Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Այսօրվա կաբինետը երկարաժամկետ խնդիրների առումով կարծես ո՛չ ռեսուրս ունի, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կարողություն»

INTERVIEW

Ընթացիկ պատկեր և երկարաժամկետ փոփոխություններ: Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի դիտարկմամբ, նշված երկու հանգամանքները պետք է տարբերակել: 

Տնտեսագետը ընթացիկ պատկերի մեջ է դիտարկում վերջերս արձանագրված ցուցանիշները: Օրինակ, պետական բյուջեի հավաքագրումների պլանի գերակատարում, ավել տպված ՀԴՄ-ներ:

«Բարելավումները նախևառաջ տնտեսական ակտիվության աճի արդյունք են, երկրորդը ստվերի բացահայտումն է: Բայց երբ խնդրին ավելի երկարաժամկետ ենք նայում, ապա ստվերի կրճատմանը, ստվերում գործողների եկամուտները հարկելուն զուգընթաց ընդհանուր տնտեսական դաշտի վրա պետք է հարկային բեռի թեթևացում լինի: Սա դեռ չենք տեսնում, և խնդիրը հենց այդտեղ է: Բացի այդ, շրջանառությունները, որոնք տասնամյակներով չեն հարկվել, պետք է հարկային դաշտ բերվեն: Այլ հավասար պայմաններում հնարավոր է հարկային մուտքերի անկում լիներ, բայց իրականում մենք հակառակն ենք տեսնում: Սա է բացը»,-նշեց տնտեսագետը:

Նրա խոսքով, բուժելու համար նախ ախտորոշում է պետք:

«Անհրաժեշտ է առանձնացնել այն հիմնական ուղղությունները, որոնց վրա ազդելով՝ պետք է առաջ գնալ: Բայց տնտեսական քաղաքականությունն այսօր վերստին շարունակում է մնալ նեոլիբերալ, իրադրային, կարճաժամկետ պարադիգմի մեջ: Երկարաժամկետ խնդիրների լուծման առումով դեռ քայլեր չեն արվում: Այսօր, թերևս, իշխանությունը նույն ծուղակում է, ինչում նախորդներն էին: Կառավարությունն այսօր ստիպված է լուծել օրվա խնդիրները՝ բյուջետային մուտքեր հավաքագրել, ռազմական, սոցիալական ծախսեր անել, բայց այսօրվա կաբինետը երկարաժամկետ խնդիրների առումով կարծես ո՛չ ռեսուրս, ո՛չ ժամանակ, ո՛չ էլ կարողություն չունի: Սա վերաբերում է նաև խորհրդարանին, որի մեծամասնությունն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն են: Ռազմավարական օրակարգ պետք է ձևավորել և օրենսդրությունն ու ենթաօրենսդրական ակտերի ողջ համակարգը ձերբազատել կոռուպցիոն քողարկված սխեմաներից: Տասնամյակներ շարունակ օրենքների մեջ կոռուպցիոն մեխանիզմներ են եղել: Եղել են նաև արտոնյալներ, որոնք ունեցել են գերշահույթներ ու չեն վճարել հարկերը»,նշեց Ա. Մարգարյանը՝ մատնանշելով հատկապես մրցակցային շուկաները:

«Խոսքը նաև հանրային ծառայությունների ոլորտների մասին է: Այդ համակարգերում շատ մեծ գերշահույթներ են գոյանում, իսկ իշխանությունը դեռևս չի էլ մոտեցել այդ խնդիրներին: Այդ համակարգերը շարունակում են կորզել իրենց գերշահույթները, իսկ խնդիրը դեռ օրակարգ չի մտել: Եթե օրակարգում լիներ, մենք գնային ստատուս քվոյի, ինչպես նաև եկամտային ստատուս քվոյի փոփոխություն կունենայինք»,-ասաց նա՝ նկատելով, որ մինչդեռ քննարկվում է Հարկային օրենսգիրք և, չգիտես ինչու, բոլորը կենտրոնացել են եկամտային հարկի դրույքաչափը փոխել-չփոխելու պարզունակ սխեմայի վրա: 

«Այնինչ պետք է ավելի լայն դիտանկյունից նայել. ընդհանուր եկամուտը կամ նոր արժեքը՝ հավել յալ արդյունքը, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվել, ինչպիսի՞ համամասնությամբ է տրոհվում այժմ և ինչպիսի՞ն պետք է լինի ապագայում: Այսպիսի հարց չի քննարկվում, որովհետև նախ պետք է կարողություն ունենալ այդ խնդրի մեջ խորանալու համար»,-հավելեց տնտեսագետը: 

Երրորդ ուղղությունը, նրա խոսքով, սոցիալական քաղաքականությունն է:

«Մենք ինչպիսի՞ հասարակություն ունենք ներկա պահին, այն ինչպիսի՞ն է լինելու վաղը: Նկատի ունեմ եկամուտների կամ ունեցվածքի բևեռվածության ինչպիսի՞ պատկեր ունենք: Այսպիսի հարցեր ևս չեն դրվում, օրենսդրական նախաձեռնություններ ևս չկան, անգամ իրատես գնահատականներ չեն տրվում: Վիճակագրությունը պետք է արդեն այդ հարցերին մոտենա: Օրինակ՝ կրթության, գիտության ոլորտների ֆինանսավորումը մնացորդայի՞ն է մնալու, թե՞ դառնալու է դոմինանտ: Մենք նման մոտեցումներ չենք տեսնում»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Վերադառնալով ընթացիկ և երկարաժամկետ պատկերներին՝ նա հավելեց. «Եթե մակրոտնտեսական ցուցանիշների մասին ենք խոսում, ապա, այո, կայունության տիրույթում է: Այդ առումով կան իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը խոհեմ չէ: Եթե այդպես չլիներ, սարսափելի գնաճ, ինչպես նաև փոխարժեքի սարսափելի անկում կունենայինք, որոնք չունենք: Թեև նման իրավիճակ չունենք, բայց խնդիրը հետևյալն է. այսօրվա կառավարությունը հեղափոխական լոզունգներով է եկել և պետք է այնպիսի օրակարգեր ու համակարգեր ձևավորի, որոնք որակապես կփոխեն իրավիճակը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal