Yerevan, 02.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Վթար­նե­րը շա­տա­ցել են, վա­րորդ­նե­րը՝ ան­կար­գա­պահ դար­ձել»

SOCIETY

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով պարբերաբար տեղեկացնում է, որ այս կամ այն ոլորտում դրական փոփոխություններ են առկա: Պատկերը ներկայացվում է վիճակագրական թվերի տեսքով, և բնական է, որ շատ հաճախ հարց է առաջանում՝ իսկ այս թվերն արտացոլո՞ւմ են կոնկրետ ոլորտում առկա պատկերը: Օրերս վարչապետը տեղեկացրեց, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17,3 տոկոսով, իսկ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված տուգանքները՝ շուրջ 51 հազար հատով:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թվերն ուսումնասիրելուց պետք է հաշվի առնել, որ նախորդ տարվա ապրիլմայիս ամսվա դեպքերից հետո երթևեկությունից դուրս են բերվել առավելագույնը 40 կմ/ժ սահմանափակում ունեցող արագաչափերը: «Երբ այդ արագաչափերը հեռացվում են, բնականաբար, խախտումները չեն արձանագրվում: Դրանք ամենահաճախակի և համեմատաբար փոքր վտանգ ներկայացնող խախտումներն են: Փաստորեն, կարող ենք նշել, որ դրանք չեն արձանագրվում, ինչը, սակայն, չի նշանակում, որ վարորդները խախտումներ չեն անում: Եթե գումարենք առավել հաճախ կրկնվող և չարձանագրված խախտումները, ապա դրանց թիվն իրականում մեծ կլինի: Եթե միայն զոհերի, ինչպես նաև քիչ խախտումների տարատեսակներով արձանագրված խախտումների թվաքանակը համեմատենք նախորդ տարվա ցուցանիշների հետ, բնականաբար որոշակի տարբերություն կունենանք, բայց տեսնում ենք, թե մեր երթևեկության մեջ ինչ է կատարվում: Օրական միջինը 100 պատահար է տեղի ունենում, որոնք արձանագրում են ճանապարհային ոստիկանները: Ընդ որում, սա այն դեպքում, երբ եղանակը լավն է, իսկ անձրևոտ եղանակին վթարների թիվն ամեն օր հասնում է մոտ 150-ի: Վթարներն իրականում շատ են, այդ թվերը հաշվառվում են, և ոստիկանությունը ժամանակ առ ժամանակ ներկայացնում է: Սակայն դրանց նայելով ասել, որ երթևեկության վիճակը լավ է, սխալ կլինի: Երթևեկությունն իրականում բազմաթիվ խնդիրներ ունի, որոնք չեն ներկայացվում այդ թվերի տեսքով», -ասում է Ղահրամանյանը:

Վերջինս նշում է, որ առհասարակ երթևեկության մեջ խնդիրները շատ են:

«Վարչապետը ժամանակ առ ժամանակ գրառումներ անելով՝ փորձում է ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, բայց գրառման մեկնաբանություններին մեկ հայացք գցելով՝ պարզ է դառնում, որ քաղաքացիները հիմնավոր պատճառներ ունեն բողոքելու երթևեկությունից: Նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներից սկսած՝ շատերն արագաչափերը վնասում էին կամ փակում, երթևեկում այնպես, ինչպես իրենց էր հարմար, այլ ոչ օրենքին համապատասխան: Իրավախախտ վարորդներն այս դեպքում կիրառում են «սրա՞ համար ենք հեղափոխություն արել» թևավոր արտահայտությունը՝ դրանով իսկ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչների վրա: Ինչ-որ առումով կա օրենք և իրավախախտ հակամարտություն, և այդ ամենը «ջարդվում է» ճանապարհային ոստիկանության այն տեսուչի վրա, որը դեմ առ դեմ առնչվում է իրավախախտի հետ: Այսօր ունենք շատ վատ երթևեկություն: Ճանապարհային ոստիկանությունը փորձում է ինչոր լուծումներ կիրառել, սակայն մեզ անհրաժեշտ է բալային համակարգի ներդրում և բարեփոխումներ ճանապարհային ոստիկանությունում: Պետք է իրականություն դառնա պարեկային ծառայությունը, գուցե այս կերպ երթևեկությունը բարելավվի: Ներկայումս վարորդներ կան, որոնք վախենում են պիկ ժամերին երեխաների հետ երթևեկել մեքենայով», - ընդգծում է զրուցակիցս:

«Վարորդի ընկեր» ԻՀԿ նախագահ Տիգրան Քեյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշում է՝ կարևոր է, որ երթևեկության կանոնները դասավանդվեն վաղ տարիքից, քանի որ երթևեկության մասնակիցները ոչ միայն վարորդներն են, այլ նաև հետիոտները, որոնք պետք է իմանան իրենց պարտականությունները:

Նա նույնպես անդրադառնում է տուգանքների նվազման վիճակագրությանը. «Նախկինում արձանագրվում էին իրավիճակային խախտումներ, որոնք առհասարակ երթևեկությանը չէին խոչընդոտում և իրենց կատարած զանցանքով վտանգավոր չէին: Դրանց տուգանքները ներկայումս չեն արձանագրվում: Կան մի շարք տուգանքներ, որոնք կանոնների խախտմանն են վերաբերում, սակայն կրկին չեն արձանագրվում, և դրա հետևանքով տուգանքների թիվը նվազել է: Բացի դա, ճանապարհային ոստիկանության հսկողությունն անհամեմատ թուլացել է, իսկ տեսախցիկները վթարների կանխարգելման աշխատանքներ չեն կատարել և չեն կատարում մինչ օրս: Դրանք որոշակի առումով կարող են վարորդներին զսպել, օրինակ՝ խաչմերուկներում կարմիր լույսի տակով չանցնել, բայց մնացած առումով վարորդներին չեն զսպում: Իսկ ոստիկանության առկայությունը վարորդին կզսպի, որպեսզի տվյալ հատվածում օրենքի խախտում չկատարի:

Վթարները շատացել են, քանի որ մեր վարորդները փորձել են օգտվել առիթից, և շատերը սկսել են անկարգապահ երթևեկել: Բացի դա, քչերն են բարձրաձայնում, որ վթարի պատճառ է հանդիսացել ճանապարհի ոչ ճիշտ կահավորանքը և ոչ բարվոք վիճակը, որը, մեքենան շարքից հանելով, ստեղծում է վթարային իրավիճակ: Այդ առումով բողոքները բավականին շատ են, որ վարորդները, փորձելով խուսափել փոսերից, վթարի են ենթարկվել: Այս դեպքում, ըստ էության, վարորդի մեղավորությունն այնքան էլ չկա, քանի որ նա փորձել է խոչընդոտը շրջանցել, և դրա պատճառով վթար է առաջացել: Նման վերլուծություն դեռ չի արվել, և չենք կարող ասել, որ բոլոր վթարները անկարգապահ վարորդների մեղքով են», - ասում է պարոն Քեյանը՝ շեշտելով, որ խնդիրները գնալով կավելանան՝ կապված մեքենաների քանակի ավելացման հետ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer