Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանությունները ընկերություն անել չցանկացան, հավասար պայմաններում բացահայտ թշնամություն անել էլ ի զորու չեն. Ռուսական ԶԼՄ-երը կրկին անդրադարձել են Քոչարյանի գործին

BLOG

Վերջին մի քանի օրերին՝ ռուսաստանյան մի քանի առաջատար լրատվամիջոցներ կոշտ դիրքորոշմամբ անդրադառնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին: Մասնավորաբար  Россия 24-ի հերթական ռեպորտաժում ասվում է․

«Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է կալանքի տակ մնալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն առանց պատճառաբանության մերժել է փաստաբանների՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացվող մեղադրանքները կոնկրետացնելու խնդրանքը։ Էլ չասած խափանման միջոցը մեղմացնելու առաջարկի մասին: Արդյունքում կա 8 ամսվա քրեական հետապնդում, որն ինքը՝ նախկին նախագահը, գնահատում է ոչ այլ ինչ, քան քաղաքական դատաստան։

2008 թվական ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանը չճանաչեց իր պարտությունը նախագահական ընտրություններում։ Փորձառու սադրիչը փողոց հանեց ամբոխին, ամեն ինչ ավարտվեց սադրանքով և մասսայական անկարգություններով։ 10 մարդ մահացավ, հարյուրավորները վիրավորվեցին, և այժմ դե ֆակտո չունենալով ապացույցներ՝ ողբերգության մեղքը ցանկանում են ամեն գնով մեկ մարդու վրա գցել։ Եվ դրան փորձում են հասնել իսկապես անհավատալի համառությամբ: Վերաքննիչ դատարանի՝ նախկին նախագահին ազատելու որոշումից անմիջապես հետո ասես հրահանգված կերպով դատախազությունը խառնվեց գործին՝ պահանջելով և վերջիվերջո հասնելով նախկին նախագահին երկրորդ անգամ կալանավորուն։ 2018թ․ դեկտեմբերի 7-ից Ռոբերտ Քոչարյանին անազատության մեջ են պահում, ի դեպ, Հայաստանի օրենքները խախտելով։ Ոտնահարվում է նախագահի անձեռնմխելիության սկզբունքը, պահանջներ կան նաև Քրեական օրենսգրքի այն հոդվածի վերաբերյալ, որով մեղադրանք է առաջադրվել Քոչարյանին, և որը այդ նույն 2008 թվականին ընդհանրապես գոյություն չուներ։ Վերջին հանգամանքը զարմացնում է, քանի որ Հայաստանում օրենքի հետադարձ կիրառումն արգելվում է։ Ստացվում է՝ նախկին նախագահի համար բացառություն են արել, ինչը ևս հանգեցնում է որոշ եզրակացությունների»,- նշում է հեռուստաընկերությունը։

Ռուս քաղաքագետ Ալեքսեյ Ֆենենկոն հեռուստաընկերության հետ զրույցում ասել է․ «Սա կարելի է գնահատել որպես Հայաստանում հակառուսական ազդեցության ուժեղացում։ Հայաստանում աստիճաբանաբար ուժեղանում են այն մարդկանց խմբերը, որոնք տրամադրված են Ռուսաստանի հետ հարաբերությունները խզել, և հանում են բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնք ընկերական հարաբերություններ ունեին Ռուսաստանի հետ և որոնք նպատակադրված էին Հայաստանի ինտեգրմանը ՀԱՊԿ-ում և եվրասիական կառույցներում։ Եվ որպեսզի անդառնալի դարձնեն Ռուսաստան-Հայաստան կապերի տապալումը, հարված են հասցնում այդ քաղաքական գործիչներին»։

Հեռուստաընկերությունը հավելում է․ «Սա ամբողջովին իրատեսական է՝ հաշվի առնելով հայտնի գաղտնալսված հեռախոսազրույցների սկանդալային հրապարակումները։ Հատուկ ծառայությունների ղեկավարները վարչապետի հետ քննարկում էին ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ճակատագիրը, ում, զարմանալի համընկնումով, ինչպես  և Քոչարյանին, մեղադրում են հակասահմանադրական դավադրության մեջ։ Նախկին նախագահը ևս հիշատակվում է գաղտնալսված հեռախոսազրույցներում՝ Փաշինյանի կողմից լակոնիկ հրահանգի ֆորմատով այն մասին, որ  նրա հարցը պետք է լուծել։

Իշխանամետ ԶԼՄ-ներն իրենց նեղություն չեն տալիս օբյեկտիվությամբ։ Նախկին նախագահի մասին հրապարակումներն ընդգծված բացասական տոնով և հալածանքի տարրերով ակնհայտ պրոպագանդայի ոճով են։ Քոչարյանի մի քանի հարազատների դեմ առաջադրված մեղադրանքները նման են պաշտոնական առիթների որոնումների, որպեսզի գործն ընտանեկանի վերածեն՝ նախկին նախագահի հետ միասին հանրային տիրույթից մաքրելով նրա մտերիմ շրջապատը, գումարած նաև դասական շեղող մանևր անել նախորդ տարվա գարնանը Հայաստանում մասսայական բողոքի ցույցերի կասկածելի ձեռքբերումների ֆոնին»։

Հեռուստաընկերությունը նշում է, որ սոցիալական կայքերում քննարկումները վկայում են Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա նախագահության նոստալգիայի մասին, երբ տնտեսության տարեկան միջին աճը կազմում էր 12․5 տոկոս, իսկ 2003 թվականին հասավ ռեկորդային 14 տոկոսի։ Նրա նախագահության տարիներին ասֆալտապատեցին Երևանը, բարեկարգեցին փողոցների լուսավորությունը, կառուցվեցին օդանավակայանը  և ճանապարհները։ Բոլոր տվյալները հասանելի են, սակայն այսօր այս մասին հիշեցնելը Հայաստանում նշանակում է դառնալ ազգի թշնամի, ավելի ճիշտ՝ իշխանավորների թշնամի։ Իսկ նրանք, ում կարգախոսները սիրո և հանդուրժողականության վերաբերյալ էին, այլընտրանքային կարծիք չեն հանդուրժում»։

Ռուսական հեռուստաընկերությունը նշում է, որ հայ-ռուսական հարաբերությունների զարգացման հարցում մեծ ավանդ ունեցած Ռոբերտ Քոչարյանի նախագահությունից 10 տարի անց Հայաստանից այլ ազդանշաններ են ուղարկում Ռուսաստան։ Խոսքով հանդես են գալիս հանուն համագործակցության պահպանման, իսկ գործնականում դեմ չեն այսպես կոչված արևմտյան գործընկերների համար «փափուկ ուժի» հարթակ տրամադրել։ Ռուսական լրատվամիջոցը հիշեցնում է աղմկահարույց ֆորումը Երևանում, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղարության միջոցներով, և որի ընթացքում երիտասարդներին սովորեցնում էին փողոցային պայքարի մեթոդները։

Շեշտվում է, որ նախկին նախագահի գործով խախտվել է ոչ միայն Հայաստանի, այլև միջազգային օրենսդրությունը, օրինակ՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, համաձայն որի՝ քաղաքացուն աբստրակտ հիմքերով, առանց իրավաբանական որոշակիության կալանքի տակ պահելը անթույլատրելի է, բայց Երևանում եվրոպական կոնվեցիայի փաստաթղթերի  հասանելիություն կարծես թե չունեն, և քաղաքական մրցակցության վախը գերազանցում է համընդհանուր նորմերը։

Հայաստանի ներկայիս իշխանությունը չցանկացավ ընկերություն անել, հավասար պայմաններում բացահայտ թշնամություն անել էլ ակնհայտ է, որ ի զորու չէ, ստացվում է, որ արդարության, ժողովրդավարության և արդար պայքարի իդեալները, որոնց մասին այքան հայտարարում էր Երևանը,  բոլորի վրա չեն տարածվում, և Ռոբերտ Քոչարյանի վրա հաստատապես չեն տարածվում, ով ազատազրկվեց ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ վերադառնում է քաղաքականություն։

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal