Yerevan, 03.May.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


ՀՀ իրավապահ մարմինները շոշափելի արդյունքներ են արձանագրել հակակոռուպցիոն պայքարի ոլորտում. Գլխավոր դատախազ

POLITICS

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ ապրիլի 16-ին, ընդունել է ապրիլի 17-18-ին Երեւանում կայանալիք «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը  միջազգային փորձի ներքո» խորագրով փորձագիտական միջազգային համաժողովի կազմակերպիչ, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանին եւ Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսին, ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ  ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական, ՄԱԶԾ Սինգապուրի գլոբալ կենտրոնը ներկայացնող Անգա Թիմիլսինային,   նույն կենտրոնը ներկայացնող, ՄԱԶԾ Գլոբալ հակակոռուպցիոն նախաձեռնության ծրագրի ղեկավար Աիդա Արությունովային: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարեւոր է համարել Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումների գործընթացի եւ այդ համատեքստում հակակոռուպցիոն ռազմավարության մշակման շուրջ ընթացող հանրային քննարկումների ներկայիս փուլին միջազգային փորձագիտական կենտրոնների ակտիվ աջակցությունը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի  նախագահ Կարեն Զադոյանն իր խոսքում նշել է, որ Հակակոռուպցիոն միջազգային համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում՝ ՀՀ կառավարության, ՄԱԶԾ եւ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համագործակցությամբ:

Համաժողովի օրակարգում քննարկվելու են հակակոռուպցիոն անկախ ինստիտոււցիոնալ համակարգին, կոռուպցիայի դեմ պայքարի իրավապահ, կանխարգելիչ, կրթական բաղադրիչներին, գողացված ակտիվների վերականգնման իրավական եւ ընթացակարգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Կարեն Զադոյանը կարեւոր է համարել համաժողովի՝ քաղաքացիական հասարակություն-կառավարություն ձեւաչափը՝ որպես բազմաշահառու ներգրավմամբ կոռուպցիայի դեմ արդիական խնդիրների քննարկման համակողմանիության ապահովման միջոց: Որպես քաղաքացիական հասարակության եւ պետական մարմինների միջեւ գործակցության լավ օրինակ՝ պարոն Զադոյանը նշել է ՀՀ դատախազության եւ  Հայաստանի ՔՀԿ հակակոռուպցիոն կոալիցիայի միջեւ ստորագրված հուշագրի հենքի վրա ծավալված համագործակցությունը:

ՄԱԿ–ի զարգացման Գլոբալ ծրագրի հակակոռուպցիոն խորհրդական Անգա Թիմիլսինան գոհունակություն է հայտնել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու հարցում նկատվող վճռականության առթիվ: Նա նշել է, որ կայանալիք համաժողովը լավ հնարավորություն է կատարելու Հայաստանի եւ միջազգային փորձի համադրում՝ ինչպես ինստիտուցիոնալ մոդելների ընտրության, այնպես էլ կանխարգելման, քրեաիրավական փոխլրացնող գործիքակազմերի կիրառման ուղղություններով:

Համաշխարհային բանկ/ՄԱԹՀՊԳ գողացված ակտիվների վերականգնման նախաձեռնության (StAR) համակարգողի տեղակալ Շերվին Մաջլեսսը, մասնավորապես, պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու հատկապես Հայաստանի համար արդիական դարձած՝ գողացված ակտիվների վերադարձման գործուն մեխանիզմների մշակման, այս ոլորտում միջազգային համագործակցության ապահովման ուղղություններով միջազգային փորձի փոխանցման, անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման հարցերում:

General Director of Ucom gave a lecture at the French University in Armenia Amio Bank participated in Career City Fest 2K24Transfers to Visa cards of foreign banks are available in the Unibank mobile app ZCMC CJSC general director R.N. Khudoli on the օccation of Internatioanal Labour dayGagik Khachatryan's prolonged denial of medical care amounts to torture. attorneyMore and more smiles in the city. 'Kentron' branch of AMIO BANK was reopenedIdram and IDBank at Career City FestIdram and IDBank as participants of Career City FestUcom provides four bus stops in Ijevan with free Wi-Fi An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cardsAmio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of ArmeniaCo-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business TiesLeasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offerInternational transfers from card to card with IDBank VISA cardsIdplus Bonuses in Idram&IDBank ApplicationUcom has released a new package offer Ucom continues network modernization in regions of ArmeniaIdram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment PrinciplesGeneral Director of Ucom participated in Doing Digital Forum 2024AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazineAraratBank places its 27th issue of dollar bonds Ucom launches network modernization efforts in few regions of ArmeniaUcom Launches Network Modernization Efforts in Regions of Armenia5 000 dram bonus from IDBank for pension card holders World Bank Armenia has organized discussion on facilitating women’s wider engagement in sectors that have been traditionally male dominated in the countryIDBank as a Participant in the Conference of My Forest Armenia NGOIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2024In 2023, the SME Loan Portfolio of Ameriabank Reported More Than 30% GrowthMining plays an important role in providing materials for energy transition and green economy: Roman Khudoli Amio digital cards with unlimited opportunities and 5% cashbackInternational Client’s Day at IDBank Termination of service of MIR cards. IDBankThree Sad Stories about FraudstersUcom showed high and stable growth in fixed and mobile communications in 2023 The number of Team mobile subscribers is over 1 million On the occasion of International Women's Day ZCMC employees were awarded 3,780,052 Drams to the City of Smile Fund: The Power of One Dram Will Go to My forest Armenia in MarchGlobal Finance Recognizes Ameriabank's Leadership in Sustainable Finance in ArmeniaHow AMIO succeeded in gathering its team, partners and customers around a common goalWhat to Give on The Occasion of Women's Day? Idram and IDBankHalf Price for Everyone and up to AMD 15.000 Welcome Bonus for New Customers. IDBank