Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Դրա համար ուժեղ հիմքեր և միջոցներ կան, և ոչ միայն Ռուսաստանում

INTERNATIONAL NEWS

regnum.ru-ն «Թբիլիսին նպատակ ունի գահընկեց անել Ալիևին. Վրաստանը փքվել է աշխարհաքաղաքական նկրտումներից» վերնագրով հոդվածում գրում է, որ վերջերս Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը ՆԱՏՕ-ի ստեղծման 70-ամյակի կապակցությամբ իր տեսաուղերձում հայտարարել է, որ «Ադրբեջանը ՆԱՏՕ-ի կարևոր և հուսալի գործընկերն է», և «դա արտացոլվում է Ադրբեջանի կողմից Աֆղանստանում անվտանգության ապահովման համար զորքերի մատակարարման համար երթուղիների տրամադրման հարցում, ինչպես նաև գլոբալ ահաբեկչության և թմրադեղերի թրաֆիքինգի դեմ պայքարում արժեքավոր ներդրումով»: 

Հետո ավելացրել է, որ իրենք այստեղ են՝ Բաքվում ԱՄՆ դեսպանատանը, և փնտրում են նոր ճանապարհներ, որպեսզի իրենց երկրները համագործակցեն ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ ողջ աշխարհում խաղաղությանը և կայունությանը նպաստելու և պահպանելու համար»: 

Միևնույն ժամանակ, անդրադառնալով ՆԱՏՕ-ին  միանալու ցանկություններ ունեցող գործընկերներին՝ նա նշել է միայն Վրաստանին և Ուկրաինային: Ավելին, անհայտ է, թե արդյո՞ք Բրյուսելը հրավեր ուղարկել է Բաքվին՝ մասնակցելու այդ համաժողովին: Սակայն փաստ է, որ ո՛չ Ադրբեջանը և ո՛չ էլ Հայաստանը այնտեղ ներկայացված չէին: Անդրկովկասից «ճիշտ ժամանակին» Վաշինգտոնում էր հայտնվել միայն Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանին և, ըստ վրացական ԶԼՄ-ների, ելույթ ունեցել դաշինքի ընդլայնման հարցերով: Սպիտակ տան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքում նա հայտարարել է, որ «ամերիկյան կողմը վերահաստատել է իր անխախտ աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան և եվրոպական ինտեգրման գործընթացին, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»: Նկատի առնելով այս ամենը՝ զարմանք են առաջացնում այս հարցում ադրբեջանական որոշ փորձագետների մեկնաբանությունները: 

Այսպիսով, Բաքվի քաղաքագետների ակումբի ղեկավար Զաուր Մամեդովը ասել է, որ «ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը իր ելույթում ընդգծել է Ադրբեջանը, անդրադարձել Ադրբեջան-ՆԱՏՕ հարաբերություններին, Ադրբեջանին համարել ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր», ինչը ցույց է տալիս իրենց երկրի կարևորությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի համար, ընդ որում, ըստ քաղաքագետի, հետագայում դաշինքը կարող է ակնկալել փոխադարձություն այդ իմաստով, քանի որ փաստն այն է, որ ՆԱՏՕ-ն ընդլայնվում է, և այս ընդլայնումը արդեն հասել է Սև ծովի ավազան, իսկ Վրաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցությունն է: Ըստ Մամեդովի, բնականաբար, դաշինքի հիմնական նպատակն է հասնել Հարավային Կովկասի երկրների անդամակցությանը: Այսինքն, բացի Վրաստանից, դա վերաբերում է նաև Ադրբեջանին և Հայաստանին, թեև կասկածելի է, որ նման եզրակացության կարելի է հանգել Ստոլտենբերգի խորհրդանշական բնույթի հայտարարությունից, սակայն Մամեդովը նշել է մի կարևոր նախադրյալ՝ Վրաստանը Արևմուտքի աչքերին փորձում է իրեն ներկայացնել որպես Անդրկովկասի առաջնորդ: Ի դեպ, Վրաստանի արտգործնախարարը արգենտինական «Clarin» հրատարակությանը տված հարցազրույցում ասել է, որ «եթե քարտեզին եք նայում, հասկանում եք Վրաստանի դիրքի առավելությունները: Այն գտնվում է Սև և Կասպից ծովերի միջև, հիմնական նավթամուղները գտնվում են նրա տարածքում, այն Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա է տեղափոխում գազի և նավթի ողջ հարստությունը: Բացի այդ, Վրաստանը չափազանց կարևոր է ծովի ելք չունեցող ութ երկրների համար: Այսօր մեր երկիրը ժողովրդավարական արժեքների և ազատությունների ոլորտում առաջատարն է, և մենք հպարտ ենք դրա համար»: 

Ընդ որում, Վրաստանը հայտարարում է, որ եթե Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ից, պատրաստ է դաշինքում գրավել նրա տեղը: Սակայն եթե այդ պահին ստիպված լինեն սպասել երկար ժամանակ, ապա Թբիլիսին պատրաստ է ընդունել դաշինք մտնելու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի առաջարկած «կիպրոսյան մոդելը»: Վրաստանի ընդդիմադիր «Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ,Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի խոսքերով, «դա ենթադրում է, որ Կիպրոսը 2004 թվականին, չնայած բաժանված էր երկու մասի, ընդունվել է Եվրամիություն», և «Ռասմուսենը Վրաստանին առաջարկում է այդ մոդելը ոչ թե ԵՄ-ի, այլ ՆԱՏՕ-ի համար»: Նման կերպ «թիկունքը» ամրապնդելուց հետո Վրաստանը մտադիր է «ժողովրդավարություն արտահանել տարածաշրջան», որը վաղուց է առկա Պենտագոնի ծրագրերում: Բայց Հայաստանը արդեն ունի իր սեփական «ժողովրդավարը»` վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով, ստացվում է, որ խոսքը միայն Ադրբեջանի մասին է: Տարօրինակ պատկեր է ստացվում. Բաքուն Վրաստանին մատակարարում է նավթ և գազ, փոխարենը ստանում «ժողովրդավարություն» այն պոտենցիալ սպառնալիքով, որ կխափանվի Վրաստանի տարածքով Ադրբեջանից Թուրքիա անցնող խողովակաշարերի շահագործումը: Այս ամենի աշխարհաքաղաքական ենթատեքստը ենթադրում է Վրաստանի և Արևմուտքի նույն հետաքրքրությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի լուծման սցենարում, այն է՝ ստատուս քվոյի պահպանում, «կուրորեն» ռուսական «խաղաքարտի» խաղարկում` լարվածություն ստեղծելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, թույլ չտալով հատկապես Բաքվի՝ Մոսկվայի հետ համատեղ վրացական ուղղությամբ հակախաղ իրականացնելը: Ի դեպ, սա այն հիմնական ուղղությունն է, որը մի կողմից վրաց-ադրբեջանական հարաբերություններում նկատելի բարդացման է բերել, մյուս կողմից՝ ադրբեջանա-ռուսական մերձեցման, ինչպես նաև նպաստել է Մոսկվայի փորձերին՝ փոխադարձ ընդունելի տարբերակով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար: Այնուամենայնիվ, Թբիլիսին այնքան հպարտ է իր աշխարհագրությամբ, որ դա կարող է նրա հետ դաժան կատակ խաղալ: 

Նկատի ունենք այն, որ եթե Վրաստանը իր արևմտյան գործընկերների հետ միասին այսքան բացահայտորեն նկարում է Անդրկովկասի ապագայի տեսլականը և ցանկանում է ուղղակիորեն հարվածել Ռուսաստանին և նրա տարածաշրջանային դաշնակիցներ Ադրբեջանին և Հայաստանին, ապա մենք իրավունք ունենք խոսելու Թբիլիսիին հասանելիք հնարավոր հակահարվածի մասին: Իսկ դրա համար ուժեղ հիմքեր և միջոցներ կան, և ոչ միայն Ռուսաստանում:

Կամո Խաչիկյան

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal