Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Պայ­ման­ներ՝ առա­վե­լու­թյուն տա­լուց առաջ.ՏՏ ոլոր­տի ներ­կա­յա­ցու­ցի­չը՝ նա­խագ­ծից բխող ան­հա­վա­սա­րու­թյու­նը շտկե­լու մա­սին

INTERVIEW

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի դրույթներից մեկը մի շարք մտահոգությունների տեղիք է տվել: Նախագծում ընդգծվել է, որ վերոնշյալ օրենքի գործարկման արդյունքում 2015 թվականից սկսած` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծմանը: Այդուհանդերձ, նշվել է, որ, միևնույն ժամանակ, առկա է օտարերկրյա ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բաց, որի լրացումից ակնկալվում է նաև կայացած միջազգային ընկերությունների կողմից համապատասխան ներդրումների ներգրավում:

Ըստ մի շարք դիտարկումների, այս դրույթը կարող է խնդիրներ առաջացնել մեր տեղի ընկերությունների համար: ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, ինժեներ Սևակ Ծատուրյանը մտահոգությունները մասամբ է կիսում:

«Մտահոգությունն անհավասարության ստեղծումն է, ըստ որի՝ հինգ կամ ավելի տարիների փորձ ունեցող արտասահմանյան, տեղական, ինչպես նաև տեղի նորաստեղծ կազմակերպություններին նույն առավելությունն է տրվում, ինչի հետևանքով իրենք ոչ հավասար վիճակում են հայտնվում: Բայց, այդուհանդերձ, կարծում եմ, որ չկա ռիսկ, որ դրա հետևանքով IT տեղական կազմակերպություններ կփակվեն: Բացի այդ, չեմ կարծում, թե օտարերկրյա կազմակերպությունների այնպիսի մեծ հոսք կլինի, ինչը կհանգեցնի տեղական կազմակերպությունների փակմանը, այսինքն, մասնագետներին կկարողանան տանել տեղական ստարտափներից, ու արդյունքում դրանք կփակվեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սևակ Ծատուրյանը:

Նրա խոսքով, լավ կլիներ, որ Հայաստան եկող օտարերկրյա կազմակերպությունների համար առավելություններն այլ օրենքներով ու դրույթներով կարգավորվեին. «Բացի այդ, լավ կլիներ, որ նաև որոշակի պայմաններ դրվեին նրանց առաջ: Օրինակ, եթե ցանկանում են օգտվել առավելությունից, ապա պետք է մասնագետների վերապատրաստման որոշակի աշխատանք կատարեն: Առավելություն տալուց միգուցե պայման լինի, որ բացվող կազմակերպության աշխատակիցների որոշակի մասը սկսնակ ծրագրավորողներ լինեն, կամ լինեն ուսուցման կենտրոններ: Նման միջոցներով ու մեխանիզմներով կարելի է հավասարակշռել: Եվ կարելի է միայն այդ պայմաններին բավարարող ընկերություններին առավելություն տալ: Ես մի կողմից հասկանում են, որ նախագծով փորձել են գործող օրենքի բացերը փակել: Այսինքն, մտավախություն է եղել, որ տեղի կազմակերպություններից մի քանիսը դրվում նոր կազմակերպություն կբացեն և առավելություն ստանալու, քիչ հարկեր վճարելու համար կգան, կգործեն: Փորձել են դա փակել, բայց, ամեն դեպքում, դա բերում է անհավասարության»:

Անդրադառնալով ՏՏ ոլորտին՝ մեր զրուցակիցը շեշտեց, որ այս փուլում նախարարության կողմից աշխատանքներ են տարվում տարբեր ուղղություններով, օրինակ՝ հեղինակավոր կազմակերպություններին Հայաստան բերելու, ինչպես նաև նոր հնարավորություններ ստեղծելու: 

Միտումներն, ըստ նրա, դրական են, բայց, որպես խնդիր, առանձնացնում է տեղի համալսարանների ուսուցումը:

«Մեր ոլորտի մասնագետները ավելի շատ իրենք իրենց վրա աշխատելով են մասնագետ դառնում: Ես 12 տարի առաջ եմ ավարտել և կարող եմ ասել, որ հիմա էլ շատ բան չի փոխվել՝ միայն համալսարանի տված գիտելիքը բավարար չէ: Հիմնականում կա՛մ ինքնակրթվում են, կա՛մ վերապատրաստման կուրսերի մասնակցում և հետո միայն դառնում մասնագետ: Ցանկալի կլինի, որ վերապատրաստման հատվածն էլ համալսարանում լինի»,-եզրափակեց Ս. Ծատուրյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal