Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Երբ ունես թեր­զար­գա­ցած տնտե­սու­թյուն, շի­նա­րա­րու­թյու­նում ֆի­նան­սա­կան մի­ջոց­նե­րի ներդ­րու­մը դան­դա­ղեց­նում է դրա զար­գա­ցու­մը»

INTERVIEW

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կանգնած է շինարարական բումի նախաշեմին: Հայտարարությունից հետո փորձագետները, նախկին պաշտոնյաները մեկնաբանեցին այն՝ շեշտելով, որ բնակարանային շինարարությունը, որի մասին խոսվում է, իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: Բացի դա, տնտեսության զարգացումը չպետք է հենվի բացառապես շինարարության վրա:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում ասում է, որ շինարարությունը գործունեության կարևոր ոլորտ է, որի միջոցով տնտեսական առաջընթացի խնդիրներ են հետապնդվում: «Շինարարության արդյունքում կառուցվում են նոր, ավելի արդիական ձեռնարկություններ: Դրա մեջ մեծ է նաև սոցիալական գործոնը: Քաղաքացիները, որոշակի եկամուտների պայմաններում, հակված են ունենալ կենցաղային ավելի բարելավված պայմաններ: Ֆինանսական ճգնաժամից հետո շինարարությունը տնտեսական զարգացման և աճի կարևոր գործոն դարձավ մեր երկրում մինչև 2008 թվականը: Դրանից հետո այս գործառույթը կասեցվեց, չունեինք աճ: Հիմա հավանականությունը փոքր չէր, որ շինարարության առումով պետք է ունենայինք մեծ առաջընթաց: Այս պարագայում շինարարության զարգացումը կամ դրա նկատելի մակարդակները զարմանալի չեմ համարում: Սա կարող է խթան դառնալ տնտեսական այլ գործունեություն զարգացնելու համար», - նշում է տնտեսագետը: 

Մտահոգություն կա, որ երկրի ֆինանսական հիմնական միջոցները ուղղվում են միայն բնակարանաշինությանը, իսկ այս ոլորտն իր մեջ որոշակի ռիսկեր է պարունակում: Պարոն Բոստանջյանն այս տեսակետի հետ համակարծիք է: «Ռիսկերը միշտ կան: Տնտեսական զարգացումը և աճը պետք է որակական առումով ունենան իրենց ցանկալի ուղղությունները: Չէի ասի, թե շինարարությունը դրա մեջ առաջինն է: Կա տեխնոլոգիական զարգացում, գործունեության արդիական ուղղություններ: Բնականաբար, շինարարությունը, ինչ-որ տեղ լինելով խթան, միևնույն ժամանակ ռիսկեր է պարունակում, որովհետև եթե մեր ֆինանսական սուղ միջոցներն ուղղվում են շինարարությանը, հատկապես բնակարանաշինությանը, ըստ էության, ռացիոնալ չենք օգտագործում այդ հնարավորությունները, որպեսզի զարկ տանք տնտեսության ավելի առաջադեմ ուղղություններին»:

Զրուցակիցս շեշտում է՝ ցանկացած մարդ հոգեբանորեն իր բարեկեցությունը լավացնելու ձգտում ունի. երկրի զարգացման ընդհանրական միտքը սուբյեկտի մոտ մղված է հետին պլան: «Այդ պարագայում մարդ արարածը ցանկանում է մեքենա, ավելի լավ բնակարան ունենալ: Դա վատ չի, բայց մյուս կողմից, երբ ունես թերզարգացած տնտեսություն և գյուղատնտեսություն, շինարարության ուղղությամբ ֆինանսական միջոցների և ռեսուրսների ներդրումը, ըստ էության, նորից դանդաղեցնում է զարգացումը: Հենց սրանով են պայմանավորված այն ռիսկերը, որոնց մասին ասել են մի շարք մասնագետներ»: 

Այս դեպքում կառավարությունը ի՞նչ ճանապարհով պետք է գնա զարգացում ապահովելու համար: Տնտեսագետի կարծիքով, առաջնահերթ ուղղությունները մի քանիսն են. «Իմ համոզմամբ, Հայաստանի պարագայում ուղղությունների ընտրությունը մեծ դժվարություն չի ներկայացնում: Հաշվի առնելով աշխարհաքաղաքական մեր ոչ բարենպաստ դիրքը, մեր տնտեսության ոչ բարձր, անարդյունավետ կառուցվածքը՝ առաջին հերթին պետք է խթանենք տեխնոլոգիական զարգացումները և բացահայտ կամ ոչ բացահայտ դրանք ուղղենք մեր անվտանգության մակարդակի բարձրացմանը: Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ բոլոր դեպքերում պետք է պատրաստ լինենք ֆորս-մաժորային իրավիճակների, պատերազմների: Ռազմարդյունաբերական ուղղությունը պետք է ուժեղացնենք, առավել ևս, որ մարդկային կապիտալի առումով ունենք պոտենցիալ, որը պետք է ռացիոնալ օգտագործենք, ինչն էլ գործոն ու ազդակ կլինի մնացած ուղղությունները զարգացնելու համար: Մեր իրավիճակում ռազմական հնարավորությունների արդիականացումը, այդպիսի համալիրի զարգացումը կդառնա շարժիչ ուժ, որպեսզի կարողանանք այլ ոլորտներում հասնել հաջողության: Իհարկե, միայն սա չէ: Առաջին հերթին պետք է բարձրացնենք պետական կառավարման համակարգի արդյունավետությունը, որն, իմ կարծիքով, տվյալ պարագայում գտնվում է սարսափելի ցածր վիճակում»: 

Զրուցակիցս ընդգծում է, որ կառավարությունը չպետք է կենտրոնանա տնտեսության մեջ մեկ կամ երկու ուղղության զարգացման վրա՝ հավելելով, որ մեր դժբախտությունը կետային մտածողությունն է. «Զարգացումը պետք է սկսել բոլոր այն ոլորտներից, որոնք ապահովելու են մեր առաջընթացը: Առանձնացնել շինարարությունը, գյուղատնտեսությունը և մյուս ոլորտները, սխալ է: Պետք է համալիր մոտեցում: Մարդկային ռացիոնալ գործունեության բոլոր ուղղությունները պետք է զարգացնենք, որոնք մեզ ընձեռելու են հնարավորություն մեր տնտեսությունն ավելի ժամանակակից դարձնել: Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք՝ և՛ ընդերքի, և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության, և՛ շինարարության»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal