Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Օպերային թատրոնի աշխատակիցները Նազենի Ղարիբյանից պահանջում են հեռանալ պաշտոնից

CULTURE

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աշխատակիցները պահանջում են ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրաժարականը, նաև՝ չեղարկել Կոնստանտին Օրբելյանին թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու որոշումը, հակառակ դեպքում իրենք գործադուլ կիրականացնեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին մարտի 30-ին թատրոնում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում հայտնեց օպերային երգիչ Լիպարիտ Ավետիսյանը:

«Այսօրվա ներկայացումը` «Դիմակահանդեսը», տեղի կունենա, քանի որ տոմսերը վաճառված են, կանցկացվի նաև ապրիլի 4-ին նախատեսված «Կախարդական ֆլեյտա» ներկայացումը: Բայց մենք պահանջում ենք Նազենի Ղարիբյանի հրաժարականը, ու եթե նա պահանջը չիրականացնի, մենք գործադուլ ենք իրականացնելու»,-շեշտեց Ավետիսյանը: Նրա հայտարարությունը ծափողջյուններով ընդունվեց:

Օպերային թատրոնի աշխատակիցները նաև որոշեցին մարտի 30-ից  ստորագրահավաք իրականացնել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի դեմ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները:

Բեմադրիչ Նաիրե Ստեփանյանի խոսքով` Կոնստանտին Օրբելյանը մեծ կշիռ ունի աշխարհում: «Ով էլ նրան փոխարինի` տնօրեններ, օպերային արվեստից ինչ-որ բան հասկացող մարդիկ, ոչ մեկ չունի Օրբելյանի թափը, որ կարողանա մեր օպերային արվեստը բարձրացնել այն մակարդակին, որ աշխարհում մեզ ճանաչեն»,-շեշտեց նա:

Օպերային թատրոնի աշխատակազմի ղեկավար Արթուր Դալլաքյանն ասաց, որ գուցե շատերը չգիտեն, բայց Կոնստանտին Օրբելյանն իր անձնական գրպանից մեծ գումարներ է ներդրել թատրոնի համար: Նա պրոյեկտորներ է նվիրել թատրոնին, իր հաշվին լուրջ մասնագետների է արտերկրից Հայաստան հրավիրել բեմադրություններ անելու, վարպետության դասեր անցկացնելու համար:

Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը շեշտեց, որ Կոնստանտին Օրբելյանն իր գործի նվիրյալն է, իսկ նվիրյալներին պետք է բարձրացնել, ոչ թե փորձել ինչ-որ կերպ խանգարել: «Նա մարդ է, որը թողել է իր բարեկեցիկ կյանքը, եկել է Հայաստան, որ օգտակար լինի մեր մշակույթին, ու նա կարողանում է օգտակար լինել»,-ընդգծեց Սաթյանը:

ՀՀ մշակույթի նախարարությունը մարտի 29-ին հայտարարություն էր տարածել Կոնստանտին Օրբելյանի` օպերային թատրոնի տնօրենի լիազորությունները  դադարեցնելու մասին՝ նշելով. «Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, որի համաձայն՝ «Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից», իսկ գեղարվեստական ղեկավարի պաշտոնը չի համարվում այդպիսին՝ ՀՀ մշակույթի նախարարի հրամանով սույն թվականի ապրիլի 1-ից դադարեցվում են Կ. Օրբելյանի՝ թատրոնի տնօրենի լիազորությունները (Կ. Օրբելյանի լիազորությունների դադարեցման իրավական հիմքերը ներկայացված են կից տեղեկանքում):

Այս որոշումը կայացվել է ՀՀ օրենքի պահանջով և պայմանավորված չէ Կոնստանտին Օրբելյանի գործունեության գնահատականով։ Նա շարունակում է զբաղեցնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժորի պաշտոնը»:

 

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank