Yerevan, 30.April.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շաբաթօրյա գրական ընթերցումներ «Փաստ» օրաթերթից

CULTURE

«Փաստ» օրաթերթը նոր շարք է սկսում՝ «Շաբաթօրյա ընթերցումներ»: Արժեքներից հեռացող, մշակույթից ու գրականությունից հեռացող մեր ժամանակներում մի խոր անդունդ կա, որ պիտի կաթիլկաթիլ լցվի: Պիտի լցվի միասնական ջանքերով, գիր ու գրականության ամեն մի տողով, ամեն մի բառով: Փորձելու ենք ամեն շաբաթ օր թերթի մեկ էջ նվիրել ժամանակակից գրողներին, ներկայացնել նրանց ստեղծագործությունները: Այս գործում մեզ մեծապես աջակցում է Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը, ինչի համար շնորհակալ ենք:

 

Էլիզա Մխիթարյան

ԳԻԺ ԵՓ­ՐԵ­ՄԸ

 

Մեր դարում կորցնելը դժվար է։ Մարդիկ գուցե էլ չեն հասկանում, որ փոքրիկին խաղալիքից զրկելը լավագույն պատիժը չէ։ Չեն հասկանում, որ մրսած հոգուն լիմոնով թեյը չի փրկի և ընդհանրապես, մարդը կփրկի միայն։ Բայց ուրիշ մարդը չէ։ Ես չէի ընտրի մեր դարը ապրելու համար։ Հեշտ է թվում ապրել, բայց կյանքը քիչ է։ Հանճարեղ դառնալը հեշտ է, լինելն՝ անհնար։ Շուրջս հազարավոր մարդիկ են ապրում, որոնց մասին պատմություններ հորինել պետք չէ, որովհետև նրանց բոլորի կյանքը պատմություն է՝ չգրված, չկարդացված, չտեսնված։ Իմ պատմությունը պատմելու իմաստը կորել է դեռ այն պահից, երբ որոշեցի խոսել իմ անունից։ Մեր դարում բոլորը խոսում են ուրիշի անունից, օրինակ` մոր, հոր, հարևանի, սիրելիի, կամ, չգիտեմ, օրինակ` պետության անունից։ Պետության անունից հիմա խոսում են բոլորը։ Եթե մի օր պետությանը հերթ տան խոսքի, կսկսի նորմալ, մեր ուզածի նման աշխատել, իսկ մարդիկ համոզված են, թե պետությունը կկմկմա։ Բայց դե, մեր ուզածի մասին մենք էլ հստակ պատկերացում չունենք, ուր մնաց բացատրենք պետությանը, կամ մեկ այլ պետության խնդրենք, որ բացատրի։ Բայց պետությունների մասին թող խոսեն պետերը, մեզ դարի խնդիրը հերիք է։ Ես չեմ հասկանում այս դարը։ Եվ չեմ հասկանում ոչ մի կերպ։ Երբ սկսում եմ խոսել չհասկանալու ու խճճվելու մասին, ծիծաղով թեքվում են ու ասում.

-Սիրահարվիր, թեթև կտանես։

Ո՞ւմ սիրահարվեմ, կամ ինչի՞ համար սիրահարվեմ։ Սիրահարվեմ, որ դարն ինձ իր կրնկի տակ առնի՞։ Մի առիթով արդեն ասել եմ, որ սիրահարություն ամեն տեղ կա, և սիրահարությանը փնտրել պետք չէ։ Այն ամեն տեղ կա, որովհետև բոլորին պետք է։ Առանց դրա մարդիկ դժբախտ կլինեին, որովհետև դարը կուլ է տվել սերը։ Ես վերագրիչներ չեմ ճանաչում։ Ես չեմ կարող բնորոշել սերը։ Եվ, մեծ հաշվով, դա ինձ հարկավոր չէ։ Ես չեմ փնտրում գոյության կռվի պատճառը, ինձ հետաքրքիր չէ, թե ինչու կատուն կարիք ունի անպայման ծիտ կամ մուկ խեղդելու։ Ինձ հետաքրքիր չէ, թե ինչու է շունը ժամանակ առ ժամանակ փողոցում հարձակվում։ Ես գիտեմ, ինձ դարը բաց գրքի նման ցույց է տվել, որ քիչ կատուներ են արթնանում տիրոջ տանն ու տաք կաթի մոտ վազում։ Ինձ դարը ցույց է տվել, որ քիչ շներ են, որ ունեն ուտելիք ու այն թիթիզ հագուստներից, որ տերերը գնում են նրանց համար։ Ինձ կյանքը ցույց է տվել ամեն ինչ։ Ես գիտեմ, որ տարբերություն չկա, ու դարը խաղում է հավասարապես բոլորի հետ։ Ես գիտեմ, որ ում սիրես ամենաշատը ու պատմություններ հյուսես, ինքը կգնա։ Մի օր անպայման կգնա։ Ու դու չես հասցնի հարցնել նրան։ Իսկ ինքը գուցե համոզված է եղել միշտ, որ դու դրամի հակառակ կողմի մասին գիտես։ Իսկ դու նորից կուզես սիրահարվել։ Նորից։ Նորից։ 

Սա գայթակղությունների դար չէ։ Փայլերն ակտուալ չեն։ Ես նախընտրում եմ փողոցներում   մաշել կոշիկներս ու չվհատվել։ Պատուհանից այն կողմ սով է։ Մարդկային հարաբերությունների սով։

Մարդիկ չեն կարողանում հավատալ իրար այնքան ժամանակ, քանի դեռ երազում են լինել մեկը մյուսի տեղում։ Չեն համակերպվում մեկը մյուսի հետ։ Դիվային խաղերով որոշում են աշխարհի ամենաանկարևոր հարցերը։ Օրինակ, թե որն է աղբի տեղը։ Դարը փոխել է ասացվածքը։ Մարդիկ կարևորի մասին քիչ, գրեթե ընդհանրապես չեն խոսում։ Մտածեք չխոսելուց առաջ, որովհետև չասված բառի, տողի ու պատմության պատճառով ամեն օր փակվում են դռներ։

Հարևանիս անունը Եփրեմ է։ Եփրեմին խելքից պակաս են հա մարում ու խղճում կամ ծաղրում, կամ երկուսը մեկտեղ։ Բայց Եփրեմը ամենալավն է հասկանում այս դարը, որովհետև կրում է այն։ Եփրեմը մի երգ է հորինել ու երգում է ամբողջ օրը.

Ինձ քո հացից մի պուճուր տուր,

Ես քեզ կօրհնե՜մ, անուշ բալա,

Մրոտ եմ ես, իսկ դու մաքուր,

Բայց աշխարհին դա էլ բոլ ա։

Իսկ Եփրեմը լավ, շատ լավ է հասկանում իր երգը, որովհետև նա միշտ խոսում է, և բոլորը գիտեն, որ ինքը Եփրեմն է՝ երգի հեղինակ, խել քից պակաս, գիժ Եփրեմը։

ՍՈՒՍԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

ԱԶԱՏՈւԹՅՈւՆ

Տանիքների վրա մայրամուտը կարմիր

Իր վերջին աղոթքն է հուսահատ մրմնջում,

Դու քո այգալույսի շեկ նժույգը հեծի՛ր,

Լսի՛ր, թե ինչպես է նա աշխույժ վրնջում:

Գնա՛ անխախտ կամքով դեպի

արևն անմեռ`

Լքած ունայնության մահիճը մշուշոտ,

Գնա՛ այնտեղ, որտեղ չի եղել ցուրտ ձմեռ,

Եվ դաշտերը երբեք չեն ներկվել արյունով:

Համառորեն անցիր սահմանը նենգ վախի, Մատնահարի՛ր, երկնի աստղերը թող վառվեն, Քո խիզախ նժույգին էլ ոչ ոք չի հաղթի, Բաց թո՛ղ երազներդ, թող կապույտում ճախրեն...

ՀԱՅԱՍՏԱՆ

Ուրցի բույր ունի երկիրս

Եվ համ ունի մեղրահացի,

Քարե մագաղաթ է գիրը,

Քարի տակ հոգոց է լացի:

Սարե բերդ է իմ երկիրրը,

Լեռան ծանրությունը ունի,

Ուր գոչում են ժայռն ու վիհը,

Ձայնակցում է չուն թռչունի:

Գութանի երգ ունի շուրթին,

Կրակի բոց` ծաղկած թոնրում,

Ամեն տան երդիկ-կտուրից

Ծխանի ծուխն է ելանում:

Ամեն շեն իր հոգսը ունի,

Պանդուխտը կանչ ունի արյան,

Երբ դիպչում է շողն արևի

Սրբազան հողին Նաիրյան:

***

Իմ հոգու մեջ շեկ արևը Արևելքի,

Որ ելնում է դարի խառնարանից հրկեզ,

Պիտի այրի ամեն այն հինն այս աշխարհի,

Որ լույս հագնեն նոր օրերը երազատենչ:

Իմ հոգու մեջ պատերազմներ նոր սկսված

Բարձրանում են հռնդյունով որոտընդոստ, Խառնվում են լավաներին այն շիկացած, Որ հորդալով` այրելու են չոր շիվ ու ոստ:

Ես զավակն եմ այն երկրի սրբագործված, Ուր կանթեղը հավերժացավ որպես փարոս, Ես այն Նորն եմ, որ պիտի գա հաղթանակած Ու պիտ վառի արևները ոսկե հրով:

ԵՍ ՔԵԶ ՆԵՐԵԼ ԵՄ ԻՄ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ...

Այսպես մենավոր ծառերն են միայն

Լուռ դիմակայում ահեղ փոթորկին:

Ու արմատներ են ձգում մայր հողի`

Հավերժ բաբախող, փխրուն սրտի մեջ:

Կայծակի հրից չայրվելու համար`

Հագնում են կանաչ-կանաչ զգեստներ:

Սիրո տենչանքից ծաղկում են նրանք...

Ու ճյուղատարած խոյանում են վեր` Արևաբույրը զգալու համար:

Ես քեզ ներել եմ իմ մենությունը...

ՊՈԵՏԱՎԱՐԻ

Ես նորից կապրեմ պոետավարի`

թողած քեզ այնտեղ, որ մարդիկ

հաճախ անցյալ են կոչում.

բայց չեն դադարում ապրել անցյալում…

Անհաշիվ օրեր, անքուն գիշերներ,

ու ցավեր, ցավեր, ցավեր անամոք,

գինու մեջ խեղդվող, գինով մոռացվող:

Ժամանակը իր սելը կտանի`

ես մի անհասցե, անտուն սայլապան,

որ հայտնվում է միշտ անժամանակ,

ու ժամանակի ծանրությունն առած

փխրուն ուսերին` գնում է դեպի անհայտությունը… 

Ես նորից կապրեմ պոետավարի`

իմ խենթուխելառ երգերի նման,

ու կմշուշվեն իմ մութուխոնավ ճամփաները հին:

Անտեր շներին ընկեր կդառնամ,

որոնց տերերը լքել են վաղուց,

ու կթափառենք անվերջ-անդադար`

որսալով լուսնի արտացոլանքը ջրափոսերում:

Պայծառ աստղերի ցոլանքի ներքո

հանգիստ ու խաղաղ մենք քուն կմտնենք

մինչև լուսաբաց… իսկ լուսաբացին`

հոգիս կբաշխեմ ամեն-ամենքին

ու կհարմարվեմ պոետի կյանքին:

ԶԱՆԳԱԿՆԵՐ

Ղողանջե՛ք, ղողանջե՛ք, զանգակնե՛ր,

Նորոգեք հավատը մեր թերի,

Թող հնչեն շարական ու տաղեր,

Գալիքը թող նոր օր մեզ բերի:

Թող մուժով պղտորված երկնքում

Բարձրանա արևը փառահեղ,

Թող ցրի խավարը անհատնում

Իր բուժիչ շողերով բարեբեր:

Չգիտեմ առավել դյութիչ բան,

Քան վսեմ երկունքը արևի,

Որ մանուկ սրտերում հավիտյան

Վառում է ճրագը Բարձրյալի:

Ղողանջե՛ք, ղողանջե՛ք, զանգակնե՛ր,

Ամրացրեք հավատը մեր տկար,

Թող հնչեն Հոգևոր նվագներ,

Թող Աստծո աղոթքն իջնի վար:

Gagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023ZCMC declares, that the Russian company GeoProMining LLC has never been and is not currently a shareholder of the Company, nor does it have any stake in the Company's ownership structure