Yerevan, 06.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նույնիսկ նորմալ երևույթ կլիներ նոր Հայաստանի համար, բայց...

ANALYSIS

Դժվար էր կանխատեսել, որ տրանսգենդերի ելույթի թեման ներքաղաքական նոր զարգացումների, իշխանության ու ԲՀԿ-ի առճակատման պատճառ է դառնալու։ Ընդհանրապես՝ խնդիրը քննարկվեց մակերեսային հարթության վրա ու այնպիսի տպավորություն է, որ քաղաքական սուբյեկտներն՝ օրակարգի բացակայության պատճառով, «տրանսգենդերային» կրքերը դարձրեցին միավորներ հավաքելու միջոց։

Բանը հասավ նրան, որ նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ի առաջ դրեց՝ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի պաշտոնավարման նպատակահարմարությունը քննարկելու հարցը։ Փաշինյանը կարծում է, որ Զոհրաբյանի վարքագիծը խորհրդարանական լսումների ժամանակ չի պատշաճում նրա կարգավիճակին՝ տողատակում հասկացնելով, որ ԲՀԿ պատգամավորը տրանսգենդերի թեմայով պրովոկացիա է կազմակերպել «Իմ քայլը» դաշինքի դեմ։ Իհարկե, յուրաքանչյուրն ունի կարծիքի իրավունք, սակայն այս դեպքում առաջանում են մի քանի սկզբունքային հարցեր։ Եթե, օրինակ, Փաշինյանը կարծում է, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահն իրավունք չունի նման խտրական վերաբերմունք ցուցաբերել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների հանդեպ, ապա հենց նույն հարցազրույցում ինչո՞ւ է մեկ այլ կուսակցության որակում «գեյ ակտիվիստ» պիտակով։ Դարձյալ ստացվում է նույն պատկերը՝ Փաշինյանին ու նրա շրջապատին թույլատրելի է ինչ-որ բան, որը տաբու է մյուսների համար։

Կամ՝ ո՞րն է Նաիրա Զոհրաբյանի կազմակերպած պրովոկացիան, եթե «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը բազմաթիվ հարցազրույցներում հաստատում է, որ հասարակական կազմակերպություններին հրավիրելու նախաձեռնությունն իրենն է։ Արդյո՞ք սա հերթական իրավիճակն է, երբ վարչապետին սխալ են զեկուցել, կամ նա ի սկզբանե որոշել է «մեղավորին», ու այնքան էլ էական չեն օբյեկտիվ փաստերը։

Սակայն շատ ավելի սկզբունքային է այն հարցը, որ խորհրդարանական համակարգ ունեցող երկրում գործադիր իշխանության ղեկավարն, ըստ էության, պահանջում է օրենսդիր մարմնի հանձնաժողովներից մեկի ղեկավարի հրաժարականը։ Սա հակասում է ոչ միայն ժողովրդավարության չափանիշներին, այլ նաև քաղաքական էթիկայի կանոններին։

Արդյո՞ք տրանսգենդերի ելույթի հետ կապված սկանդալը իշխանություն-ԲՀԿ առճակատման պատճառ դարձավ, թե՞ սա ընդամենն առիթ էր, ու Գագիկ Ծառուկյանի թիմը Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատի հերթական թիրախն է, մանավանդ, որ Նաիրա Զոհրաբյանի ընդդիմադիր կեցվածքը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ կարող էր և «չներվել» նրան։ Բացի այդ, վերջին շրջանում Գագիկ Ծառուկյանը մի քանի առիթներով քննադատել էր կառավարության կադրային ու տնտեսական քաղաքականությունը։

Ինչևէ, դժվար է ասել, թե որոնք ենք այն մոտիվները, որոնք Փաշինյանին դրդում են գնալ առճակատման։ Փաստն այն է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կարճ փակ նիստ է արել՝ քննարկելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը տրանսգենդերի ելույթի և Նաիրա Զոհրաբյանի արձագանքի հետ կապված միջադեպին: Նիստից հետ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ իրենց քաղաքական թիմի ու քաղխորհրդի գնահատականով՝ Նաիրա Զոհրաբյանն ունի անհրաժեշտ բոլոր մասնագիտական որակները, որպեսզի իրականացնի կանոնակարգով իրեն սահմանված գործառույթները։ Ավելի ուշ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Արմավիրի մարզի խաղողագործների հետ կայացած հանդիպումից հետո լրատվամիջոցների հետ հարցազրույցում մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ տրանսգենդերի հետ կապված պատմությունը եղել է կազմակերպված պրովոկացիա ընդդեմ «Իմ քայլը» խմբակցության: ԲՀԿ նախագահն ասել է, որ տեղի ունեցածն իրոք պրովոկացիա է, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ: Այլ խոսքով՝ ԲՀԿ-ն մերժում է Փաշինյանի հրապարակային ուղերձը ու հասկացնում է, որ ընկրկելու ցանկություն չունի, ավելին ակնարկում է, որ վարչապետը պրովոկացիայի հեղինակին փնտրի իր շրջապատում։

Եթե խնդիրը սահմանափակվեր այսքանով, ապա կարող էինք նույնիսկ արձանագրել, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական դաշտի ձևավորման բնական գործընթաց։ Ի վերջո, քաղաքական լեգիտիմությունը, ընտրությունների արդյունքները թույլ են տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը կոշտ հռետորաբանությամբ խոսեն ընդդիմախոսների հետ, մյուս կողմից՝ հասարակական տրամադրությունների բնական սեգմենտացիան ու Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի վարկանիշի որոշակի անկումը հնարավորություն է ընձեռել, որպեսզի քաղաքական դաշտի մյուս դերակատարներն ավելի մեծացնեն իրենց սուբյեկտությունը՝ «հալած յուղի» տեղ կամ հեղափոխական իմպերատիվի կարգավիճակում չընդունելով Փաշինյանի ցանկացած պահանջ կամ հորդոր։ Հետհեղափոխական իրավիճակներում հենց այս ճանապարհով է ձևավորվում քաղաքական դաշտը, այսպես են դիրքավորվում իշխանությունն ու ընդդիմությունը։ Սա նույնիսկ նորմալ երևույթ կլիներ նոր Հայաստանի համար, սակայն հենց նույն օրը ականատես դարձանք մի փաստի, որը շատերիս մոտ վերարթնացրեց տխուր հիշողությունները հին Հայաստանի մասին. ՊԵԿ-ը խոշորամասշտաբ խուզարկություններ է իրականացրել Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում։ Արդյո՞ք սա պատահականություն է կամ օրինականության հաստատման իմպերատիվից բխող գործողություն, թե՞ ճնշման միջոց քաղաքական ընդդիմախոսի նկատմամբ։ Այս հարցերի պատասխանները տակավին չունենք, սակայն քաղաքական ու սոցիալական լարվածության ուրվականը շրջում է երկրով մեկ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal