Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Մա­նի­պու­լյա­ցի­ա­յի, ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ու ֆեյ­քա­յին տե­ղե­կատ­վու­թյան մշու­շոտ սահ­ման­նե­րը

ANALYSIS

Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարել է քայլեր ձեռնարկել սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում ապատեղեկատվության դեմ: «Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում՝ հասարակական կարծիքի մանիպուլ յացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», - ասել է նա: Ըստ Փաշինյանի՝ այս տիպի մանիպուլ յացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևէ կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը:

Ապատեղեկատվության ու քարոզչական մանիպուլ յացիաների դեմ, նվաստիս կարծիքով, չի կարելի պայքարել վարչական, առավել ևս՝ ուժային մեթոդներով, որովհետև գործ ունենք հանցակազմ չպարունակող երևույթի հետ, եթե, իհարկե, ապատեղեկատվությունը չի վերաբերում ազգային անվտանգության, պաշտպանության հարցերին։ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, վտանգավոր հետևանքներ ունեցող հանձնարարություն է տվել, որն իր բնույթով ու շեշտադրումներով շատ նման է «ասֆալտին պառկեցնելու» հայտնի հրահանգին։ Չգիտի՞ վարչապետը, որ մեր պետական մարմինները իներցիայով բառացի են հասկանում հանձնարարությունները, ու նրա երեկվա խոսքը կարող է ընկալվել որպես հրաման, որի միջոցով երկրում լռեցվելու է ազատ խոսքը։ Նա ԱԱԾ-ին հանձնարարում է զբաղվել մի երևույթով, որը, մեծ հաշվով, իր մեջ հանցակազմ չի պարունակում։

Մյուս կարևոր խնդիրը՝ ինչպե՞ս է ԱԱԾ-ն որոշելու կոնկրետ լուրի կամ տեղեկատվության «ֆեյք» կամ մանիպուլ յատիվ լինելը։ Վերջապես, ո՞ր տեղեկություններն են ազգային անվտանգության սպառնալիք՝ իշխանություններին ուղղված բոլոր քննադատություննե՞րը: Արդյո՞ք սա ենթադրում է, որ խորհրդարանն ընդունելու է խոսքի ազատությունը սահմանափակող օրենսդրություն, թե՞ դարձյալ չափանիշները որոշվելու են քաղաքական նպատակահարմարությամբ՝ թիրախավորելով այն սուբյեկտներին, որոնք քննադատական հայացք ունեն կառավարության ու նրա գործունեության նկատմամբ։ Իսկ գուցե ԱԱԾ-ն «ֆեյքերի» ու «ֆեյք» լուրերի դեմ պայքարելու է «ֆեյքերի» հեղափոխական բանակ ստեղծելո՞վ կամ արդեն գոյություն ունեցող բանակի աշխատանքը վերահսկելո՞վ։ Վերջապես՝ ինչպե՞ս են վերաբերվելու սոցցանցերում վխտացող իշխանական «ֆեյքերին», որոնք անհամեմատ ավելի անհանդուրժող, հայհոյող ու վիրավորանքներ հասցնող են:

Շատ կարևոր է նաև այն հանգամանքը, թե ո՞րն է համարվում հասարակական կարծիքի մանիպուլ յացիա, ո՞վ է որոշում դրա սահմանը։ Եթե դրանք այն լուրերն են, որոնք միտումնավոր ուղղված են Արցախի, պաշտպանության, ազգային անվտանգության կամ բանակի դեմ, ապա վարչապետն առնվազն պարտավոր էր այդ մասին բարձրաձայնել, տարանջատել՝ թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով։ Այստեղ նրա հետ չհամաձայնելն ինքնին անհեթեթ կլիներ: Հակառակ պարագայում՝ մեծ են ռիսկերը, որ, օրինակ, «ժողովրդի վստահությունը վայելող» կառավարության քննադատությունը կարող է համարվել հասարակական կարծիքի մանիպուլյացիայի փորձ, ու այդ դեպքում հետապնդվելու են բոլոր այն մարդիկ ու լրատվամիջոցները, որոնք կհանդգնեն իշխանությունից տարբերվող կարծիք ունենալ։

Նիկոլ Փաշինյանի երեկվա հանձնարարությունը՝ առանց հասցեականության ու կոնկրետության, վտանգավոր քաղաքական, սոցիալական հետևանքներ է ունենալու, ու դա արդեն իսկ տեսանելի է անզեն աչքով։

Ի պատիվ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի, նա կառավարության նիստից հետո առավել հավասարակշռված էր իր գնահատականների մեջ, իսկ մանիպուլ յացիայի առումով, կարելի է ասել, ուղղակի շրջանցեց հարցը: 

Իրականում այնպիսի տպավորություն է, որ գործ ունենք վարչապետի՝ զայրացած պահին տրված հերթական «պատին ծեփելու» հրամանի հետ, որի կիրառման գոնե մոտավոր մեխանիզմները չկան: Ընդ որում, չկան ոչ միայն մեզ մոտ, այլև աշխարհում:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal