Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտ­նի չէ, թե կա­ռա­վա­րու­թյու­նը ինչն է սուբ­սի­դա­վո­րում

INTERVIEW

«Այն, որ Նիկոլ Փաշինյանը Երևան-Գյումրի երթուղին սպասարկող նոր էլեկտրագնացքի առաջին ուղևորն է, կարելի է գնահատել որպես հաջողված PR ակցիա, որը նպատակ է հետապնդում փոքր-ինչ շտկել կառավարության և Հարավկովկասյան երկաթուղու միջև «թավշյա հեղափոխությունից» հետո ստեղծված լարված հարաբերությունները:

Ողջունելի է, իհարկե, որ Հայաստանի երկաթուղու կոնցեսիոները վերջին շրջանում շարժակազմի մոդեռնիզացման քաղաքականություն է որդեգրել, և արդեն ուղևորափոխադրումների ոլորտում քիչ թե շատ ներկայանալի տեսք ունի: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով հանրապետության ուղևորափոխադրումների կառուցվածքում երկաթուղու չափազանց ցածր տեսակարար կշիռը՝ մոտ 0,2 տոկոս, այսօր անհրաժեշտ է օրակարգ բերել կոնցեսիոն պայմանագրի «Ուղևորափոխադրումային ծառայությունների մատուցում» հոդվածի վերանայման հարցը»,- ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է «Էներգետիկ անվտանգության ինստիտուտի» տնօրեն Վահե Դավթյանը:

Մեզ հետ զրույցում ինստիտուտի տնօրենը նշեց, որ 2008 թ. ՀՀ կառավարության և ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրում առկա է մի դրույթ, համաձայն որի, մինչև 2036 թ. ՀՀ պետական բյուջեից պետք է ուղևորափոխադրումների վնասների փոխհատուցում իրականացվի: 2016թ.-ից սկսած ընկերության փոխադրումների արդյունքում ձևավորված վնասների սուբսիդավորման չափը կազմում է 30 % :

«Կարելի է ասել, որ սա ընդունված միջազգային պրակտիկա է, սակայն պետք է հաշվի առնել, որ երբ խոսում ենք միջազգային պրակտիկայից, ապա ԱՊՀ երկրներում հիմնականում սուբսիդիաներ են իրականացվում այն դեպքերում, երբ ընկերությունն ունենում է որոշակի սոցիալական գործառույթներ և ուղևորափոխադրումների ընդհանուր կառուցվածքում այդ բաղադրիչը հասնում է 15-20 %-ի: Հայաստանի դեպքում, ցավոք, մենք չենք կարող խոսել նման ցուցանիշների մասին: Բավական է նայել ցուցանիշները և տեսնել, որ հանրապետության ընդհանուր ուղևորափոխադրումների տեսակարար կշռում երկաթուղուն բաժին է ընկնում ընդամենը 0,2 %: Եվ, բնականաբար, տրամաբանական հարց է ծագում, թե այս պարագայում ինչն է պետությունը սուբսիդավորում: Ուստի, ես կարծում եմ, որ այսօր հույժ անհրաժեշտ է օրակարգ բերել կոնցեսիոն պայմանագրի առանձին դրույթների և, մասնավորապես, սուբսիդավորման մասին հոդվածների վերանայման կամ խմբագրման հարցը»,- ասաց Վ. Դավթյանը:

Փորձագետը նշեց նաև, որ Հայաստանը տարեկան բյուջեից մոտ 1-1,5 մլն ԱՄՆ դոլար սուբսիդավորում է իրականացնում, ուստի պետք է որպես պահանջատեր հանդես գա և հստակեցնի, թե 3, 5 կամ 10 տարի հետո, կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով երկաթուղու ակտիվությունն ուղևորափոխադրումների ծավալում ինչքան պետք է կազմի:

«Երբ խոսում ենք երկաթուղային ուղևորափոխադրումների մասին, պետք է նաև հիշենք, որ Հայաստանում առկա է էներգետիկ հզորությունների ավելցուկ: Այսինքն, մենք ունենք նաև էլեկտրաէներգիայի սպառման խնդիր, և հարկավոր է երկաթուղու զարգացումը կապակցել էներգետիկ համակարգի զարգացման հետ, որպեսզի այն ավելի շահեկան դառնա: Եվ առհասարակ պետք է հաշվի առնել, որ երկաթուղու զարգացումը բխում է Հայաստանի տրանսպորտային անվտանգության ապահովման և սպասարկման շահերից: Այսինքն, շատ կարևոր է հասկանալ, որ եթե սուբսիդավորում ենք, ապա ի՞նչն ենք սուբսիդավորում՝ ողջ ուղևորափոխադրումների 0,2 %-ը, թե՞ որպես պայմանագրի կողմ համաձայնում ենք նույն չափով սուբսիդավորել՝ պահանջ դնելով, թե երկաթուղային փոխադրումները Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքում ինչ զարգացում պետք է ունենան: Այսինքն, պետության կողմից պետք է հստակ նպատակադրում լինի, որը վերջին տասնամյակի ընթացքում չի եղել»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal