարձավ նաև արդյունաբերական արտադրանքի ծավալին և այդ համատեքստում՝ Թեղուտի հանքին, որը, նրա խոսքերով, ապահովում էր մեր արդյունաբերական աճի մի հսկայական տոկոսը, սակայն արդեն երկար ժամանակ է չի աշխատում: «Շատ ակտիվ աշխատանք է տեղի ունենում Թեղուտի հետ կապված, և այն մարդիկ, ովքեր ներգրավված են պրոցեսի մեջ՝ մեզ հավաստիացնում են, որ շուտով այդ ոլորտում կունենանք հաջողություն, այսինքն՝ այն կվերաբացվի»:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանն այս հայտարարության հետ կապված «Փաստի» հետ զրույցում հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հանրությունը տեղյակ է, թե ինչ գործողություններ են արվել հանքի վերաբացման համար:

«Եթե ինչ-որ մեկը տեղյակ է, փոխանցեն, մենք էլ ծանոթանանք այդ փաստաթղթերին: Եթե տեղյակ չի, 3-4 հոգի են էլի որոշել կամ էլ այդ փաստաթղթերն ուղղակի չկան, ապա նման որոշում կայացնելը հղի է նույն վտանգներով ու խնդիրներով, ինչն արդեն տեղի է ունեցել Թեղուտի հանքավայրում», - ասում է Լևոն Գալստյանը՝ նշելով, որ հանքավայրը փակելուց հետո «Վալլեքս» ընկերությունը հայտարարություն տարածեց, որ պետք է միջազգային խմբեր ներգրավվեն և ուսումնասիրեն խնդիրները, բացահայտեն դրանք:

«Հանրությունից որևէ մեկը տեսե՞լ է այդ փաստաթղթերը, հետազոտություններ արվե՞լ են, թե՞ ոչ, եթե արվել են, որտե՞ղ են քննարկվել, ո՞ւմ կողմից, ո՞վ է դրանք գնահատել, հիմնավորվածությունն ուսումնասիրել: Իմ հարցերը սրանք են: Չգիտեմ, գուցե կա, բայց ես չգիտեմ մեկին, որ տեսել է կամ տեղյակ է դրանից»: 

Լևոն Գալստյանը հիշեցնում է՝ իր դիրքորոշումը միանշանակ է՝ Թեղուտի հանքավայրը չպետք է շահագործվի:

«Թեղուտի հանքի շահագործման անթույլատրելիության մասին խոսվել է 2001 թվականից: Արդեն 17-18 տարի դրա մասին ասվել է տարբեր եղանակներով: Նույնիսկ միջազգային փորձագետները, որոնք ներկայիս «Վալլեքս» ընկերության համար հետազոտություն էին արել, գրել էին, որ այս պաշարների պայմաններում, այսպիսի կոնդիցիաների դեպքում հնարավոր է տնտեսապես ոչ շահավետ լինի այս հանքավայրի շահագործումը: Մի քիչ գների տատանում, և ինքը կդառնա ոչ շահավետ ծրագիր, այս տարածքում այսպիսի պոչամբար կառուցելը հղի է լրջագույն վտանգներով և տեխնիկապես գուցե անհնար լինի ապահովել նրա անվտանգությունը: Դա եղել է 2001- 2004 թվականներին: Դրան հաջորդել են բազմաթիվ այլ հիմնավորումներ: 2016 թվականին համաշխարհային բանկի հետազոտություններում առանձին մի հատված կա Թեղուտի պոչամբարի մասին, որ այն լրջագույն խնդիրներ ունի, սխալ է կառուցված և չի համապատասխանում սեյսմիկ գոտիների ստանդարտներին և ունի փլվելու վտանգ, և այդ դեպքում ամբողջ Շնող գյուղը մնալու է դրա թափոնների տակ: Այս ինֆորմացիան բավական է հասկանալու համար, որ և՛ տնտեսական, և՛ էկոլոգիական, և՛ անվտանգության առումներով այդ տարածքում հանքավայր շահագործելն անթույլատրելի է», հիշեցնում է Հայկական բնապահպանական ճակատի անդամը

Գալստյանն ընդգծում է, որ սա եղել է իրական բնապահպանների կարծիքը: Հակառակ կարծիք ունեցել են նախորդ կառավարության ներկայացուցիչները և «Վալլեքսն» ու դրան ֆինանսավորող կազմակերպությունները: Նաև այն մարդիկ, որոնք աշխատելու հնարավորություն կարող էին ունենալ այդ տարածքում և ընկերությունում:

«Երեք տարվա շահագործման ընթացքում այն, ինչ ասում էին բնապահպանները, ցավոք սրտի, դարձավ իրականություն: Ո՛չ մի հետազոտության արդյունք չունենք, ո՛չ մի մարդ պատասխանատվություն չի կրել, հայտարարություն չի արվել, թե ովքեր են այս ամեն ինչի պատասխանատուն, բայց խոսում ենք, որ մեկ ամիս հետո հանքավայրը կարող է վերաբացվել: Իսկ պոչամբարի անվտանգության փորձաքննություն անցկացվե՞լ է, նոր ՇՄԱԳ արվե՞լ է, նոր տեխնիկա-տնտեսական գնահատում արվե՞լ է, ներկայացվե՞լ է կառավարությանը, հանրությանը, իրատեսական գնահատում արվե՞լ է, որ նորից նույն տաշտակի առաջ չկանգնենք», - հավելում է զրուցակիցս:

Վերջինս ասում է, որ տնտեսության զարգացման ուրիշ եղանակներ կան. «Այդ տարածքում բնապահպանության նախարարությունը իր ստացած դրամաշնորհների շրջանակում վերականգնողական ծրագիր կարող է իրականացնել. և՛ մարդիկ աշխատանք կունենան, և՛ տարածքը կվերականգնվի ու տնտեսական գոտի կլինի: Սա իմ առաջարկն է: Հանքավայրի աշխատակիցների հարցն էլ կարելի է լուծել. ինչ-որ տնտեսվարող սուբյեկտի հարկային արտոնություն տալ, որ նա, օրինակ, 300-400 աշխատատեղ ունեցող թեթև արդյունաբերության արտադրամաս բացի, ասենք, Շնողում կամ Ալավերդիում»:

Գալստյանը հավելում է, որ մեկ հանդիպում է եղել հանքավայրի աշխատակիցների հետ, բայց հանքավայրերի հարցը միայն աշխատակիցներին չի վերաբերում, այլ ամբողջ Հայաստանին: «Ոչ մի շահագրգիռ կողմի, գիտական ու մասնագիտական շրջանակների հետ քննարկում չի եղել, համենայն դեպս մենք տեղյակ չենք: Իսկ սա բերելու է նրան, որ նորից որոշումները կայացվելու են ոչ բազմակողմանի տեղեկություն և ուսումնասիրություն ունենալու արդյունքում: Չպետք է նորից նույն թակարդը ընկնել»: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded