Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մին­չև ո՞ւր է հաս­նե­լու ար­դա­րա­դա­տու­թյու­նը.մեղավորը միայն մե՞կն է

ANALYSIS

Երբ մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով, հույս կար, որ պետական մակարդակով գիծ է քաշվում հին ու նոր Հայաստանների միջև, ու կենտրոնանալու ենք այսօրվա ու վաղվա օրակարգերի ձևավորման վրա։ Դա կլիներ ռացիոնալ վարքագիծ, որովհետև չի կարելի հասարակության ներսում խորացնել բաժանումները՝ վերակենդանացնելով անցյալի վեճերը ու հիմնական խաղացող դարձնելով անցյալի ֆիգուրանտներին։ Անցյալի հանցագործություններն, անշուտ, պետք է բացահայտվեն, մյուս կողմից՝ անթույլատրելի է, որ այդ հարցերը իրավական հարթությունից տեղափոխվում են քաղաքական հարթություն՝ դառնալով հիմնական օրակարգ։

Երբ Մարտի 1-ի հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են կոնկրետ քայլեր, դա ողջունելի է, որովհետև, ի վերջո, կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն տասը զոհերի համար։ Սակայն ավելի կարևոր է, որ նման հանցագործության բացահայտմամբ՝ բռնության բացառումը դառնում է նոր քաղաքական մշակույթի բաղկացուցիչ։

Մյուս կողմից՝ պետության զարգացման ու հասարակության ընկալման տեսանկյունից շատ ավելի կարևոր է հանցագործությունների ամբողջական բացահայտումը և ոչ թե՝ կոնկրետ մարդկանց թիրախավորելը, որովհետև դա, ի վերջո, բերելու է ընտրովի արդարադատության։ Տեսեք՝ հրապարակվեց Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի աղմկահարույց նամակը, ու ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998-ի նախագահական ընտրություններում տեղ գտած կեղծիքների մասով։ Իհարկե, այնքան էլ պարզ չէ, թե ինչպիսի իրավական հանգուցալուծում կունենա այս պատմությունը։

Ասվածն, անշուշտ, չի նշանակում, որ 1998-ի ընտրությունները չեն կեղծվել։ Դրանք կեղծվել են, սակայն Հայաստանում բոլոր ընտրությունները՝ սկսած 1995-96 թթ.-ից՝ մինչև թավշյա հեղափոխություն, այս կամ այն չափով կեղծվել են։ Համենայն դեպս, բացառությամբ 1999-ի խորհրդարանական ընտրությունների, չեմ հիշում այլ ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունած լինեն հիմնական ընդդիմադիր ուժերը, կամ, որ՝ հասարակության մեջ ձևավորված լինի կոնսենսուս, որ ընտրություններն արտահայտում են քիչ թե շատ իրական պատկեր։ Հիմա այս համատեքստում եթե քննություն է վարվելու միայն 1998-ի նախագահական ընտրությունների մասով, ապա գործընթացը իրավական առումով դառնալու է խիստ սուբյեկտիվ, եթե չասենք՝ ոչ լեգիտիմ։

Նախ՝ 1998-ը ինքնին չէր կարող ավտոնոմ երևույթ լինել ու հետևանք է բազմաթիվ գործոնների, այսինքն՝ տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել պատճառահետևանքային կապի մեջ։ Եթե 1996-ի ընտրությունները իդելական կամ օրինական լինեին, ապա չէր առաջանա իշխանության ճգնաժամ, ավելին՝ դրա ներսում վտանգավոր կերպով չէր խախտվի բալանսը ու գուցե տեղի չէր ունենա 1998-ի պալատական իշխանափոխությունը։ Այլ խոսքով՝ 1998-ը քաղաքական իմաստով 1996-ի շարունակությունն է, ու հնարավոր չէ այդ թվի նախագահական ընտրություններում տեղ գտած խախտումներ օբյեկտիվ քննության ենթարկել՝ առանց 1996-ի իրադարձություններին անդրադառնալու։ Եթե առանձնացվի միայն 1998-ի դրվագը, ապա գործ կունենանք ընտրովի արդարադատության հետ, ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները հիմքեր կունենան պնդելու, որ ոչ թե ընտրությունների կեղծիքներ են բացահայտվում, այլ թիրախավորվում է երկրորդ նախագահը, մանավանդ, որ վերջերս հաճախ են պնդումներ արվում, որ Մարտի 1-ի գործով ՀՔԾ-ի ապացույցները բավարար չեն, ու գործող իշխանությունները ստիպված օգտվում են կասկածելի համբավ ունեցող Սիլվա Համբարձումյանի ու Վահան Շիրխանյանի ծառայություններից։

Մյուս կողմից՝ անցյալի ընտրողական, դիսկրետ բացահայտումները ստվեր են նետում նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության քաղաքական հեղինակության վրա։ Օրինակ՝ երբ թիրախավորվում են միայն 1998-ի ընտրություններն, անմիջապես հնչում են քննադատություններ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը թիրախավորում է միայն Ռոբերտ Քոչարյանին, որովհետև գտնվում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ազդեցության տակ, կամ՝ «խնայվում» է Սերժ Սարգսյանը, որովհետև նրա հետ իբրև թե գործող վարչապետն ունի անդրկուլիսային պայմանավորվածություններ։

Փաստացի այսօր արդեն քաղաքականքաղաքագիտական շրջանակներում հնչում է Լևոն Տեր-Պետրոսյանին պատասխանատվության կանչելու թեզը՝ 1996 թվականի համար։ Ինչպես այդ ժամանակվա գլխավոր տուժող Վազգեն Մանուկյանն է իր հարցազրույցում ասում՝ տուժողն ու հասցեատերն ինքը չէ, այլ ամբողջ ժողովուրդը, որի ձայնը կեղծվել է։ Արդյունքում ստացվում է իրավիճակ, որ կամայական կետից գիծ քաշելու և այդտեղից արդարադատություն հաստատելու ձգտման արդյունքում, կամա, թե ակամա, այս ամենի մեջ ներքաշեցին նաև առաջին նախագահին, ընդ որում՝ հենց վերջինիս կողմնակիցների ձեռամբ:

Նիկոլ Փաշինյանը կանգնած է բարդ երկընտրանքի առջև։ Նա քաղաքական ու իրավական տեսանկյունից դառնալու է շատ խոցելի, եթե կենտրոնանա միայն անցյալի այն դրվագների վրա, որոնց ֆիգուրանտը Քոչարյանն է։ Մյուս կողմից՝ անցյալի դեմ տոտալ «պատերազմը» երկիրը ներքաշելու է անցյալի վտանգավոր սարդոստայնի մեջ, որից դուրս գալը չափազանց մեծ ճիգեր ու ջանքեր է պահանջելու։ Նիկոլ Փաշինյանը կարող է կանխել այդ գործընթացը՝ զարգացնելով իր մարտի 1-ի ուղերձը ու կենտրոնանալով նոր Հայաստանի օրակարգի ձևավորման վրա։ Ի վերջո, էականը ոչ թե մարդկանցով բանտերը լցնելն է, այլ՝ անցյալին հստակ քաղաքական գնահատականներ տալն ու առաջ շարժվելը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal