Yerevan, 05.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Բեսպ­րե­դե՞լ», թե՞ իշ­խա­նու­թյան չգո­յու­թյուն

ANALYSIS

Շաբաթ օրը Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում արշալույսները խաղաղ չբացվեցին. համայնքը կամ նրա մեծամասնությունը պահանջում էր 23 տարվա գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Դե, ինչ կա որ՝ սովորական իրավիճակ հետհեղափոխական Հայաստանում, որտեղ մարդիկ ճանապարհներ ու անգամ երկաթուղի են փակում ցանկացած հարցով։ Զարթոնքի առանձնահատկությունն այն էր, որ գյուղապետի կողմնակիցների ու հակառակորդների պայքարն ավարտվեց կրակոցներով, ինչի հետևանքով վեց մարդ տեղափոխվեց հիվանդանոց, երկուսը ձերբակալվեցին։ Լարվածությունը նույն օրն էլ հանգուցալուծվեց. գյուղապետը հրաժարական տվեց։ Ավարտվեց հերթական ոդիսականը, սակայն վստահաբար չենք կարող պնդել, որ այլևս նման իրավիճակներ չեն կրկնվելու Հայաստանի այլ քաղաքներում և գյուղերում։

Նույնիսկ էական էլ չէ այն հանգամանքը, որ այս կամ այն համայնքապետը աշխատել է նախկինների հետ, նախկինների օրոք, այդ հանգամանքն ինքնին հանցագործություն չէ ու չի կարող պատճառ լինել, որ տեղական պաշտոնյան պարտադիր հրաժարական տա։ Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գյուղապետների զգալի մասը իրենց համայնքները ղեկավարում են քսան և ավելի տարիներ, ինչն արդեն կոռուպցիայի բացահայտ դրսևորում է, որովհետև կառավարման լճացումը չի կարող չհանգեցնել դիսկրիմինացիայի՝ անգամ իդեալական մենեջերի պարագայում։ Էլ չենք ասում այն մասին, որ մեր համայնքապետներից շատերն իրենց պաշտոնը «նվաճել» են ոչ թե իրենց պրոֆեսիոնալ հատկանիշների, այլ այն բանի շնորհիվ, որ համապետական ընտրություններում համապատասխան տոկոսներ են «խփել» իշխանության կամ նրա թեկնածուի համար ու իրենց աթոռը ստացել են՝ որպես «ինդուլգենցիա»։ Պարույր Սարգսյանը նրանցից մեկն է, որ մինչև վերջին պահը կառչած մնաց իր աթոռից։ Այս երևույթը կա ու շատ դեպքերում ֆորս-մաժորային իրավիճակները հետևանք են տասնամյակների իրողությունների։ Մյուս կողմից՝ այսօրվա իշխանությունը հետևողականորեն պառակտում է հասարակությանը՝ նրան «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների», հների ու նորերի բաժանելով։ Պետական մակարդակով խրախուսվող թշնամությունը, ատելությունը սոցցանցերից տեղափոխվում ու մտնում են ցանկացած համայնք, դպրոց, հիմնարկ՝ ի դերև անելով ժողովրդավարական ինստիտուտները, ոչնչացնելով մարդկային հարաբերությունները, սոցիալական ինստիտուտները, կաթվածահար անելով պետական մարմինների աշխատանքը։ Ընդ որում՝ տեսանելի է, որ անհանդուրժողականությունն արդեն սպառնում է հեղափոխության թերևս առայժմ միակ ձեռքբերմանը՝ ժողովրդավարությանը։ Օրինակ՝ երեկ բերման են ենթարկվել #SutNikol նախաձեռնության անդամները՝ Երևանի փողոցներում գրաֆիտիներ անելու համար։ Ոստիկանության նման վարքագիծը ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը դատապարտում էր, հիմա՝ որպես իշխանության առաջին դեմք, պարտավոր է հաշվի նստել այն իրականության հետ, որ իրեն կարող են նաև քննադատել, ընդ որում՝ ժամանակի ընթացքում նման քննադատությունները միայն շատանալու են։ Ու կարող են քննադատել տարբեր, աշխարհում ընդունված ձևերով:

Սակայն վերադառնանք Զարթոնքի դեպքերին, որոնց հանգուցալուծումը ևս արտառոց էր ու հերթական անգամ բացահայտվեց, որ մեր պետական համակարգը պարզապես չի աշխատում։ Ինչո՞ւ է գյուղերում ծագած լարվածությունը հանգուցալուծում ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Սա ի՞նչ պրակտիկա է՝ Փաշինյանն ակամայից խոստովանո՞ւմ է, որ մարզպետները, տարածքային կառավարման նախարարն իրենց տեղում չեն, ժողովրդավարական Հայաստանը «կոմպրոմատներո՞վ» է աշխատում «անհնազանդ» գյուղապետների հետ, թե՞ ներդրվում է մի մեխանիզմ, որին մարդ նույնիսկ վախենում է բնորոշում տալ։ Սրանք հռետորական հարցեր չեն, որովհետև ՊՎԾ-ն ունի շատ կարևոր գործառույթներ, որոնցից որևէ մեկն առնչություն չունի այն «առաքելության» հետ, որը Դավիթ Սանասարյանն ու նրա թիմն իրականացնում են տարբեր համայնքներում, որտեղ առաջանում են ֆորս-մաժորային իրավիճակներ։ Խնդիրն այստեղ շատ ավելի խորքային է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եթե նույնիսկ ՊՎԾ միջամտությունից հետո այն որոշակի լուծում է ստանում, որը բավարարում է համայնքների բնակչությանը, միևնույն է՝ գործընթացն ապալեգիտիմացվում է, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ պետությունը կոշտ մեթոդներով միջամտում է տեղական ինքնակառավարմանը, ընդ որում՝ Արարատի մարզի գյուղերից մեկում դա արտահայտվեց ցայտուն ձևով, երբ Սանասարյանի միջամտության հետևանքով հրաժարական տված գյուղապետը համոզիչ հաղթանակ տարավ արտահերթ ընտրություններում։ Ժողովրդավարության հաստատումը պետք է տեղի ունենա լեգալ ընթացակարգերով, այլապես ստացվում է՝ մի «բեսպրեդելը» փոխարինվում է մյուսով:

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

The Power of One Dram to the Road of Life Charitable OrganizationAMIO bank issues bondsGeneral Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goal