Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ներ­կա­յումս ԵԿՄ-ն ավե­լի նման է հեր­թա­կան հ/կ-ի

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Փաշինյանը հսկողության տակ վերցրեց «Երկրապահին». վերելքի և անկման պատմությունը» վերնագրով հոդվածում գրում է, որ Երևանում «Երկրապահ» կամավորականների միության արտահերթ համագումարում կազմակերպության ղեկավարի պաշտոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սերտ գործընկեր Սասուն Միքայել յանի ընտրվելը փաստացի վկայում է վետերանների «կորպորացիայի» անցումը Հայաստանի վարչապետի վերահսկողության տակ: Միևնույն ժամանակ, «Երկրապահի» նախագահ դարձավ մարդ, որը դեռ անցյալ տարվա հունիսին հայտարարել էր, որ չի հավակնում այդ պաշտոնին՝ նույնիսկ եթե իրեն խնդրեն ստանձնել այն: Լրիվ հասկանալի է երբեմնի հասարակականքաղաքական տեսակետից ամենակարող կազմակերպություն հանդիսացող «Երկրապահի» անդամների տրամաբանությունը: Գոյատևելու համար օդի պես անհրաժեշտ են ռեսուրսներ և քաղաքական աջակցություն: Ի վերջո, «Երկրապահի» նախկին ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը հզոր հարված է հասցրել վետերաններ դարձած ղարաբաղյան պատերազմի կամավորների «կաստայի» ազդեցությանը և հեղինակությանը: «Երկրապահ» կամավորականների միությունը ստեղծվել է 1993 թվականին և միավորում է ղարաբաղյան պատերազմի վետերաններին: ԵԿՄ հիմնադիր և առաջնորդ Վազգեն Սարգսյանի՝ Հայաստանի խորհրդարանում ահաբեկչական ակտի հետևանքով 1999 թ. զոհվելուց հետո կազմակերպությունը ղեկավարում էր նրա գործընկեր, գեներալ Մանվել Գրիգորյանը: Սակայն վերջինս անցած տարվա հունիսին ձերբակալվել է հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում, և դրանից հետո «Երկրապահի» ղեկավարի պաշտոնը մնացել էր թափուր: Մյուս կողմից, Ադրբեջանի հետ «խաղաղության գործընթացի» ակտիվացման ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար չափազանց կարևոր է վետերանների կազմակերպության նկատմամբ հսկողություն ունենալը՝ կապված Իլհամ Ալիևի հետ բանակցային գործընթացում քննարկումներից գործնական փուլ անցնելու դեպքում կազմակերպության անդամների կողմից հնարավոր կտրուկ և անկանխատեսելի գործողությունները բացառելու ցանկության հետ: Սրանով էլ, ըստ երևույթին, բացատրվում է Սասուն Միքայելյանի՝ «իր սեփական կամքին հակառակ» նշանակումը որպես «Երկրապահի» ղեկավար: Ներկայումս կամավորականների միությունը կորցրել է իր նախկին ժողովրդականությունը: Կազմակերպության նախկին ղեկավար Մանվել Գրիգորյանը, որը ժամանակին ազդեցիկ գործիչ էր, ներկայումս ձերբակալված է և մեղադրվում է ապօրինի զենք պահելու և ուրիշի գույքի յուրացման մեջ: Մեղադրանքների և հանրային վրդովմունքի ծանրության ներքո կազմակերպությունը երկար ժամանակ չէր գտնում իրեն և փնտրում էր նոր առաջնորդ: Նման կարևոր և ազդեցիկ կառույցի անկումը ունի մի քանի պատճառներ, այդ թվում՝ կազմակերպության աստիճանական վերափոխումը բիզնես կառուցվածքի, Հայաստանում ընդհանուր քաղաքական «եղանակի» փոփոխությունը, սերնդափոխությունը և, վերջապես, վերջին 15-20 տարիների ընթացքում երկրում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ «Երկրապահի» փոփոխվող դիրքորոշումը: Ներկայումս ԵԿՄ-ն ավելի նման է հերթական հ/կ-ի, քան թե ազդեցիկ կառույցի, որը վճռորոշ պահերին կարող է (ինչպես նախկինում) դառնալ երկրի համար ճակատագրական գործընթացների որոշման լոկոմոտիվ: 1999 թվականի հոկտեմբերին խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ Վազգեն Սարգսյանի ողբերգական մահից հետո «Երկրապահը» սկսել է աստիճանաբար հեռանալ Հայաստանի քաղաքական իրադարձությունների էպիկենտրոնից: Այս իրադարձությաը նախորդ ամբողջ ժամանակաշրջանում (1994-1999թթ.) զինվորականների ձեռքում էր կենտրոնացած երկրի կառավարման և գործարարության բոլոր լծակները: Անգամ 1998 թվականին Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերընտրությունից երկու տարի անց վետերանների «կաստան» իրականացրեց «պալատական հեղաշրջում», որի արդյունքում Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, իսկ այդ պաշտոնում ընտրվեց պատերազմի մասնակից և Ղարաբաղյան շարժման առաջնորդներից Ռոբերտ Քոչարյանը: Այս «փափուկ հեղաշրջման» պատճառը Ղարաբաղը և նրա շուրջ ընթացող գործընթացներն էին, քանի որ զինվորականները կոշտ դիրքորոշում էին զբաղեցրել: Մինչև վերջերս Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում էր Հայաստանի միակ «քաղաքացիական նախագահը», այսինքն՝ միակը, որն անմիջականորեն ղարաբաղյան պատերազմի մարտերին չէր մասնակցել: Հայաստանի ներկայիս ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որը նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» ընթացքում մորուքն էր աճեցրել և, ըստ երևույթին, չի էլ պատրաստվում այն սափրել, նույնպես «քաղաքացիական նախագահ» է: Պատերազմից հետո ԵԿՄ-ում դադարել էր մարտական անցյալով նոր անդամներով համալրումը, հետո կազմակերպությունը աստիճանաբար վերածվել էր գործարար համայնքի, բայց ներկայումս այն լիովին ապակողմնորոշված է: Մարտական անցյալը և «Քաջության համար» մեդալները այլևս չեն ծառայում որպես անցաթուղթ դեպի բիզնես: Այժմ բիզնեսի հաջողությունը կախված է տնտեսական իրականությունից և անձնական գործարար ունակություններից: Միևնույն ժամանակ, մինչև ղարաբաղյան հակամարտությունը չկարգավորվի, զինված ուժերի ազդեցությունը Հայաստանի քաղաքականության վրա մնալու է շատ բարձր մակարդակի: Ներկայումս էլ հայկական քաղաքական իրականության մեջ ռազմական վերնախավի ձայնը շարունակում է ունենալ կարևոր, բայց ոչ վճռորոշ նշանակություն: Իսկ ներքաղաքական գործընթացներից Ղարաբաղը արհեստականորեն հանելու փորձերը դատապարտված են ձախողման, քանի որ ադրբեջանական բանակի յուրաքանչյուր կրակոցով կամ ճակատային գծում իրավիճակի սրացմամբ Ղարաբաղը վերադառնալու է հայոց քաղաքականության էպիկենտրոն:

Կամո Խաչիկյան

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure