Yerevan, 01.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Երև­ա­նը Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում փոր­ձում է հա­մա­տե­ղել ան­հա­մա­տե­ղե­լին

INTERNATIONAL NEWS

rosbalt.ru-ն «Երևանում կրկին որոշել են կպնել Մոսկվային» վերնագրով հոդվածում գրում է, թե այն փաստը, որ Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները վատթարանալու էին հեղափոխական եղանակով իշխանափոխությունից հետո, որը գլխավորել էր «ժողովրդական վարչապետ» և արևմտամետ քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանը, այլևս կասկած չի հարուցում: Ճիշտ է, Հայաստանի վարչապետը հակառակն էր պնդում, և որոշ ժամանակ հանրապետությունում հակառուսական «շարժիչը» փոքր-ինչ նվազեցրել էր իր արագությունը, սակայն թույլ չէր տրվել, որ այն «անջատվի»: Հայկական ԶԼՄ-ները վերջերս տեղեկատվություն են տարածել, ըստ որի, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի վերջին նիստում բարձրացվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության թեման: Այդ ժամանակ ահաբեկիչների զոհերն են դարձել վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, երկու փոխնախագահները, մեկ նախարար և երեք պատգամավոր: Հավաքվածները հետաքրքրվեցին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանից, թե ինչպիսին է նշված ահաբեկչության հետաքննության հետ կապված իրավիճակը, որին նա պատասխանեց, որ «հոկտեմբերի 27-ի հանցագործությունը բացահայտվել է, պատվիրատուները հայտնի են, և դա իրականացվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից ...»: Սակայն մի քանի օր անց, երբ այդ սկանդալային տեղեկատվությունը սկսեց ակտիվորեն շրջանառվել, Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ ինքը նման բան չի ասել, իսկ լրատվամիջոցները «կեղծ և անհեթեթ» տեղեկություններ են տարածում: Քաղաքական գործիչը իր հերքումների ուշացումը բացատրել է նրանով, որ սկզբից ինքն այդ ամենին «լուրջ» չի վերաբերվել մինչև այն ժամանակ, քանի դեռ ադրբեջանական ԶԼՄ-ները ևս չեն արտատպել այդ կեղծ տեղեկատվությունը: Նա այս ամբողջ պատմությունը համարում է սադրանք՝ ուղղված Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների վատթարացմանը: Այս ամենին դժվար է հավատալ: Եթե հայտարարությունը արվել է, այնուամենայնիվ, ենթադրվում է, որ դա համաձայնեցված է եղել Փաշինյանի հետ կամ կատարվել է նրա անխոս համաձայնությամբ: Լավագույն դեպքում, եղել է իշխող բլոկի անդամի լեզվի սայթաքում, որը, սակայն, չի դատապարտվել իր «պետի» կողմից: Բոլոր երեք տարբերակներն էլ հավասարապես վատ են և վտանգավոր Հայաստանի համար, քանի որ այդպիսի մեղադրանքները չեն կարող անպատասխան մնալ: Այնուամենայնիվ, Մոսկվայի կողմից առանձնապես անհանգստություն չկա էլ, քանի որ Հայաստանի նոր վարչապետը միշտ էլ համարվել է անկեղծ արևմտամետ քաղաքական գործիչ, և, ի վերջո, Ռուսաստանը դժվար թե ներել է նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի ձերբակալության սկանդալային պատմության, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման համար: Ընդհանուր առմամբ, Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններում փորձում է համատեղել անհամատեղելին: «Ռուսների» վրա հարձակումները չեն սահմանափակվում: Լրիվ «երջանկության» համար հայ քաղաքական գործիչները՝ կրկին «Իմ քայլը» իշխող դաշինքից, պահանջում են դադարեցնել «չարամիտ» ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը Հայաստանում: Ըստ պատգամավոր Նարինե Թուխիկյանի, որոշ հեռուստաալիքներ, ինչպիսիք են «Россия», «1 канал», «Мир», խիստ ագրեսիվ հաղորդումներ են հեռարձակում, որոնք պարունակում են հայատյացության կոչեր: Նա հարց է ուղղել Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, թե արդյոք հնարավոր է սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել որոշակի հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում: Նախագահը պատասխանել է, որ ինքը համաձայն է, և դա վտանգ է Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար, սակայն նման պրակտիկայի համար Վրաստանը և Ուկրաինան «ստիպված էին շատ բարձր գին վճարել»՝ կորցնելով իրենց տարածքների մի մասը, և այդ իսկ պատճառով «Հայաստանը պետք է կարողանա հավասարակշիռ պահվածք դրսևորել, քանի որ ներկայումս ունի բավականաչափ այլ կարևոր խնդիրներ»: Նա նաև հույս է հայտնել, որ ժամանակի ընթացքում, երբ երկիրը ավելի բարենպաստ վիճակում լինի, ապա կկարողանա իրականացնել այդ գաղափարը, իսկ հիմա այդ քայլը «անցանկալի է»: Նշենք, որ ի տարբերություն «ահաբեկչության թեմայի» հերքման, ներկայումս ռուսական հեռուստաալիքների հաղորդումների արգելափակման մտադրությունները դեռևս ոչ ոք չի հերքել: Իսկ Հայաստանում «սենսացիոն բացահայտումները» և հարձակումները ռուսական հեռուստաալիքների նկատմամբ արդեն իսկ լայնորեն մեկնաբանվում են: Զարմանալի է՝ ինչ են մտածում հայ պատգամավորները, քանի որ բացառությամբ Ա.Քոչարյանի, մնացած բոլորը լռում են, և լռում է նաև Փաշինյանը՝ չարձագանքելով «խորհրդարանը գնդակահարելու» մեջ ռուսական հատուկ ծառայություններին մեղադրանք ներկայացնելու մտքին: Այս դեպքում հարց է ծագում, թե արդյոք «բարոյակա՞ն» է զենք ձեռք բերել «ահաբեկիչներից», և անգամ վարկով, ըստ էության՝ էժան, կոպեկներով: Հետաքրքիր է, թե հիմա ինչպես է Հայաստանը այս իրավիճակից դուրս գալու: Իսկ ավելի ճիշտ, ինչպես և ինչքան ժամանակ Ռուսաստանը թույլ կտա նրան այդպես շարունակել:

Կամո Խաչիկյան

 
 
 
ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank Ucom congratulates everyone with spring holidays with a special offer Doing Digital Forum Returns Featuring Brett King as Keynote Speaker We celebrate the successes of AMIO BANK and Ingo Armenia in 2023