Yerevan, 04.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Անիմաստ և անընդունելի զբաղմունք է ժամկետանց տարբերակով ազգային գաղափարի սեփականաշնորհման կամ յուրացման փորձը». Մարսել Պետրոսյան

POLITICS

Past.am

Հարցազրույց Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Մարսել Պետրոսյանի հետ:

-Այս պահի դրությամբ, Ձեր գնահատմամբ, ինչպիսի՞ն է ներքաղաքական իրավճակն Արցախում:

- Ես կասեի՝ արհեստականորեն փոքր-ինչ լարված և այդ լարվածության հիմնական պատճառը պայմանավորված է մի խումբ քաղաքական գործիչների համբերության բացակայությամբ, նաև շտապողականությամբ՝ օր առաջ պարզել առաջիկա պետական ընտրություններում իրենց հնարավորությունների նշաձողը, բացահայտել հավանական մրցակիցների թույլ և ուժեղ կողմերը ու այս ամենից բխող անհրաժեշտ քայլեր իրականացնել: Փաստորեն այն տպավորությունն է իշխում, որ նախընտրական պայքարի մեկնարկը տրվել է ամիսներ առաջ և լայն թափով այն շարունակվում է: Առաջին հայացքից թվում է, թե այն ընթանում է նրբանկատորեն քողարկված ձևով, մինչդեռ շատ հաճախ բացահայտ տարրեր են ի հայտ գալիս, որոնք, ոչ ավել, ոչ պակաս, ընտրությունների մասին օրենքի մի շարք հոդվածների ոտնահարման աղաղակող օրինակներ են: Ցավով պիտի նշեմ, որ այս գործընթացի ջրաղացին ջուր են լցնում նաև սոցիալական ցանցերի օգտատերերը, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներ և դա այն դեպքում, երբ մինչ գալիք ընտրություններն  ավելի քան մեկ տարի ժամանակ կա: Համոզված եմ, որ մասնավորապես Արցախում  մեկ տարվա կտրվածքով ոչ միայն նպատակահարմար չէր հանուն նեղ եսասիրական նպատակների շիկացնել հանրային մթնոլորտը,  բնակիչներին բաժանել հակադիր կողմերի, լարել իրար դեմ, այլև անհեռանկարային է:

- Ոմանք հայտարարում են, որ ընդդիմության դրոշը իրենց ձեռքերում է, ոմանք գտնում են, որ Արցախի ղեկավարման մանդատը պետք է տրամադրել որևէ տերության, ոմանք պահանջում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի անհապաղ հրաժարականը, ոմանք այն կարծիքն են գեներացնում, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանի մարզ է: Դուք ոչ միայն չեք արձագանքում այս մարտահրավերներին, այլև երկխոսության մեջ չեք մտնում այդ ուժերի հետ: Այս ֆոնի վրա Արցախի «Արդարություն» կուսակցությունը Ստեփանակերտում կազմակերպում է «Արցախի պարենային անվտանգության խնդիրները» թեմայով քննարկումներ, մասնագետներ հրավիրում նաև Երևանից: Ինչպե՞ս եք բացատրում այս ամենը:

-  Արցախում քաղաքական դաշտ, որպես այդպիսին, մինչ հայաստանյան հայտնի իրադարձությունները, գոյություն չուներ: Իշխանությունների կողմից ստեղծված երկու կուսակցություններն էլ հիմնականում կոչված էին ապահովելու գործող իշխանության վերարտադրությունը՝ բացառելով գաղափարական և գործառնական որևէ հակասություն, ստեղծելով քաղաքական դաշտի գոյության ընդամենը պատրանք: Ներկայում քաղաքական դաշտի ներկապնակը հարստանալու միտում է ձեռք բերում: Բայց հայտարարել, որ ընդդիմության դրոշը գտնվում է ինչ-որ ուժի ձեռքերում, առնվազն պատրանքի ժանրից է: Չեմ ընդունում նաև Արցախի կառավարման մանդատը որևէ այլ երկրի տրամադրելու թեզը:  Եթե Արցախյան շարժումից առ այսօր հանրության շրջանում նման  մտահղացում  չի  առաջացել, ուրեմն այն մեռելածին է, որովհետև եթե հարկ է, որ, այնուամենայնիվ, այդ մանդատը տրամադրվի որևէ երկրի, դա կլինի միայն ու միայն Հայաստանի Հանրապետությունը: Պահանջել Արցախի նախագահի հրաժարականը՝ մեծ համարձակություն կամ  քաջություն չէ, այլ սովորական պոպուլիստական քայլ, քանի որ նման պահանջ ներկայացնող ուժը առաջին հերթին պետք է վայելի հանրության լայն զանգվածների վստահությունը և պատրաստ լինի ստանձնելու հանրապետության կառավարման ղեկը: Ներկայում իշխանության մաս կազմող, ինչպես որոշ քաղաքական գործիչներն են սիրում կրկնել՝ քաղաքական առաջատար ուժերը այլևս սպառել են իրենց և չեն վայելում հանրության վստահությունն ու հարգանքը, իսկ նորաստեղծ քաղաքական ուժերը հասունացման խնդիր ունեն, որի համար ժամանակ է պետք:

Ինչ վերաբերում է Արցախը Հայաստանի մարզ հռչակողների ժամանակավրեպ պոպուլիստական լոզունգին, հիշեցման կարգով նկատեմ, որ այդ գաղափարը պատկանում է ոչ թե հայ ժողովրդի արցախյան հատվածին, այլ ողջ հայությանը, որի իրականացման ճանապարհին մենք անչափ թանկ գին ենք վճարել և շարունակում ենք վճարել: Անիմաստ և անընդունելի զբաղմունք է ժամկետանց  տարբերակով ազգային գաղափարի սեփականաշնորհման կամ յուրացման փորձն անգամ որևէ հին կամ նոր քաղաքական ուժի կողմից: Նմանատիպ պոպուլիստական հայտարարությունների փոխարեն,  Արցախի  «Արդարություն» կուսակցությունը դեռևս ամիսներ առաջ ձեռնամուխ է եղել ճանապարհային քարտեզի մշակմանը, որի միջոցով քայլ առ քայլ կհասնենք մեր բաղձալի նպատակին՝ Հայաստանի հետ  վերամիավորմանը:

Այնպես որ, կարիք չկա ուղղորդել Արցախի հայերին, առավել ևս՝ սպառնալ ինչ-որ հեղափոխության վտանգով:

Ինչ վերաբերում է Արցախի պարենային անվտանգության խնդիրների շուրջ քննարկումներին, Արցախի «Արդարություն» կուսակցությունը կարևոր է համարում չբացառվող ռազմական գործողություններին պատրաստվել ոչ թե  հայտարարություններով, այլ համալիր ծրագրով՝ հաշվի առնելով անգամ անկանխատեսելի արգելապատնեշների հաղթահարման հնարավորություններն ու ուղիները:  Նպատակ ունենք մինչ տարեվերջ քննարկումների թեմա դարձնել բոլոր ոլորտները, գույքագրել իրական վիճակը և ելնելով դրանից՝ հստակեցնել առաջիկա մեր անելիքները:

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal