Yerevan, 09.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ֆաստ կրեդիտ կապիտալ»-ում ավազակային հարձակման գործի նախաքննությունն ավարտվել է

SOCIETY

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի Ավան մասնաճյուղում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս: Մեղադրանք է առաջադրվել Աբովյան քաղաքի՝ 29-ամյա բնակչին:

Քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018 թվականի ապրիլի 2-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Աբովյան քաղաքի բնակիչը՝ ծնված 1989 թվականին, դիմակավորված, «Մակարով» տեսակի 4,5մմ տրամաչափի՝ իր անվամբ հաշվառված օդաճնշիչ ատրճանակով, նռնականման կրակայրիչով, էլեկտրաշոկով և արցունքաբեր գազ արձակող սարքով զինված, մուտք է գործել Երևան քաղաքի Խուդյակով փողոցում գործող «Ֆաստ կրեդիտ կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գրասենյակ և հաճախորդի ու աշխատակիցների կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել դրամարկղում առկա գումարը։  Աշխատակիցը, սպառնալիքներն իրական ընդունելով և սրահում գտնվողների կյանքի և առողջության համար իրական վտանգ զգալով, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին է տվել դրամարկղում առկա առանձնապես խոշոր չափերի ընդհանուր՝ 6 341 000 ՀՀ դրամ կանխիկ գումարը:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրեական  գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են նույն անձի կողմից կատարված հանցավոր այլ դրսևորումներ ևս:

Մասնավորապես՝ պարզվել է, որ 29-ամյա տղամարդը, 2015 թվականից մինչև 2018թթ. ընկած ժամանակահատվածում աշխատելով ՍՊ ընկերությունում, սրճեփ սարքեր վարաձակալությամբ վերցնելու վերաբերյալ պայմանագրեր է կնքել հիշյալ ՍՊ ընկերության տնօրենի հետ, վաճառել դրանք, իսկ ստացված գումարը՝ յուրացրել:

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Աբովյան քաղաքի բնակիչը թվով 7 տարբեր տեսակների սրճեփ  և 1 քաղցրավենիք և խմիչք տրամադրող սարքերը առանց ՍՊ ընկերության տնօրենի գիտության  վաճառել է տարբեր անձանց՝ այդկերպ յուրացնելով ՍՊ ընկերրությանը պատկանող, վարձակալության պայմանագրերով իրեն վստահված ընդհանուր առանձնապես խոշոր չափերի՝ 13 940 000 ՀՀ դրամ արժողությամբ ուրիշի գույք:

Բացի այդ, 29-ամյա տղամարդը, ՍՊ ընկերության տնօրենի անունից, վերջինիս փոխարեն և առանց նրա գիտության, կազմել է իրավունք վերապահող, սրճեփ սարք վաճառելու վերաբերյալ ակնհայտ կեղծ առքուվաճառքի պայմանագիր՝ իր ձեռագրով կատարելով գրառումներ, այն կնքելով հիշյալ ՍՊԸ-ի պահեստապետի կնիքով և ստորագրելով ՍՊԸ-ի տնօրենի փոխարեն:

Նախաքննության ընթացքում իրականացված միջոցառումների արդյունքում յուրացման եղանակով հափշտակված սարքերից  6-ը հայտնաբերվել են:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված  29-ամյա տղամարդուն նախկինում առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է և լրացվել. նրան նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա  նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

 

"Amio Era". Education is a chance to change life! Ucom's fixed network is launched in Artashat “By Your Side”: IDBank's new support program for displaced Artsakh citizens The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded