Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Չի կարող լինել պետություն առանց արդարության և արդարադատության. Արմեն Սարգսյանն այցելել է ԲԴԽ

SOCIETY

Past.am

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Բարձրագույն դատական խորհուրդ:

 

Ինչպես NEWS.am–ը տեղեկանում է  Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից, խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է իր գլխավորած կառույցի մեկ տարվա գործունեությունը և այդ առիթով պատրաստված «Տարեկան հաղորդումը», որն ամփոփում է կատարված աշխատանքը և մատնանշում դատական իշխանության բարեփոխումների ռազմավարական առաջնահերթությունները:

 

 

Հանրապետության նախագահը շնորհավորել է Բարձրագույն դատական խորհրդին՝ գործունեության մեկ տարվա առթիվ: Նշելով, որ Բարձրագույն դատական խորհուրդը և դատական համակարգը մեր երկրի ամենակարևոր ինստիտուտներից են՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Ցանկացած երկրում և մանավանդ Հայաստանում պետության նկատմամբ վերաբերմունքը ձևավորվում է նախ և առաջ հանրության վերաբերմունքից դեպի դատարան և արդարադատություն։ Չի կարող լինել պետություն առանց արդարության, չի կարող լինել պետություն առանց արդարադատության»:

 

Նախագահի խոսքով՝ պետության վերաբերմունքը դեպի հանրությունը և հակառակը՝ հանրության վերաբերմունքը դեպի իր սեփական պետությունը, չափվում են շատ պարզ չափանիշներով: Նա որպես օրինակ է բերել, թե ինչպես է փողոցում քայլող անձը վերաբերվում ոստիկանին. «Եթե ոստիկանին վերաբերվում է որպես պետության ներկայացուցչի՝ խորին հարգանքով և համապատասխանաբար ոստիկանն իրեն պահում է որպես պետության ներկայացուցիչ, ապա կա ներդաշնակություն հանրության և պետական կառույցի միջև, կա ինչ-որ իմաստով արդար կառուցված պետություն»:

 

Ըստ Արմեն Սարգսյանի, որպեսզի դատենք արդար երկիր ենք, թե ոչ, կոռուպցիա կա, թե ոչ, պետք է նայել դատարաններին, և շատ էական է, որպեսզի դատական համակարգը լինի լավագույնը, հասարակության մեջ վստահություն առաջացնի։ Այս ճանապարհին նախագահը կարևորել է բարձրագույն դատական խորհրդի, ամբողջ դատական համակարգի, յուրաքանչյուր դատավորի դերը և, իհարկե, հանրության հետ կապը:

 

Մեկ տարվա գործունեության արդյունքը գնահատելով տպավորիչ՝ նախագահ Սարգսյանը ողջունել է ներկայացված էլեկտրոնային համակարգում արհեստական բանականության տարրերի օգտագործումը: «Գովելի է, որ ինչ-որ իմաստով դասական և պահպանողական ինստիտուտը, որպիսին դատարանն է, առաջ է նայում, թե ինչպես պետք է փոխվի հանրության և աշխարհի հետ համընթաց»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ հավելելով. «Սա ճանապարհ է, որով բոլորս պետք է անցնենք, որովհետև աշխարհը շարժվում է այդ ուղղությամբ»:

 

Նախագահի խոսքով՝ դատավորի և դատական համակարգի աշխատանքը բացի միայն մեծ քանակությամբ տեղեկություններ հավաքելուց, անցնելու է հաջորդ քայլին՝ վերլուծության:«Յուրաքանչյուր դատավորի, ինչպես նաև ձեր Խորհրդի համար արհեստական բանականությունը մի քանի տարի հետո դառնալու է լավագույն բարեկամը, որովհետև հնարավորություն է տալու ձեզ շատ ավելի արդյունավետ աշխատել, վերլուծել հսկայական քանակությամբ տվյալներ: Արհեստական բանականությունը փոխելու է մեր կյանքը, և այդ փոփոխությունը մենք պետք է սկսենք այսօր», - ընդգծել է Արմեն Սարգսյանը:

 

Նախագահը Բարձրագույն դատական խորհրդին մաղթել է նորանոր հաջողություններ և վստահեցրել, որ ի դեմս նախագահական ինստիտուտի, նրանք ունենալու են լավագույն բարեկամի, որը աջակցելու է, որպեսզի Խորհուրդը կայանա, աջակցելու է, որպեսզի մեր երկրում արդարության և արդարադատության նկատմամբ վերաբերմունքն էապես փոխվի, և մենք բոլորս մեր պետության և պետականության նկատմամբ լցվենք խորը հարգանքով:

 

Հանրապետության նախագահն այնուհետև Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի ուղեկցությամբ շրջել է Խորհրդի նոր շենքում՝ ծանոթացել պայմաններին և աշխատանքի կազմակերպմանը:

 

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal