Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Հա­մա­կար­գը չի կա­րե­լի խարխ­լել». Բաբ­կեն Պի­պո­յանն ան­թույ­լատ­րե­լի է հա­մա­րում գյուղնախարարության նա­խա­գի­ծը

INTERVIEW

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը լիահույս է, որ գյուղատնտեսության նախարարության ներկայացրած նախագիծը կյանքի չի կոչվի: Խոսքն այն նախագծի մասին է, ըստ որի՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմին հանդիսացող Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի փոխարեն լիազոր մարմին պետք է հանդիսանա ԳՆ-ն:

«Փաստի» հետ զրույցում Բաբկեն Պիպոյանը շեշտեց, որ շատ կարևոր է հաշվի առնել լաբորատորիայի առանձնահատկությունը: «Լաբորատորիան ծառայություն է մատուցում և գործառույթ է իրականացնում հիմնականում երեք ուղղություններով: Այն վերահսկողական ծառայություններ, ուսումնասիրություններ է իրականացնում անասնաբուժության, բուսասանիտարիայի և սննդամթերքի անվտանգության ոլորտում: Ինքս մշտապես ասել եմ, որ վերահսկողության ներքո գտնվող պետական լաբորատորիան կաշկանդված է ազատ գործել սննդի մասով: Եվ այդ իմաստով պետք է քայլեր ձեռնարկել: Բայց, մյուս կողմից, վերահսկող մարմնի համար առաջնային է անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառում վերահսկողական գործիքներ ունենալը: Եվ եթե այս ծառայությունը վերցնում ես նրա ենթակայությունից, դա անուղղակի նշանակում է, որ թուլացնում ես պետական վերահսկողությունը: Բացի այդ, գիտենք, որ ԳՆ-ն հենց ինքն անասնաբուժության ոլորտում պետությանը ծառայություն է մատուցում, այսինքն, պատվաստումներ է իրականացնում և այլն, և այլն: Եվ երբ լաբորատորիան փոխանցում ես գյուղնախարարությանը, ստացվում է՝ այն ծառայություն է մատուցում, և ինքն իրեն վերահսկում է, և սա այն դեպքում, երբ վերահսկող մարմինն այլ մարմին պետք է լինի»,-ասաց Բ. Պիպոյանը՝ շեշտելով, որ սա մեծագույն խնդիր է:

«Որևէ կերպ չի կարելի անասնաբուժությունը և բուսասանիտարիան վերցնել լիազոր մարմնից՝ ՍԱՏՄ-ից: Այլ հարց է՝ քննարկել սննդի ոլորտը: Եթե քննարկվի, որ նշված ոլորտում միայն պետական մոնիթորինգներ պետք է իրականացնի և որևէ այլ ծառայություն չմատուցի, համամիտ կլինեմ: Համամիտ կլինեմ նաև, եթե քննարկվի, օրինակ, ընդհանրապես պետական սննդի լաբորատորիա չունենալը կամ ունենալը՝ այլ մարմնի կազմում: Բայց այս իմաստով էլ պետք է հասկանանք, որ որոշակի ռիսկ է առաջանում: Հարց է, թե վերակառուցումն ու վերազինումն ի՞նչ ընթացք կստանա»,-ասաց նա՝ օրինակ բերելով այն, որ տարբեր մարմինների կազմում լաբորատորիաներ կան, բայց միայն առողջապահության և սննդի անվտանգության մասով են հաջողություններ գրանցվել:

«ԳՆ-ն իր ենթակայության տակ բազմաթիվ լաբորատորիաներ է ունեցել, բայց ինչո՞ւ վերջին տարիներին հզորացում չի եղել, որովհետև ֆինանսավորողների համար համակարգն ամբողջական է հետաքրքիր: Լավագույն լուծումն այս դեպքում մեկ ամբողջական համակարգ ունենալն է, որտեղ ՍԱՏՄ-ի համար անասնաբուժությունը և բուսասանիտարիան կմնան, իսկ սննդի մասով հստակ ժամանակում լաբորատորիաների փորձաքննությունները հաստատելու՝ ռեֆերենտ լաբորատորիա դառնալու գործընթաց կլինի: Արդեն որ մարմնի կազմում կլինի՝ էական չէ: Բայց այդ առումով խոսքը, կրկին շեշտեմ, միայն սննդի բլոկի մասով է, որովհետև լաբորատորիան դիտարկել ամբողջական, բայց չդիտարկել այն, որ նշված ուղղություններից յուրաքանչյուրն առանձին կարող է մեկ լաբորատորիա լինել, ուղղակի անթույլատրելի է: Նման կարևոր խնդիրներին ուղղակի չի կարելի մատների արանքով նայել, և անթույլատրելի է նման նախագիծ ունենալը: Ուղղակի տրամաբանություն չկա ծառայություն մատուցողին տալ այն լաբորատորիան, որը հաստատելու է, թե ծառայություն մատուցվե՞լ է, թե՞ ոչ»,-ասաց մեր զրուցակիցը և նշվածի մասով պարզ օրինակ բերեց. «ԳՆ-ի ենթակայությամբ անասնաբույժը գնում և սրսկում է իրականացնում, իսկ հետո լաբորատորիան պետք է որոշի՝ սրսկումն արվե՞լ է, թե՞ ոչ: Հիմա պարզ է չէ՞, որ օբյեկտիվ փորձաքննության համար լաբորատորիան ԳՆ-ի կազմում չպետք է լինի: Հետևաբար, պետք է լինի վերահսկողի՝ ՍԱՏՄ-ի կազմում: Մեծ հաշվով, համակարգը չի կարելի խարխլել: Սիրողական ձևով ինչ-որ քայլեր ձեռնարկելն անթույլատրելի եմ համարում»,-նշեց Բ. Պիպոյանը՝ ընդգծելով նաև հնարավոր լուրջ ռիսկերի մասին, որոնք կարող են լինել ոչ միայն վերահսկողական մեխանիզմների, այլև, ընդհանրապես, պետությանը մատուցվող ծառայությունների մասով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal