New York Times-ը հայտնել է աշխարհի ամենաթանկ գեղանկարի անհետանալու մասին
INTERNATIONAL NEWSԼուվրի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» գեղանկարը, հայտնում է New York Times թերթը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ըստ հրատարակության՝ Լուվրի՝ ԱՄԷ մայրաքաղաքում գտնվող մասնաճյուղը 2018թ. սեպտեմբերին չեղարկել է գեղանկարի շնորհանդեսն «առանց պատճառների բացատրության»։ Ընդ որում, Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը հրաժարվել է պատասխանել հարցերի, սակայն, ինչպես անանուն հայտարարել են մասնաճյուղի աշխատակիցները, նրանք «չունեն կտավի գտնվելու վայրի մասին տեղեկատվություն»։
New York Times-ի մեկ այլ աղբյուր հայտնել է, որ Փարիզի Լուվրը նույնպես չի կարողացել որոշել, թե որտեղ է գտնվում «Աշխարհի փրկիչ»-ը գեղանկարը։ Ընդ որում, Ֆրանսիայի պաշտոնատարները հույս ունեն, որ այն կգտնեն, և ծրագրում են կտավը ներառել Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակին նվիրված ցուցադրությանը։
2017թ. նոյեմբերին «Աշխարհի փրկիչ»-ը նկարը վաճառվել է մասնավոր հավաքորդի՝ արվեստի գործերի համար ռեկորդային 450 մլն դոլար արժեքով (ներառյալ Christie's-ի աճուրդի կոմիսիոն վճարը)։ New York Times-ի տվյալներով՝ կտավը ձեռք է բերել սաուդացի արքայազն Բադր բեն Աբդուլլա բեն Մուհամեդ բեն Ֆարհան Ալ Սաուդը։ Աբու Դաբիի իշխանությունները ձեռնպահ են մնացել մեկնաբանություններից։
Լուվրի՝ Աբու Դաբիում գտնվող մասնաճյուղի աշխատակիցները չգիտեն, թե որտեղ է գտնվում Լեոնարդո դա Վինչիի «Աշխարհի փրկիչը» գեղանկարը, հայտնում է New York Times թերթը։