Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Ֆե­տի­շա­ցում և մա­նի­պու­լյա­ցիա.զրո­նե­րի դե­րա­կա­տա­րու­թյու­նը

ANALYSIS

Գյումրիի ավագանին որոշում է կայացրել 1 միլիոն դրամ հատկացնել Քաղաքացու օրը նշելու միջոցառումների կազմակերպման համար։ Որոշումն ընդունվել է միաձայն, առանց որևէ «դեմ» ձայնի։ Գումարն ինքնին մեծ չէ խոշոր քաղաքում որևէ տոնակատարության համար: Սակայն, իմ պատկերացմամբ, Քաղաքացու օրվա միջոցառումները պետք է ինքնաբուխ լինեին, եթե, իհարկե, այն համաժողովրդական տոն դառնալու հեռանկար ունի։ Այս դեպքում՝ պետականորեն ֆետիշացվում է հեղափոխությունը, ստեղծում ենք նոր «Նոյեմբերի 7», ու չեմ էլ բացառում, որ կգտնվեն համայնքներ, որոնց ավագանիները որոշումներ կկայացնեն՝ արձաններ տեղադրելու մասին։

Օրերս ԵԽԽՎ նստաշրջանում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթի մեծ մասը նույնպես նվիրված էր թավշյա հեղափոխությանը, ու օտար մարդկանց մոտ նույնիսկ տպավորություն կարող է ստեղծվել, թե Հայաստանի Հանրապետության կամ, ավելի վատ, Հայաստանի պատմության մեկնարկը տրվել է անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին։

Սակայն մեզ ավելի շատ հետաքրքրում է Փաշինյանի այդ ելույթի մեկ այլ հատված։ «Վերջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում ստվերից դուրս է բերվել և ստեղծվել է ավելի քան 50 հազար աշխատատեղ, որն աշխատաշուկայի ընդհանուր թվի 10%-ն է»,իր ելույթում ասել է վարչապետը: Սակայն ընդամենը ժամեր անց նույն Ստրասբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ստեղծված աշխատատեղերի թիվը դարձել է 51 հազար: 

Նախ՝ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ասած թիվը ֆորմալացված և նորաստեղծ աշխատատեղերի հանրագումարն է, այսինքն՝ խոսքը ոչ այնքան բացված նոր աշխատատեղերի, որքան՝ ստվերից դուրս եկածների մասին է։ Իհարկե, այստեղ կարևոր մի հանգամանք կա, որն առնվազն պարզաբանման կարիք ունի։ Բազմաթիվ ինֆորմացիաներ կան, որ մի շարք դեպքերում աշխատավարձը կրճատվել է, երբ սկսել են մարդկանց «ձևակերպել» կամ կազմակերպության տնօրենը գնացել է աշխատատեղերի կրճատումների։ Իհարկե, կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարն անհրաժեշտություն է, սակայն իշխանությունները պետք է նկատի ունենան նաև այս ահազանգերը՝ անցանկալի երևույթները կանխելու նպատակով, այլապես՝ հակակոռուպցիոն պայքարի դրական հետևանքները կարող են չեղարկվել։ Ավելին, կարող են լրիվ հակառակ արդյունքն ունենալ: 

Մյուս կողմից՝ պարզ չէ, թե ինչպես ԵԽԽՎ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հնչեցրած 50000 աշխատատեղը մեկ ժամ հետո դարձավ 51000։ Այս հանգամանքը հիմք է տալիս, որ շատ մարդիկ մտածեն, թե իշխանությունն ընդամենը պատրանքային թվերով մանիպուլացնում է հասարակական կարծիքը։ Նման մտահոգություններն այնքան էլ անտեղի չեն, երբ մի շարք ոլորտներում ականատեսն ենք դառնում իշխանությունների խոսքի ու գործի ակնհայտ տարբերությունների, օրինակ՝ ամբողջ օրը թմբկահարվում է մաքրության մասին, սակայն Երևանը կորած է աղբի մեջ, կամ՝ տնտեսական հեղափոխությունը դարձել է սիրված բրենդ հասարակության շարունակական աղքատացման համատեքստում։

Կարծում եմ՝ մեր քաղաքացիներն իրավունք ունեն տեղեկանալ, թե որ ոլորտներում են բացվել աշխատատեղերը, կամ՝ որ ոլորտներում են դրանք դուրս եկել ստվերից: Համենայն դեպս՝ մի քանի պրոֆեսիոնալներ արդեն կասկածի տակ են դրել վարչապետի հայտարարության արժանահավատությունը: Բացի այդ՝ մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ ու առայժմ լսում ենք տարբեր ինֆորմացիաներ կրճատումների մասին, համենայն դեպս՝ խոշոր ներդրումային ծրագրերի առկայության մասին գոնե տողերիս հեղինակը տեղեկացված չէ։ Ուրախ կլինենք, եթե դրանց մասին տեղեկացված մարդիկ գտնվեն մեր երկրում:

Բացի այդ՝ գոյություն ունի կոնկրետ վիճակագրություն, որը, մեղմ ասած, կասկածի տակ է դնում վարչապետի ստրասբուրգյան ելույթների արժանահավատությունը։ Զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գործադիր տնօրենի տարեկան հաշվետվության համաձայն՝ հեղափոխությունից հետո հիմնադրամ մուտքերն ավելացել են միջինը ամսական մոտ 5 026 000 դրամ, այսինքն՝ ստվերից օրինական դաշտ է վերադարձել ընդամենը 5026 աշխատող։ Ինչպես տեսնում ենք՝ իրականության ու վարչապետի հայտարարած թվերի կոնտրաստն ակնհայտ է։ Դե, գուցե մի զրոն միայնակ բան չի փոխում, բայց նման դեպքերում արմատապես իրավիճակ է շրջում:

Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը այս մասով չի տիրապետում իրավիճակին կամ նրան ապակողմնորոշել են ոլորտի պաստասխանատուները, թե՞ գործ ունենք հասարակական տրամադրությունների մանիպուլ յացիայի հետ։ Դժվար է միանշանակ պատասխան տալ այս հարցին, համենայն դեպս՝ այնպիսի տպավորություն է, որ հեղափոխությունը ֆետիշացնող իշխանությունը փորձում է մանիպուլացնել հասարակությանը՝ իր կառավարման արդյունավետության պատրանք, հանրային ֆոն ապահովելու նպատակով։ Կարճ ժամանակի համար սա կարող է նույնիսկ էֆեկտիվ լինել, սակայն երկարաժամկետ հեռանկարում բումերանգի պես աշխատելու է հենց կառավարության դեմ։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal