Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հա­րու­թյուն Մես­րո­բյան. «1991 թվա­կա­նից իրա­վի­ճա­կը «բա­րե­հա­ջող» փո­խանց­վում է. որա­կա­կան մի­տում­ներ դեռ չեմ տես­նում»

INTERVIEW

«Փաստի» զրուցակիցն է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը։ 

-Պարո՛ն Մեսրոբյան, նոր իշխանության կառավարման ժամանակահատվածում կառավարման առումով մենք ի՞նչ խնդիրներ ունենք: Այդ առումով առանձնացրե՞լ եք հարցեր, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:

-Պետության կառավարման իմաստով ամենագլխավոր խնդիրը հետևյալն է. կառավարության կառուցվածքը և, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը բխում է այն տեսլականից, թե մենք ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Միայն այս իրավիճակը պատկերացնելուց հետո է հնարավոր խոսել պետական կառավարման, այդ թվում՝ նաև կառավարության կառուցվածքի մասին: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, նոր կամ հին կառուցվածքը գնահատելը ճիշտ չէ: Այդ իսկ պատճառով ես զարմանում եմ, որ չորս կողմում գնահատում են կառուցվածքը՝ չիմանալով, թե այդ կառուցվածքն ինչպիսի՞ երկրի կառուցմանն է միտված: Սկզբնական հարցը չիմանալով՝ ինչպե՞ս կարելի է հետևությունը գնահատել:

-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չունենք այդ տեսլականը: Որ՞ն է խնդիրը:

-Ես հարցին հակադարձեմ. իսկ ինչպե՞ս եղավ, որ կոմունիստական ռեժիմներից հետո նորանկախ պետության մեջ զարգացման բազմաթիվ ծրագրեր ներկայացվեցին, բայց այդ ծրագրերից և ոչ մեկը ծրագիր կոչվելու իրավունք չուներ: Ընդհանուր առմամբ, դրանք հիմնականում բարի ցանկությունների և բաժակաճառերի հավաքածու են: Այսինքն, հարցը շատ ավելի հեռուն է տանում այն իմաստով, որ մենք անգամ ծրագիր չունենք: Իսկ ծրագիր չունենք, և, ընդհանրապես, կառուցվածքը չենք կարող գնահատել այն պարզ պատճառով, որ 1988 թվականից մեր, այսպես կոչված, էլիտան չի ներկայացրել, կոնսենսուսի չի եկել այն հարցում, թե ի՞նչ պետություն ենք ուզում մենք ստանալ: Գլուխը դա է, մնացածը հետևանքային հարցեր ու հետևանքային գնահատականներ են:

-Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունն այդ խնդիրը որքանո՞վ է գիտակցել:

-Գիտեք, ցավալին այն է, որ 1991 թվականից իմ նկարագրած իրավիճակը «բարեհաջող» փոխանցվում է: Այսինքն, որակական այլ միտումներ ես դեռ չեմ տեսնում: Դա չի նշանակում, որ ցանկություն չկա, բայց, որպես արդյունք, ես այդ միտումները չեմ տեսնում:

-Կադրային քաղաքականության մեջ խնդիրներ տեսնո՞ւմ եք, և ի՞նչ եք կարծում կառավարության կառուցվածքի փոփոխության նախագծի մասին:

-Նախ՝ կադրային քաղաքականության մասին: Ես միշտ զարմանում եմ, որ ցանկացած հարց քննարկելիս մենք ծայրահեղական հիմնավորում ենք բերում: Օրինակ՝ ի՞նչն է լավ, մարդը լինի կաշառակեր, բայց պրոֆեսիոնա՞լ, թե՞ լինի ազնիվ, բայց ոչ պրոֆեսիոնալ: Միանգամից ասեմ՝ երկուսն էլ պետք չէ: Պետք է լինի պրոֆեսիոնալ և ազնիվ: 

Հիմա՝ ինչ վերաբերում է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ հարցին: Եթե հարցը բացվի, վերլուծությունը շատ ծավալուն է, բայց ես ինչո՞ւ չեմ ուզում այդ վերլուծությունը բացել: Պատճառն այն է, որ ուղենիշ չունենք: Ինչի՞ հետ համեմատենք, որ ասենք՝ 12 նախարարություն ունենալն ավելի լավ է, քան 17-ը: Վերջիվերջո, «Պարկինսոնի օրենքը» ոչ ոք չի չեղարկել: Մենք արդյոք պատրա՞ստ ենք պայքարել «Պարկինսոնի օրենքի» դեմ:

-2015թ. Սահմանադրության 161-րդ հոդվածով Հանրային խորհրդին սահմանադրական կարգավիճակ տրվեց, և այն կառավարության խորհրդակցական մարմին է: Լինելով այդ խորհրդի անդամ՝ այդ մարմնի դերը բարձրացնելու առումով ձեր կողմից առաջարկներ եղե՞լ են:

Պետական կառավարման մեջ այն ամբողջ աշխարհում հիմա շատ մեծ դեր ունի: Հանրային խորհրդին այսօր ամբողջ աշխարհում շատ մեծ դեր է տրվում: Այն մի մարմին է, որը պետական կառավարման իմաստով նպաստում է ակտիվ ու ստեղծագործ հետադարձ կապի ձևավորմանը, առանց որի պետական ոչ մի համակարգ չի կարող արդյունավետ և օպտիմալ աշխատել: Հետևապես, հաշվի առնելով սահմանադրական կարգավիճակը, պետք է բոլորս մտածենք, թե նոր կազմավորվող Հանրային խորհուրդն ինչպես օգտագործել ամբողջ պետական կառավարման օպտիմալացումը և արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ առումով ես տարբեր առաջարկներ ունեմ, որն առանձին քննարկման առարկա է: Այսինքն, արդեն պետական կառավարման հետ համատեղ պետք է վերլուծություն անել՝ առանձին չի լինի: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal